Գուրգեն Արսենյան. Բանակը որևէ առնչություն չունի Մարտի 1-ի իրադարձությունների հետ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն այսօր ԱԺ-ում Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, թե ինքը որպես 2008թ. Մարտի 1-ի հարցով ստեղծված հաձնաժողովի անդամ պնդում է, որ բանակը որևէ առնչություն չունի այն իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունեցել Մարտի մեկին։

Չնայած սրան, նա հայտարարեց, որ ինքն ամեն դեպքում կողմ է քվեարկելու հանձնաժողովի ստեղծման նախագծին: Գուրգեն Արսենյանը նշեց, որ 2008թ. Մարտի մեկին ինքը գործի բերումով Հայաստանում չէր գտնվում, բայց վերադառնալով Հայաստան՝ առաջարկ է ստացել որպես արտախորհրդարանական ուժի ղեկավար՝ մասնակցելու ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին, ինչին ինքը համաձայնել է:

«Ես համաձայնվեցի, որ իմ հասարականության և երեխաների համար պետք է գտնեմ այն հարցերի պատասխանները, որոնք պետք է ստանայինք»,- ասաց նա ։

Դիմելով հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանը, Գ. Արսենայնն ասաց. «Ձեր ելույթի ժամանակ նշեցիք մի իրադարձություն, որը կապված էր ՀՀ ՊՆ կողմից մարդկանց տրամադրված զինվորական հանդերձանքին և այլ իրերին։ Ձեր կողմից հրապարակած տեղեկատվությունը, թե դրա ստուգումը Փաստահավաք խմբի կողմից իրակացնել չի հաջողվել և որի ստուգումը խոչընդոտվել է՝ չի համապատասխանում իրականությանը։ Հարգելով Ձեր իրավական գիտելիքն ու փորձը, իմ պարտքը համարեցի, որ ստուգեմ՝ խոչընդոտե՞լ են Փաստահավաքի աշխատանքին, թե՞ ոչ: Զանգահարեցի և տեղեկացրեցի Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանին՝ ասելով, որ հրավիրում եմ նրանց մեզ հետ միասին այցելել այդ ՊՆ համապատասխան ստորաբաժանումը՝ ապահովելով մեր հետ միասին մուտքը և ապահովելով փաստաթղթերի ուսումնասիրության հնարավորությունը և ստացա մերժում նրա կողմից»,- հայտնեց նա։

Կարդացեք նաև

Գուրգեն Արսենյանը համոզմունք հայտնեց, թե ՊՆ թիկունքի ծառայությունը որևէ կապ չունի այն իրադարձությունների հետ, որոնք տեղի ունեցան Մարտի մեկին։

«Այդ բոլորը համեմատելով՝ կնիքները, փաստաթղթերը, ամեն ինչը, ես կարողացա ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի համապատասխան նիստի ժամանակ վերցնել ինձ վրա պատասխանատվությունը և հայտարարություն անել այն մասին, որ ՀՀ ՊՆ թիկունքի ծառայությունը որևէ կապ չունի այն իրադարձությունների հետ, որը տեղի է ունեցել Մարտի մեկին Երևան քաղաքում: Ձեր հնչեցրած մնացած բոլոր հարցադրումների հետ համաձայն եմ։

ՊՆ-ն չի մասնակցել գործողություններին, հիմա էլ եմ պնդում այս ամբիոնից, քանի որ ես ինքս եմ համոզվել իմ մասնագիատական գիտելիքների գնահատմամբ և ուզում եմ, որ այդ հարցում այդ կասկածների հիմք ընդունեք որպես քաղաքացի, որ բանակի վրայից հանենք այդ հնարավոր կասկածը, չի կարելի, որովհետև չեն արել»,- եզրափակեց ԲՀԿ պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս