ԱՄՆ-ի կողմից հարձակումների վերսկսման դեպքում ԻՀՊԿ-ն սպառնացել է հարվածներ հասցնել նոր թիրախների

Եթե ԱՄՆ-ն նոր հարվածներ հասցնի, Իրանը պաշտպանության այնպիսի նոր մարտավարություն կկիրառի, որից ողջ աշխարհը կապշի։ Այս մասին հայտարարել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից (ԻՀՊԿ)։

«Նոր հարձակման դեպքում մեր պաշտպանությունն ու հակահարձակումն էականորեն կփոխվեն։ Այդ փոփոխությունները կներառեն հակամարտության այլ աշխարհագրություն և նոր սպառազինություն»,- «Ֆարս» գործակալությունը մեջբերում է ԻՀՊԿ ներկայացուցչի խոսքը։

«Մենք կկիրառենք նոր հնարավորություններով նոր զինատեսակներ, և ողջ աշխարհը կապշի»,- ընդգծել է նա։

Նա նշել է, որ ոչ թե ԱՄՆ-ն, այլ Իրանն է «որոշում տարածաշրջանային կարգը»։ Ներկայացուցչի խոսքով՝ ԻՀՊԿ-ն «առավել քան պատրաստ է երկարատև հակամարտության»։

Ավելի վաղ Իրանի կենտրոնական ռազմական հրամանատարությունը հայտարարել էր, որ տեղեկություններ ունի տարածաշրջանի մի շարք երկրների աջակցությամբ իրանական կողմի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու՝ ԱՄՆ-ի նախապատրաստությունների մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930