Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան ուշադիր հետևելու է Ռուսաստանի զինված ուժերի զորավարժության ընթացքին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիան մտադիր է ուշադիր հետևել Ռուսաստանի զինված ուժերի զորավարժությանը, որը երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով մեկնարկել է այսօր: 

Այս մասին այսօր հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ֆիլիպ Համոնդը: Նա անթույլատրելի է համարել Ուկրաինայի ներքին գործերին ռազմական միջամտություն ցուցաբերելը, ինչը վերաբերում է բոլոր երկրներին:

Համոնդը, սակայն չի հայտնել, թե արդյոք հիմքե՞ր ունի պնդելու, որ Ռուսաստանի իշխանությունների այդ որոշումը պետք է դիտարկել որպես ռազմական առումով Ուկրաինա ներխուժելու նախապատրաստություն, թե՞ ոչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728