Փետրվարի 27-ին, ժամը 05.34-ին ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի գերեզմանատանը “Օփել վեկտրա” մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թուրքիայի զինված ուժերը որոշել են համընթաց քայլեր ձեռնարկել երկրի վարած ակտիվ արտաքին քաղաքականությունը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, «Գառնի-Երևան» ջրատարի վրա իրականացվող պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. փետրվարի 27-ին ժամը 09:00-ից մինչև փետրվարի 28-ը ժամը 09:00-ն դադարեցվելու է հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Տուրչինովը նաև հայտարարել է, որ հրաժարական կտա այն ժամանակ, երբ Ուկրաինայում կարգավորվի իրավիճակը:
«Նաիրիտը» նմանվում է առասպելական փյունիկին, որը ժամանակ առ ժամանակ վերածնվում է մաքուր, առողջացած և առանց պարտքերի։ Պարզապես այս դեպքում փյունիկն իր ետևից թողնում է կեղտ` պարտքի տեսքով, և հասկանալի չէ, թե ով և ինչպես է մաքրելու այդ կեղտը։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27–ին` ժամը 09:30–ի դրությամբ, Անիի (Մարալիկի), Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Դիլիջանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Պլանավորված է, որ տերմինալը կառուցվելու է Ադանա նահանգի Յումուրթալըք շրջանում:
Այս մասին հայտարարել է Քեթրին Էշթոնի մամուլի ծառայությունը:
Իրանը Թուրքիային առաջարկում է կրկնապատկել ներկրվող գազի ծավալը:
Իրանը հավատում է Սիրիայի ճգնաժամի կարգավորման միայն քաղաքական ուղուն:
Դերասանը տարեդարձը կանցկացնի «Դատապարտյալների հիվանդանոցում», նրան են այցելելու ընտանիքի անդամները:
«Այդ սկզբունքները հիմնարար են Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում, ինչպես նաեւ ողջ մայրցամաքում անվտանգության եւ կայունության համար»,-նշվում է հայտարարության մեջ:
Սիմֆերոպոլում Ղրիմի խորհրդարանի շենքի մոտ հանրահավաքի ժամանակ եւ դրանից հետո բժիշկների օգնությանն է դիմել առնվազն 30 մարդ, հաղորդել է Ղրիմի առողջապահության նախարարությունը:
Defining Expression of Sound ընկերությունը, որը զբաղվում է բջջային հեռախոսների համար աքսեսուարների արտադրությամբ, վերջերս iPhone-ների և iPad-ների համար նախատեսված ադամանդե քարերով ականջակալներ է արտադրել:
Վիճաբանության ընթացքում «Ցեզար» ակումբի աշխատակիցների հասցեին տվել է սեռական բնույթի հայոյանքներ ու շուրջ 20 րոպե շարունակ խախտել ակումբի բնականոն աշխատանքն ու հաճախորդների ժամանցը, խուլիգանական մղումներով կոպիտ կերպով խախտել է հասարակակն կարգը, որն արտահայտվել է ակումբի տնօրենի և անվտանգության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելով և բռնություն գործադրելու սպառնալիքներով:
Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակչին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. դեկտեմբերի 21-ին ժամը 23:30-ի սահմաններում Արմավիրի մարզի Բաղրամյանում գտնվող քարհանքի պահակատան տնակում իր սեռական կրքերին հագուրդ տալու նպատակով և, օգտագործելով 14 տարին չլրացած աղջկա անօգնական վիճակը, խաթարված ձևով սեքսուալ բնույթի այլ գործողություններ է կատարել:
Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը, պատասխանելով 168.am-ի հարցին, թե որո՞նք են Ուկրաինայի դասերը Հայաստանի համար, կարծիք հայտնեց, թե Հայաստանի համար դասեր չկան, քանի որ Հայաստանը բոլոր գործոններով տարբերվում Ուկրաինայից:
Մարքետինգի ու գովազդի մասին պատմող դասագրքերում գրված է, որ որևէ ապրանքի կամ ծառայության չափազանցված կամ կեղծ գովազդը՝ իրական հիմքի բացակայության դեպքում, կարճ ժամանակ անց ունենում է հակառակ էֆեկտը՝ շուկայից դուրս մղելով այն արտադրողին:
Հայաստանցիների վրա հատկապես ցնցող տպավորություն գործեց այն դեպքը, երբ նրան դիմեց մի տղամարդ` պատմելով, թե իրեն ասել են, որ որդին զոհվել է, բայց նա լսել է, որ վիրահատությունից հետո տղային տեղափոխել են Երևան: Սակայն մայրաքաղաքում գտնել չի հաջողվել: Սեղանին փռելով մի հսկա քարտեզ` Լարիսան երկար նայեց դրան ու վերջապես ասաց. «Ձեր տղան ողջ է: Նրան տեղափոխել են Ղրիմ»: Եվ դա իսկապես այդպես էր…
ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը դատական հայցերի շքերթ է սկսել գյուղատնտեսությամբ զբաղվողների դեմ: Նախարարության թիրախում են հայտնվել թե՛ ցորենի սերմացուի հետ կապված պարտքեր ունեցող, և թե՛ անասնաբուծությամբ զբաղվող ֆերմերները:
Նախկինում 4 անգամ դատված կինը` նոր հանցանքով:
Մի անգամ էլ մազերից նենց ա քարշ տվել, խփել, որ ուշքը գնացել ա Մարոյի: Անընդհատ բաժանվելու մասին էր խոսում աղջիկս: Էդ Գեւորգն էլ ասում էր` էրեխուն թող, դու գնա: Էդ օրն էլ երեւի էրեխու տանելու կռիվ ա եղել: Դա կազինոներից տուն չէր գալիս, սաղից փող էր վերցնում, տանում խաղում: Մեր բարեկամներից` էլ հաշմանդամ, էլ ուսանող, սաղից փող էր վերցրել ու չէր վերադարձրել: Կազինոների համար Մարոյին էր ստիպում փող ճարեր, որ չէր ճարում, ծեծում էր աղջկաս:
Յոլյանների ընտանիքն ավելի քան 23 տարի վագոն-տնակում է բնակվում: Տարիներ շարունակ տնակը գտնվել է Գորիս քաղաքի Մաշտոցի 151 հասցեում, սակայն նույն վայրում 2012թ.-ի հուլիսին սոցիալական տուն էր կառուցվելու եւ այն տեղափոխեցին:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց նկատմամբ համակարգչային շտեմարանների և ծրագրի միջոցով վարչական պատասխանատվություն կիրառելու գործընթացի արդյունքում ի հայտ են եկել բազմաթիվ դեպքեր, երբ տրանսպորտային միջոցի սեփականատերերն առանց համապատասխան փաստաթղթավորման` փաստացի օտարել են տրանսպորտային միջոցները և ներկայումս ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար ենթարկվում են վարչական պատասխանատվության:
Mercedes G 55 AMG մակնիշի 72 PV 777 համարանիշի ավտոմեքենայով նոր կառուցվող «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրագծի համար փորված, սակայն անտերության մատնված փոսում:
Կիեւում ժողովրդական վեչեի ժամանակ Մայդանի ռադան հրապարակել է Ուկրաինայի նոր կառավարության կազմը, որը փետրվարի 27 -ին կքվեարկվի Գերագույն ռադայում:
Ալավերդի-Աքորի ճանապարհահատվածն ամենաանբարեկարգներից է միջհամայնքային ճանապարհների մեջ: Առանց այն էլ քանդված ճանապարհների վիճակն ավելի է վատանում ձմռան ու գարնան ամիսներին, երբ տեղումները լցվում են ճանապարհափոսերն ու ավելի մեծացնում դրանք:
Այդ մասին հայտարարվել է Եվրամայդանում ժողովրդական վեչեի ժամանակ: Վեչեն ծափողջույններով է ընդունել այդ տեղեկությունը:
«Ամեն օր անցնում ա ու ինձ տեսնում ա պլակատով կանգնած, մի անգամ գոնե 2 րոպեով իջնի, ասի` միգուցե ինձ ճիշտ չեն տեղեկացրել: Տասից ավել դիմում եմ ներկայացրել, վերջին չորս դիմումին չեն էլ պատասխանել»:
Հայաստանը բրենդավորման համաշխարհային ինդեքսում այժմ զբաղեցնում է 137-րդ հորիզոնականը, մինչդեռ այս ցուցանիշի բարելավումը էական ազդեցություն կարող է ունենալ երկրի զարգացման հետագա ընթացքի վրա: