Ըստ աղբյուրի` «Դոգ»-ը հեռացվել է ոստիկանության համակարգից:
SplashData կազմակերպությունը թարմացրել է իր «25 վատագույն գաղտնաբառերը» ամենամյա վարկանիշային աղյուսակը։ 2013 թվականին ամենից տարածված վատ գաղտնաբառը եղել է 123456 թվային կոմբինացիան։
Կլիչկոյի խոսքով` ՆԳՆ սպաներն ու աշխատակիցները կարող են օգնել խուսափել արյունահեղությունից, եթե հրաժարվեն լինել իշխանության պաշտպանները:
Գործողությունն իրականացվել է արագ արձագանքման ջոկատի աջակցությամբ։ Ձերբակալվել է մոտ 50 մարդ։ Օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող բոլոր անձինք, այդ թվում՝ 42-ամյա «օրենքով գող» Կոնստանտին Վասիլևը (Կոստյա Սպի), տեղափոխվել են ոստիկանության բաժանմունք։
Անցել է արդեն կես տարի, «Մարսում» նմուշի համար ոչ մի նոր ձեռնարկություն չի հայտնվել, թեև հայտարարվում էր, թե «մի շարք արտերկրյա ընկերություններ հետաքրքրված են գործունեություն ծավալել Հայաստանի առաջին ազատ տնտեսական գոտում և դրանց շարքում կան նաև միջազգային ճանաչում ունեցող բրենդային ընկերություններ»:
Այո, Ռոբերտ Քոչարյանն իշխանության կարող է վերադառնալ միայն պալատական հեղաշրջման միջոցով, քանի որ նա երբեք իշխանություն չի ստացել ընտրությունների ճանապարհով:
Ավելի հավանական է, որ Մոսկվայից Դավոսին մասնակցելու թույլտվություն չեն ստացել: Այլապես Տիգրան Սարգսյանը բաց չէր թողնի Հայաստանի «եվրոպական տեսլականի մասին» շվեյցարական հանգստավայրում դասախոսություն կարդալու հնարավորությունը: Հատկապես, որ, ինչպես ինքն էր վերջերս խոստովանել, վարժ ելույթներ է ունենում ոչ միայն ռուսերենով, այլև անգլերեն լեզվով:
ABBYY ընկերության հիմնադիր ու Lingvo թարգմանչական ծրագրի ստեղծող Դավիթ Յանը գիրք է գրել առողջ սննդի մասին: Գիրքը կոչվում է «Հիմա ես ուտում եմ այն, ինչ ցանականամ»:
Վթարի հետևանքով 6 հոգի, որից 2 մանկահասակ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոցներ:
Հայկական շատ ընտանիքներում ձմռան մեկ-երկու ամիսն է միայն, որ ամբողջ ընտանիքը մի հարկի տակ է հավաքվում: Արտագնա աշխատանքի մեկնած շատ տղամարդիկ ամանորյա տոներն ընտանիքի հետ անցկացնելու համար տուն են վերադառնում ու սպասում՝ մինչեւ ցրտերը մեղմանան:
«Կարևորը ոչ թե այն է, թե ինչ մասնագիտություն ես սովորում առաջատար համալսարանում, այլ այն, թե ինչպես են քեզ սովորեցնում դառնալ հետազոտող: Հայաստանում նման մոտեցում գրեթե չկա», – ասում է երիտասարդ դասախոսը:
2013թ-ի վերջին արձանագրված կաթի թանկացումը սպասելի էր, բայց եթե 2014 թ-ին կիթը շուտ չսկսվի, հնարավոր է՝ կրկին թանկացում լինի: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց Պանրագործների ասոցիացիայի տնօրեն Արմեն Գիգոյանը:
«Այդ իսկական անակնկալ էր ինձ համար, Ամանորյա անակնկալ: Մեծ պատասխանատվություն է, բայց ես պատրաստ եմ փորձել հաղթել եւ մրցույթը մեր երկիր բերել»:
«Միցուբիշի» մակնիշի 33 ՏԼ 873 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Ոստիկանության կենտրոնական ապարատում երկար տարիներ ծառայած աշխատակիցը 1998 թվականին սահմանված կարգով անցել է կենսաթոշակի:
Նա հավաստիացրել է, որ կօգտագործի իրավական եւ օրենքով նախատեսված բոլոր մեթոդները` հասարակական կարգուկանոնի եւ բոլոր հայրենակիցների անվտանգությունն ապահովելու համար:
Այս դեպքը այնուհետև մեծ հնչեղություն գտավ: Անգամ ՀՀ առողջապահության նախարարությունը հավաստիացումներ տվեց, որ հիվանդ երեխաների առողջական վիճակի հսկողությունը գտնվում է իրենց ուշադրության տակ:
Համացանցում հայտնվել են երկրի առաջին դեմքերի համար նախատեսված «Կորտեժ» նախագծի մեքենաների առաջին լուսանկարները։ Դրանց մակետները տեղադրվել են Instagram-ում։
«Հիմա ջուր ենք գոլոշիացնում: Ջուրը հետը կգցեն՝ գազի ջերմությունը կփախցնեն: Ես միշտ էդ շմոլ գազի դեմ եմ պայքարել, որ շմոլ գազն առհասարակ վերանա: Հմի կարտոշկեն կկտրես՝ մեջը սեւ է, գազարը լրիվ փայտ է, պոմիդորը ձգացել է, էդ սաղ շմոլ գազի արդյունք է: Շմոլ գազն ի՞նչ է, մի քանի րոպե կողքը նստես՝ տողադարձ կլինես»:
Լիբանանյան քաղաքական բեմը մակընթացությունների եւ տեղատվությունների միջեւ հայտնված իրավիճակում է։ Այսպես, եթե մի կողմից քաղաքական թնջուկների հանգուցալուծման միտող հայտարարություններ են կատարվում, մյուս կողմից ապահովական հարթությունը հերթական անգամ ենթարկվում է նոր ցնցումների:
Իշխանություն վերադառնալու համար, ըստ Անդրանիկ Քոչարյանի, նրան պետք է Սերժ Սարգսյանի ստորագրությունը, պետք է, որ Ս.Սարգսյանը նրան նշանակի որևէ պաշտոնում, ասենք՝ վարչապետ: Բայց Ա. Քոչարյանը բացառում է դեպքերի զարգացման նման հնարավորությունը, քանի որ այդ դեպքում Ս. Սարգսյանը, ըստ նրա, պետք է հավաքի իր իրերը և հեռանա նախագահական նստավայրից…
Մանեի ընտանիքի անդամներն ու հարազատները ամեն ջանք գործադրում են հարազատի կյանքը փրկելու համար, բայց երբ արդեն խոսք է գնում սրտի բարդ՝ քառակի վիրահատության կամ սրտի տրանսպլանտացիայի մասին, որը որ հնարավոր չի իրականացնել Հայաստանի եւ ոչ մի բժշկական հաստատությունում:
Հունվարի 18-ին, ժամը 20.05-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Աթոյան-Ռոստովյան խաչմերուկում գողի են բռնել:
Սանահին գյուղական թաղամասի ջրի «դարավոր» խնդիրն այս տարի կարծես թե իր լուծումը գտավ: Թաղամասում ջրի ներքին նոր ցանց կառուցվեց ու գործարկվեց՝ ջուրը տուն հասցնելու գործը թողնելով բաժանորդների վրա: Ջրի նոր ցանցը, սակայն, առաջին ձմռան փորձությանը չդիմացավ:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով փաստաբանների պալատի փաստաբան Կարինե Ավանեսյանը մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերով խարդախության մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ): Դատարանի վճռով՝ վերջինս դատապարտվել է 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:
Պետական եկամուտների կոմիտեի կողմից պետբյուջե վերականգնված փաստացի 87մլն դրամ գումարը համեմատելի չէ գործատուների հաշվարկներով ներկայացված թվերի հիման վրա փոխհատուցման ենթակա գումարների, հաշվարկների տեխնիկական անճշտությունների հետ:
«Եվրատեսիլ 2014» մրցույթը հյուրընկալող քաղաքում՝ Կոպենհագենում, այսօր տեղի է ունեցել կիսաեզրափակիչ փուլերի տեղաբաշխման վիճակահանությունը, որի ընթացքում որոշվել են մասնակից երկրների ելույթների օրերը: Հայաստանի պատվիրակ Արամ Mp3-ն ելույթ կունենա մայիսի 6-ին՝ 1-ին կիսաեզրափակիչ փուլի համերգային 1-ին հատվածում:
Հունվարի 21-22-ը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 23-ի ցերեկը առավելապես արևմտյան շրջաններում հնարավոր է թույլ ձյուն: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ:
ԱԺ Հանրապետական փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը tert.am-ի հետ զրույցում այսօր ասել էր, թե ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «նախ՝ միասնական խմբակցություն չունի, էլ ուր մնաց՝ միասնական ըննդիմություն ունենա»:
Անվստահություն հայտնելու պրոցեդուրան սահմանադրորեն ամրագրված պրոցեդուրա է, որը կարող է անել խորհրդարանը, բայց կարծում եմ, որ այդ հարցը պետք է հստակ քննարկվի չորս ոչ իշխանական խմբակցություններում, քննարկվի այն հասարակական շրջանակների հետ, ովքեր պայքարում են եւ համագործակցում են, եւ նաեւ այս հարցը պետք է դիտել որպես ստրատեգիական ինչ-որ մի քայլ: