2014 թվականի փետրվարի 26-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը Աղդամի մերձակա տարածքում տեղի ունեցած իրադարձությունների (Խոջալուի սադրանքի) 22-րդ տարելիցի կապակցությամբ նամակով դիմել է արտասահմանյան տարբեր երկրների գործընկեր խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահներին` կոչ անելով չտրվել ադրբեջանական պրոպագանդայի պարզունակ հնարքներին, որոնք կարելի է որակել որպես Ադրբեջանի պետական հովանավորչությամբ կառավարվող և դրանից սնվող հակահայկական ռասիզմ, քսենոֆոբիա և ատելության քարոզչություն:
«Այս ծրագրին դուք տեղյակ եք, հարգելի գործընկերներ, քանի որ մի քանի անգամ մենք լուսաբանել ենք այն, – հարցի վերաբերյալ ասել է Տիգրան Սարգսյանը: – Նաև հիշում եք, որ Երևանում տեղի ունեցավ համաշխարհային ոսկերիչների մեծ համագումար, որի ժամանակ էլ այս հարցը քննարկվեց:
Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը պետք է աջակցեն ժողովրդական դիվանագիտությանը:
ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Գիորգի Մարգվելաշվիլիի առանձնազրույցը: Նախագահներն այնուհետև բանակցությունները շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ:
Մարդը պետք է վստահ լինի, որ անաշխատունակության տարիներին չի մատնվի թշվառության: Մարդու կյանքը չի ավարտվում թոշակի անցնելուց, ընդհակառակը, պետությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի թոշակն իրապես վաստակած հանգիստ դառնա:
Կեզերաշվիլին Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2006-2008 թվականներին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին` ժամը 17:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» և Արցախի Հանրապետության կառավարությունը համագործակցում են բնակարանային կարիքի մեջ գտնվող ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին պարզ, հարմարավետ և մատչելի տներով ապահովելու համար:
Է˜յ Խոջա, մի՛ խառնիր այս երկիրը:
Փետրվարի 27-ին, ժամը 11.32-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կալենցի փողոցի թիվ 43 տան 3-րդ հարկում:
Մենք ականատեսն ենք ԲՀԿ-Տիգրան Սարգսյան համագործակցության մի մոդելի, որի դեպքում ԲՀԿ քննադատությունն օգնում է վարչապետին ավելի հաստատուն զգալ իրեն այդ պաշտոնում և ունենալ սեփական կուսակցության աջակցությունը, իսկ վարչապետի քննադատությունը ԲՀԿ-ին օգնում է հանդես գալ ընդդիմության դիրքերից և ակնկալել վարչապետի ու կառավարության գործունեությունից դժգոհ քաղաքացիների աջակցությունը:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները փետրվարի 24-ին, ժամը 13.40-ին, Ջրվեժի Մայակ թաղամասի 31 շենքից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Երջանիկ Խ-ին:
Դրանում ընդգծվում է, որ Ռուսաստանը ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հետ մեկտեղ հանդիսանում են Ուկրաինայի ներկայիս սահմանների երաշխավոր:
Գ. Սահակյանը նշեց, թե ոչ իշխանական խմբակցությունները իրենց ասում են՝ եկեք հանձնաժողով ստեղծենք, ապա նկատեց. «Դուք ձեր ելույթներում հանձնաժողովի եզրակացությունն արդեն ներկայացրիք, որով ստացվում է, որ հանցագործները մենք ենք, և հիմա պիտի հանցագործների հետ նստեք ու հարց քննարկեք»:
Դրա օգտին քվեարկել է 331 պատգամավոր:
Ս.թ. փետրվարի 24-ից ՀՀ ՊՆ ենթասպաների դպրոցում մեկնարկել է ամերիկյան հրահանգիչների կողմից ամերիկյան սերժանտների պատրաստության ծրագրով անցկացվող մեկշաբաթյա խտացված դասընթացը:
Յացենյուկի խոսքերով՝ վերջին երեք տարում Ուկրաինայի ոսկու պաշարները 37 միլիարդ դոլարից նվազել են մինչև 15 միլիարդ դոլարի:
Համապատասխան որոշման օգտին Գերագույն ռադայում քվեարկել է 371 պատգամավոր:
«Միշտ չէ, որ քաղաքական էժանագին դիվիդենտների համար կարելի է նման … Կարծես շուտասելուկ լինի, որ ես արագ, առաջինն ասացի ու դիմացինի հանեցի սխալ: Այս սկզբունքը տեսել ենք… գիտենք՝ ինչի՞ մասին է խոսքը: Մասնակցեի՛ք, հորդորեիք, պարտադրեիք, հետևեիք լինեիք մեր այդ հանձնաժողովում»,- ԱԺ-ում ՕԵԿ խմբակցության անունից հայտարարեց Հեղինե Բիշարյանը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը քիչ առաջ ԱԺ-ում հայտարարեց, թե Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման քննարկումների ժամանակ հնչած ելույթներից շատերն իր մոտ «լվացվելու ցանկություն են առաջացրել», որովհետև դրանց մեջ «քծնանքի ու բթամտության աստիճանը շատ էր»:
Սեփական ժողովրդի վրա կրակելու իշխանության որոշումը յուրահատուկ ինքնախոստավանություն է, որ իշխանությունն այլևս չունի ոչ հոգևոր, ոչ բարոյական ռեսուրս, ոչ էլ հեղինակություն հասարակության հետ հակամարտությունը քաղաքական միջոցներով կարգավորելու համար:
Նոր Արեշ 42 փողոցի 1-ին շենքի բնակչուհին ահազանգել է Արտակարգ Իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ իր աղջիկը բաղնիքում է և չի արձագանքում իր կանչերին:
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն իր անհամաձայնությունն է հայտնել փետրվարի 24-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրության կապակցությամբ, սակայն, այդուհանդերձ, չի ներկայացրել և ոչ մի հակափաստարկ հրապարակված նյութի վերաբերյալ:
Տեղի ոստիկանության հաղորդմամբ՝ քաղաքական գործիչն այնքան հարբած է եղել, որ հազիվ է մնացել ոտքի վրա:
Հարգելի պարոն Կուբանյան, երեկ՝ փետրվարի 26-ին, մասնակցեցի մի դատավարության, որի դատավորը Դուք էիք, և ցավով արձանագրեցի, որ արդարադատության նկատմամբ մեր հասարակության կողմից ձևավորված խոր անվստահության մեջ կա նաև Ձեր լուման:
Տուրչինովը երկրի խորհրդարանի դիտարկմանն է ներկայացրել վարչապետի պաշտոնում Արսենի Յացենյուկին նշանակելու հարցը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 27-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում էին Պաշտպանության բանակի մարտական պատրաստականության եւ մարտական հերթապահության վիճակի, արտաքին քաղաքականության եւ 2014թ. գարնանացանի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր:
Փետրվարի 27-ին, ժամը 14.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 42-րդ փողոցի թիվ 1 շենքի բանկարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է օգնություն:
ԱՄՆ-ն Ուկրաինայի առաջնորդներին կոչ է արել անել ամեն հնարավոր բան՝ ապահովելու համար բոլոր քաղաքացիների, այդ թվում նաև փոքրամասնությունների անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունը:
Նա ընդգծել է, որ արմատական ազգայնականները Ուկրաինայում իշխանությունը գրավել են ոչ սահմանադրական ճանապարհով, որով և վտանգի տակ է դրվել Ղրիմի անդորրը: