Բաժիններ՝

Բոսֆորի նեղուցի վրայով կանցկացվի ճոպանուղի

Euromag-ի փոպանցմամբ՝ Թուրքիան մտադիր է ճոպանուղի անցկացնել Ստամբուլը երկու մասի (եվրոպական ու ասիական) կիսող Բոսֆորի նեղուցի վրայով: Դա հնարավորություն կտա Ստամբուլի ասիական հատվածով անցնել ընդամենը 15 րոպեում:

Քաղաքային իշխանությունների կարծիքով՝ նախագծի իրագործումը ոչ միայն կլուծի տրանսպորտային խնդիրը, այլև կնպաստի զբոսաշրջության զարգացմանը: Ճոպանուղին ունակ կլինի մեկ ժամում փոխադրել 600 ուղևորի: Ընդ որում, խցիկներից յուրաքանչյուրը նախատեսված է լինելու 32 մարդու համար:

Ճոպանուղու կանգառները գտնվելու են քաղաքի երկու հատվածներում գտնվող մետրոպոլիտենի կայարանների մոտ: Ստամբուլի իշխանությունները պլանավորել են նաև քաղաքի ասիական հատվածում կառուցել մետրոպոլիտենի նոր գիծ, որն ունենալու է 16 կայարան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728