Ֆրանսիան չի պատերազմում ՌԴ-ի դեմ, բայց նաև խաղաղության վիճակում չէ նրա հետ․ ԱԳՆ ղեկավար
Ֆրանսիան Ռուսաստանի դեմ չի պատերազմում, սակայն երկու երկրների միջև խաղաղության վիճակի մասին խոսել նույնպես չի կարելի։ Այս մասին LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։
Ֆրանսիայի իշխանությունները բազմիցս մեղադրանքներ են հնչեցրել Ռուսաստանի հասցեին, այդ թվում՝ անվտանգության հարցերով և Մոսկվայի ենթադրյալ միջամտության վերաբերյալ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան մտադիր չէ հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում ՌԴ առաջնորդը նշել էր, որ նման սցենարի իմաստ չի տեսնում, իսկ ռուսական սպառնալիքի մասին հայտարարությունները կապել էր արևմտյան երկրների ներքաղաքական խնդիրների հետ։

