«Չքավորության առումով, չասեմ ամենավեջինն ենք, անընդհատ կրկնում ենք նույն բանը: Առաջինն ենք սպորտի, մշակույթի ոլորտում: Աղքատությամբ էլ ենք առաջինը՝ հո՛ վերջինը չե՞նք լինի»:
«Երկիրը և մեր ազգը լուրջ մարտահրավերների առջև է կանգնած` տարածաշրջանային անբարենպաստ դիրք, մյուս կողմից՝ արտագաղթի բարձր տեմպեր, և այլն: Ամենակարևորը, սակայն, երկրի անվտանգության հարցն է, որը գնալով շատ վտանգավոր է դառնում»:
Սա 5%-ով գերազանցում է 2012 թ. ցուցանիշը, երբ վաճառվել էր 9,3 մլն մեքենա:
ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում փորձել խուսանավել գնահատական տալ Տիգրան Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան փոխադարձ հայտարարություններին՝ պատճառաբանելով, թե դեռ ծանոթ չէ ո´չ Ռ.Քոչարյանի օրեր առաջ արված, ո´չ էլ Տ.Սարգսյանի այսօր տարածած հայտարարություններին:
Հունվարի 10-ին, ժամը 22.40-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ճանապարհով Վանաձոր ընթացող «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, հնարավոր է, ապօրինի փայտանյութ է տեղափոխում:
«Սթար Դիվայդ» ընկերության հնրավորությունները՝ կրկին ոտքի կանգնելու, հետզհետե սպառվում են, ու խանութների ցանցը, կարծես, շուտով վերջնականապես կանցնի պատմության գիրկն, ու «Սթարի» աստղը կմարի:
Հունվարի 10-ին, ժամը 16.00-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ Երևանի Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի թիվ 20/3 շենքի մոտից բուժօգնության է տեղափոխվել 6-րդ դասարանի աշակերտուհի Զարուհի Ս.-ն:
«Դուք էլ և բոլորն էլ պետք է հոգնած լինեն այդ երևույթից, Տիգրան Սարգսյանի բարոյախոսությունից, երբ իրականությունն այլ է, իսկ ինքը պատասխանատվությունից խուսափելու ձև է փնտրում»,- Տիգրան Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հերթական «հրաձգությանը» 168.am-ի հետ զրույցում այսպիսի գնահատական տվեց ՀԱԿ կուսակցության ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը:
Չնայած Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը դեռ սեպտեմբերին բողոքարկեց նախաքննություն իրականացնող մարմնի որոշումը՝ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու և թիկնապահի քրեական հետապնդումը դադարեցնելու և նրանց կալանքից ազատ արձակելու մասին, սակայն Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը մինչ օրս դատարանին չի ներկայացրել ինը հատորանոց քրեական գործի գոնե մեկ հատորն ամբողջությամբ, որպեսզի դատարանը որոշում կայացնի հիմնավորվա՞ծ է եղել քննիչ Ալեքսան […]
Նոյեմբերի 12-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել Կոմիտասի պողոտայի թիվ 19 հասցեում գտնվող խանութից մի կնոջ դրամապանակը գողանալու մասին, որի մեջ եղել էր կանխիկ գումար, բջջային հեռախոս և տան բանալիներ:
2013 թ. դեկտեմբերի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 71.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցներինը՝ 129.8 մլն ԱՄՆ դոլար:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, գնահատելով այսօր տարածված Տիգրան Սարգսյանի պատասխանը Ռոբերտ Քոչարյանին, 168.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ էական չէ, թե մեկը մյուսին ինչ են ասում. «Թամաշա են կազմակերպել, ներիշխանական ռազբորկա է»:
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ հունվարի 11-ին ԱՄՆ-ում 58 տարեկան հասակում հանկարծամահ է եղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր, անվանի դիրիժոր Արամ Ղարաբեկյանը:
Հունվարի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, մառախուղից թույլ ձյուն: Քամին արևմտյան 1-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Այս տարվա հունվարի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 58 մլն 597 հազար 935 ԱՄՆ դոլար՝ 405.69 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 95 մլն 318 հազար 869 ԱՄՆ դոլար՝ 406.79 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Հունվարի 10-ին, ժամը 08.10-ին, թիվ 39 երթուղու «ԳԱԶ-32213» մակնիշի միկրոավտոբուսը Երևանի Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1958 թ. ծնված Սուսաննա Խ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Կոմայում գտնվող Շարոնի առողջական վիճակը վերջին շրջանում վատթարացել էր:
Ցանկանալով հիմնավորված պատասխանել Ռոբերտ Քոչարյանին՝ Տիգրան Սարգսյանը (թերևս ինքն էլ չցանկանալով) տիրաժավորել է մի սարսափելի ցուցանիշ՝ 18.5% անկում ճգնաժամի պատճառով։
Հունվարի 10-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 1980 թ. ծնված Արմեն Հ.-ն, որը հունվարի 8-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը, ով մի քանի օր առաջ է ստացել ՀԾՔ-ի որոշումը, ուշադրությունը հրավիրեց ՀՔԾ որոշման այն հատվածի վրա, որտեղ նշվում է, որ վերահսկող դատախազը քննիչի՝ Վարդան Պետրոսյանի տուն գնալու հանգամանքը «թյուրիմացաբար» է նշել փաստաթղթերում:
«Նիգ-Ապարան» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպությունն այս տարի ևս Ապարան քաղաքի հրապարակում նշում է ավանդական դարձած ՝ հին տոմարով Նոր տարին:
Տ. Սարգսյանն ընդհանրապես որևէ կերպ չի անդրադարձել Քոչարյանի քննադատության քաղաքական մասին՝ ի վերջո անպատասխան թողնելով այն հարցը, թե իր կարծիքով՝ իր նման վարչապետը Հայաստանի համար ճոխությո՞ւն է, թե՞ բարեբաստիկություն:
ՀՀ գլխավոր դատախազը, ամփոփելով 2014թ. առաջին միջգերատեսչական խորհրդակցության աշխատանքները, ևս մեկ մեկ անգամ շեշտեց հայտնի ճշմարտությունը, որ «ավելի լավ է մի քանի մեղավոր մնան անպատիժ քան մեկ անմեղ մարդ պատժվի»:
Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան ճանապարհահատվածի 10-16 կմ-ում առկա են մառախուղ և մերկասառույց:
Իջևան քաղաքում բախվել են Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի խորհրդական, իջևանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանին պատկանող «Իսուզու» մակնիշի ավտոմեքենան և Տավուշի մարզկենտրոնի ներքաղաքային երթուղու միկրոավտոբուսներից մեկը:
«Կրակոցները սկսեցին հունվարի 10 երեկոյան: Հիմնականում Ներքին Կարմրաղբյուր եւ Այգեպար գյուղերի հենակետերի ուղղությամբ էին կրակում: Դպրոցների, մանկապարտեզի եւ բնակելի տների վրա էլ են կրակել, սակայն փառք Աստծո զոհեր եւ վիրավորներ չունենք: Բարեբախտաբար նաեւ աշակերտները արձակուրդի մեջ են»,- պատմել է գյուղապետը:
Սրտի խոր կսկիծով լսեցինք ժամանակակից հայ արձակի ամենավառ ու ինքնատիպ ներկայացուցիչներից մեկի` Լևոն Խեչոյանի մահվան բոթը: Այլևս մեզ հետ չէ մեր ընկերը, հայրենակիցը, զգայուն ու ազնիվ հայը, փայլուն գրողն ու մտավորականը: Նախախնամության կամոք մարդկային մտքի ու ոգու մի հզոր ընթացք կասեցվեց, մի լուսավոր նպատակ խաթարվեց, որի կրողն իր կառավար թափի մեջ դեռ շատ ասելիք ու […]
Շինարարության ոլորտի փուչիկը հայկական ֆենոմեն չէ: Այն ժամանակ առ ժամանակ առաջանում, պայթում և ապա լայնորեն քննարկվում է բազմաթիվ երկրներում: Ակտիվների գների փուչիկը ոչ թե քաղաքական, այլ տնտեսագիտական կատեգորիա է:
Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը դիմել է իր բոլոր երկրպագուներին:
Հունվարի 10-ին Կուբայի Ազգային հերոս Խոսե Մարտիի հուշարձանի մոտ ծաղկեպսակի զետեղմամբ մեկնարկեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Կուբա։