Բաժիններ՝

Իրանը կառուցելու է հատուկ հոսպիտալ՝ միջուկային բժշկության կիրառման համար

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը հաջորդ տարի (մեկնարկում է մարտի 21-ին) սկսելու է հատուկ հոսպիտալի կառուցում, ուր կբուժվեն այն հիվանդները, որոնք ունեն ռադիոֆարմպրեպարատների կարիք: Այս մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության մամլո քարտուղար Բեհրուզ Քամալվանդին:

Վերջինիս խոսքերով՝ ռադիոֆարմպրեպարատներն արդյունավետ են շատ կարճ ժամանակում, ինչի համար էլ անհրաժեշտ է դրանք կիրառել արտադրությունից անմիջապես անց. «Իրանը կառուցելու է միջուկային բուժման կենտրոն, ուր կարտադրվեն նաև ռադիոպրեպարատներ: Այդ կենտրոնը կգտնվի Ատոմային էներգիայի կազմակերպության դիտարկման ներքո, սակայն նախագծի իրագործմանը կմասնակցի նաև մասնավոր սեկտորը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս