Բաժիններ՝

Արսեն Ավակովը հայտարարել է «Բերկուտին» փոխարինող նոր ստորաբաժանման ստեղծման մասին

РБК-Украина-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է նոր ստորաբաժանման ստեղծման մասին, որը փոխարինելու է ՆԳՆ-ի «Բերկուտ» ստորաբաժանմանը.

«Ես կազմացրել եմ «Բերկուտ» ստորաբաժանումը: Ստեղծվելու է հանձնաժողով, որը հետազոտելու է այդ ստորաբաժանման գործունեությունը: Մեղավորները պատժվելու են, իսկ նրանք, ովքեր չեն մասնակցել ցուցարարներին գնդակահարելուն, նոր նախարարությունում տեղ կստանան ատեստավորումից հետո: Ես հիմնել եմ նաև նոր ստորաբաժանում, որի գործառույթներն ու փիլիսոփայությունը կատարելապես այլ են»:

Ավակովի խոսքերով՝ ընդհանուր առմամբ, «Բերկուտն» ունեցել է 4000 մարտիկ. «Նրանք բոլորն էլ իրազեկվել են հրամանի մասին: Նրանց հետ ատեստավորում կանցկացվի մոտակա 10-15 օրում»:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Ավակովը Facebook-ի իր էջում էր գրել «Բերկուտը» կազմացրելու մասին՝ խոստանալով մանրամասների մասին հայտնել լրագրողների հետ զրույցում: Սևաստոպոլի քաղաքային իշխանություններն իրենց հերթին «Բերկուտի» անդամներին աշխատանքի են հրավիրել իրենց մոտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս