ABBYY ընկերության հիմնադիր ու Lingvo թարգմանչական ծրագրի ստեղծող Դավիթ Յանը գիրք է գրել առողջ սննդի մասին: Գիրքը կոչվում է «Հիմա ես ուտում եմ այն, ինչ ցանականամ»:
Վթարի հետևանքով 6 հոգի, որից 2 մանկահասակ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոցներ:
Հայկական շատ ընտանիքներում ձմռան մեկ-երկու ամիսն է միայն, որ ամբողջ ընտանիքը մի հարկի տակ է հավաքվում: Արտագնա աշխատանքի մեկնած շատ տղամարդիկ ամանորյա տոներն ընտանիքի հետ անցկացնելու համար տուն են վերադառնում ու սպասում՝ մինչեւ ցրտերը մեղմանան:
«Կարևորը ոչ թե այն է, թե ինչ մասնագիտություն ես սովորում առաջատար համալսարանում, այլ այն, թե ինչպես են քեզ սովորեցնում դառնալ հետազոտող: Հայաստանում նման մոտեցում գրեթե չկա», – ասում է երիտասարդ դասախոսը:
2013թ-ի վերջին արձանագրված կաթի թանկացումը սպասելի էր, բայց եթե 2014 թ-ին կիթը շուտ չսկսվի, հնարավոր է՝ կրկին թանկացում լինի: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց Պանրագործների ասոցիացիայի տնօրեն Արմեն Գիգոյանը:
«Այդ իսկական անակնկալ էր ինձ համար, Ամանորյա անակնկալ: Մեծ պատասխանատվություն է, բայց ես պատրաստ եմ փորձել հաղթել եւ մրցույթը մեր երկիր բերել»:
«Միցուբիշի» մակնիշի 33 ՏԼ 873 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Ոստիկանության կենտրոնական ապարատում երկար տարիներ ծառայած աշխատակիցը 1998 թվականին սահմանված կարգով անցել է կենսաթոշակի:
Նա հավաստիացրել է, որ կօգտագործի իրավական եւ օրենքով նախատեսված բոլոր մեթոդները` հասարակական կարգուկանոնի եւ բոլոր հայրենակիցների անվտանգությունն ապահովելու համար:
Այս դեպքը այնուհետև մեծ հնչեղություն գտավ: Անգամ ՀՀ առողջապահության նախարարությունը հավաստիացումներ տվեց, որ հիվանդ երեխաների առողջական վիճակի հսկողությունը գտնվում է իրենց ուշադրության տակ:
Համացանցում հայտնվել են երկրի առաջին դեմքերի համար նախատեսված «Կորտեժ» նախագծի մեքենաների առաջին լուսանկարները։ Դրանց մակետները տեղադրվել են Instagram-ում։
«Հիմա ջուր ենք գոլոշիացնում: Ջուրը հետը կգցեն՝ գազի ջերմությունը կփախցնեն: Ես միշտ էդ շմոլ գազի դեմ եմ պայքարել, որ շմոլ գազն առհասարակ վերանա: Հմի կարտոշկեն կկտրես՝ մեջը սեւ է, գազարը լրիվ փայտ է, պոմիդորը ձգացել է, էդ սաղ շմոլ գազի արդյունք է: Շմոլ գազն ի՞նչ է, մի քանի րոպե կողքը նստես՝ տողադարձ կլինես»:
Լիբանանյան քաղաքական բեմը մակընթացությունների եւ տեղատվությունների միջեւ հայտնված իրավիճակում է։ Այսպես, եթե մի կողմից քաղաքական թնջուկների հանգուցալուծման միտող հայտարարություններ են կատարվում, մյուս կողմից ապահովական հարթությունը հերթական անգամ ենթարկվում է նոր ցնցումների:
Իշխանություն վերադառնալու համար, ըստ Անդրանիկ Քոչարյանի, նրան պետք է Սերժ Սարգսյանի ստորագրությունը, պետք է, որ Ս.Սարգսյանը նրան նշանակի որևէ պաշտոնում, ասենք՝ վարչապետ: Բայց Ա. Քոչարյանը բացառում է դեպքերի զարգացման նման հնարավորությունը, քանի որ այդ դեպքում Ս. Սարգսյանը, ըստ նրա, պետք է հավաքի իր իրերը և հեռանա նախագահական նստավայրից…
Մանեի ընտանիքի անդամներն ու հարազատները ամեն ջանք գործադրում են հարազատի կյանքը փրկելու համար, բայց երբ արդեն խոսք է գնում սրտի բարդ՝ քառակի վիրահատության կամ սրտի տրանսպլանտացիայի մասին, որը որ հնարավոր չի իրականացնել Հայաստանի եւ ոչ մի բժշկական հաստատությունում:
Հունվարի 18-ին, ժամը 20.05-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Աթոյան-Ռոստովյան խաչմերուկում գողի են բռնել:
Սանահին գյուղական թաղամասի ջրի «դարավոր» խնդիրն այս տարի կարծես թե իր լուծումը գտավ: Թաղամասում ջրի ներքին նոր ցանց կառուցվեց ու գործարկվեց՝ ջուրը տուն հասցնելու գործը թողնելով բաժանորդների վրա: Ջրի նոր ցանցը, սակայն, առաջին ձմռան փորձությանը չդիմացավ:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով փաստաբանների պալատի փաստաբան Կարինե Ավանեսյանը մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերով խարդախության մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ): Դատարանի վճռով՝ վերջինս դատապարտվել է 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:
Պետական եկամուտների կոմիտեի կողմից պետբյուջե վերականգնված փաստացի 87մլն դրամ գումարը համեմատելի չէ գործատուների հաշվարկներով ներկայացված թվերի հիման վրա փոխհատուցման ենթակա գումարների, հաշվարկների տեխնիկական անճշտությունների հետ:
«Եվրատեսիլ 2014» մրցույթը հյուրընկալող քաղաքում՝ Կոպենհագենում, այսօր տեղի է ունեցել կիսաեզրափակիչ փուլերի տեղաբաշխման վիճակահանությունը, որի ընթացքում որոշվել են մասնակից երկրների ելույթների օրերը: Հայաստանի պատվիրակ Արամ Mp3-ն ելույթ կունենա մայիսի 6-ին՝ 1-ին կիսաեզրափակիչ փուլի համերգային 1-ին հատվածում:
Հունվարի 21-22-ը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 23-ի ցերեկը առավելապես արևմտյան շրջաններում հնարավոր է թույլ ձյուն: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ:
ԱԺ Հանրապետական փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը tert.am-ի հետ զրույցում այսօր ասել էր, թե ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «նախ՝ միասնական խմբակցություն չունի, էլ ուր մնաց՝ միասնական ըննդիմություն ունենա»:
Անվստահություն հայտնելու պրոցեդուրան սահմանադրորեն ամրագրված պրոցեդուրա է, որը կարող է անել խորհրդարանը, բայց կարծում եմ, որ այդ հարցը պետք է հստակ քննարկվի չորս ոչ իշխանական խմբակցություններում, քննարկվի այն հասարակական շրջանակների հետ, ովքեր պայքարում են եւ համագործակցում են, եւ նաեւ այս հարցը պետք է դիտել որպես ստրատեգիական ինչ-որ մի քայլ:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի որոշմամբ՝ դադարեցվել է փաստաբան Հրայր Քիշմիրյանի փաստաբանական գործունեության արտոնագրի գործունեությունը. այն ուժը կորցրած է ճանաչվել:
Բժիշկների հավաստմամբ՝ այժմ Վաչիկի վիճակը կայուն է, հնարավոր է եղել պահպանել ձեռքի մատները, բայց թե հետագայում դրանք ամբողջությամբ կիրականացնեն իրենց գործառույթները, թե ոչ՝ բժիշկները ոչինչ ասել չեն կարող: Տոնական օրերին եւս մեկ երեխա է տեղափոխվել Վանաձորի բժշկական կենտրոն՝ 10-ամյա Մարտուն Մադաթյանը. ախտորոշումը՝ դարձյալ ձախ դաստակի երկրորդ եւ երրորդ մատների սալջարդ-վերք:
Հունվարի 19-ին, ժամը 17.15-ի սահմաններում, Ենոքավան գյուղի «Քոռ աղբյուր» կոչվող հանդամասում 1975 թ. ծնված Սեյրան Ա.-ի վարած «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենայից, ընթացքի ժամանակ, ուղևորը թափքից վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր սկսեց մարզային խորհրդակցությունների շարքը, որոնց ընթացքում կամփոփվեն մարզերում 2013թ. կատարված աշխատանքները եւ կներկայացվեն 2014թ. ծրագրերն ու անելիքները:
Հունվարի 20-ի առավոտյան Վաղարշապատի հիվանդանոցում մահացել է ժամկետային զինծառայող, 18-ամյա Էդիկ Լյովայի Շահնազարյանը: Նա մի շաբաթ առաջ էր Տավուշի մարզի Կոթի գյուղից զորակոչվել ժամկետային զինծառայության: Էդիկը կրում էր հորեղբոր՝ ազատամարտիկ Էդիկ Շահնազարյանի անունը:
Երեք օր առաջ Գյումրիի մեր տունը, որտեղ ես գրանցված եմ, թալանել են ամբողջությամբ, ինչ հնարավոր է՝ տարել են։ Տարիների ընթացքում տատիկիս ու պապիկիս աշխատած ամբողջ ունեցվածքը տարել են՝ նկարներ, գորգեր, անգամ՝ սպասքը, ընդ որում՝ ոչ միայն տոնական, այլ նաև՝ առօրյա:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Սարգիս Կասյանի կողմից խաբեությամբ խոշոր գումարներ հափշտակելու գործով հաջորդ դատական նիստին կհրապարակվի դատավճիռը: