ԱՄՆ-ից կոչ են արել պատրաստ լինել Լուսնի վրա պատերազմի
ԱՄՆ-ն պետք է պատրաստ լինի մարտնչելու և հաղթելու 21-րդ դարի ճակատամարտերում Լուսնի վրա կամ դրա շուրջ: Այս մասին պաշտպանական արդյունաբերության համաժողովում հայտարարել է Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը, հայտնում է Washington Times-ը:
«Մեր խնդիրը, բարեկամնե՛րս, հենց հիմա ադապտացվելն է, որպեսզի միացյալ ուժերը պատրաստ լինեն մարտնչելու, դիմանալու և հաղթելու գլոբալ հակամարտային միջավայրերում՝ ծովի հատակից մինչև մերձլուսնային տարածություն», — ասել է գեներալը:
Նրա խոսքով՝ տիեզերքում գերազանցության պահպանումը առաջնահերթ խնդիր է ԱՄՆ զինված ուժերի համար: Քեյնը նշել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը զգալի միջոցներ են ներդնում տիեզերական զենքի և այլ կարողությունների մեջ, որոնք կարող են սպառնալ ամերիկյան արբանյակներին: Հայտարարությունը հնչել է երկու օր անց այն բանից հետո, երբ ամերիկացի պաշտոնյաները առաջին անգամ հաստատել են ուղեծրում զինվորականների զենքի առկայությունը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լուսինն անվանել էր իր երկրի սեփականությունը: Սպիտակ տան ղեկավարը հրապարակել էր Երկրի արբանյակի լուսանկարը՝ «Լուսինը մերն է» մակագրությամբ և վերջում ամերիկյան դրոշով:
Նա նաև հույս էր հայտնել, որ իր պատվին օբյեկտ կանվանեն Լուսնի վրա: Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով հրապարակումը, ենթադրել էր, որ Թրամփը ի նկատի ուներ այն հույսը, որ շուտով ամերիկացի աստղագնացները ոտք կդնեն Լուսնի վրա:

