
Լենինգրադյան փողոցում բախվել են Москвич-ն ու ZAZ-ը. ZAZ-ը կողաշրջվել է. կա վիրավոր. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` այսօր՝ փետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Լենինգրադյան փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 46-ամյա Արամայիս Խառատյանի վարած Москвич 2140 մակնիշի 35 TՕ 050 համարանիշի և 25-ամյա Նարեկ Ավետիսյանի վարած ZAZ 0558 մակնիշի 115 ԼP 61 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները, ինչպես նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Բախման հետևանքով ZAZ ավտոմեքենան կողաշրջվել է, և նրա մեջ եղած դեղորայքը թափվել է դուրս:
Մանրամասներն` այստեղ