Հանրախանութի տեսախցիկը տեսագրել է գողություն կատարած կնոջը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Ի սկզբանե պարզ է, որ Դատախազությունը դա չի կարող իրականացնել, որովհետև, եթե ատկատի ճանապարհով գնան, ուղիղ նախարարություն պիտի գնան,- 168.am-ի հետ զրույցում նշեց Լյուդմիլա Սարգսյանը՝ հավելելով,- Իսկ ինչի՞ց պիտի վախենամ: Ես նոր մարդ չեմ այս ամենի մեջ, որ ինչ-որ բանից վախենամ»:
Դավիթ Մինասյանը 2013թ-ի ամռանից վարձավճարով հանդես էր գալիս «Ալաշկերտում», իսկ դեկտեմբերին հայտնի դարձավ, որ ետնապահը չի ցանկանում իր կազմում տեսնել խաղացողին:
Գերմանական «Իստինվեստոր» ընկերությունը, որը հսկայական վնաս էր կրել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի խմբավորումից և զրկվել իր բաժնեմասից, ՀՀ-ում սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները և դիմում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Կացարան է դարձել նաև Գարեգին Նժդեհ 2 հանրակացարանի փլուզված շենքը: Այդ կառույցում ներկայում շատ ընտանիքներ են ապրում` ծայրահեղ աղքատության ու թշվառության ճիրաններում:
ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է տարածել Վանաձորում առևանգված ավտոմեքենայի հետքերով վարած հետաքննություննից:
Հրշեջ-փրկարարները «Օպել Վեկտրա» մակնիշի 23 TS 143 պետհամարանիշի ավտոմեքենայից դուրս են բերել երկու տուժածներին, ովքեր տեղափոխվել են Մարտունի քաղաքի ԲԿ:
«Հիմնականում, նոր օրենքի հետ կապված՝ թքած են ունենում այն մարդիկ, ովքեր հնարավորություն են ունենում ստվերում աշխատելու, իսկ ՏՏ-ն չի մտնում այդ ոլորտների մեջ»,- ասաց Ն. Ղազարյանը:
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսսիայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքյան էջի հավանումների (Like-երի) թիվը գերազանցել է 500 հազարը։
Ուրեմն Քոչարյանը հիանալի գիտեր, թե ընդամենը 60 մլն դոլարով ինչ աշխատանք էր կատարվել։ Ուրեմն մազութի գործով «ելույթ ունեցող» ստահակներին ինքն էր լարել։
Երևանի քաղաքապետարանը կանաչապատումը նոր մահակ է դարձրել մայրաքաղաքի տնտեսվարողների գլխին ու միլիոնավոր դրամի գումարներ է ապահովում քաղաքային բյուջեի համար: Դեռ անցած տարվա ամռանը շուրջ 700 ընկերություններ վարչական շրջաններից ստացել են արձանագրություններ, որոնցով տնտեսվարողները տեղեկացվել են 20 հազար դրամի չափով վարչական տույժի ենթարկվելու մասին:
Սևանում 30.000 դոլար արժողության ոսկեղեն գողացած կինը տուժողի բարեկամն էր: Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:
Հունվարի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 18.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցներինը՝ 10.7 մլն ԱՄՆ դոլար:
«Եթե նկատի ունենք Ռոբերտ Քոչարանին, ապա նրա ցանկացած ակտիվություն ես բացասական եմ համարում, քանի որ իմ աչքից հեռու չեն այն տասը տարիները, այն ամենը, ինչ տեղի է ունեցել նրա նախագահության օրոք: Մինչ մեծ քաղաքականություն վերադառնալը` Ռոբերտ Քոչարյանը պետք է պատասխան տա Մարտի մեկի համար: Գոնե այդ մեկը շատ կոնկրետ է և բոլորի հիշողության մեջ է»:
Հունվարի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ: Քամին արևմտյան` 1-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Հանրահավաքի հարթակում կանգնած քաղաքական ուժերի ներկայացուցիչները խոսելով կուտակային համակարգի անընդունելիության մասին, ընդհանրացում կատարելով՝ հայտարարում էին, որ պետք է ազատվել այդ համակարգը ներդրող իշխանություններից:
Հունվարի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Տերյան փողոցի սկզբնամասում բախվել են BMW մակնիշի 69 ՕՕ 999 համարանիշի, Toyota Rav 4 մակնիշի 19 ՏՕ 706 համարանիշի և ГАЗель մակնիշի 33 32 Տ համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Ազատության հրապարակից մեկնարկել էր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի երթը, որին մասնակցում էին ոչ միայն «Դեմ եմ» նախաձեռնության անդամները, քաղաքացիներ, այլև՝ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով՝ հունվարի 12-18-ը Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 800 կրակոց:
Հինգշաբթի օրը Վիեննայում ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի նիստի ընթացքում Շվեյցարիայի կողմից կազմակերպության նախագահության ստանձնման կապակցությամբ ելույթով է հանդես եկել ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը:
«Շատ կարևոր է, որ ՀՀ քաղաքացիները, ի վերջո, առաջնորդվեն այն գիտակցությամբ, որ չկա այնպիսի հարց, որն իրենց լուծման բնագավառում չէ»,- այսօր Ազատության հրապարակում կուտակային պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող ակտիվիստների և քաղաքական ուժերի միասնական հանրահավաք-երթից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Շատերը հավաքը կապում են ինչ-որ քաղաքական ուժերի հետ, անհատների հետ: Նման մարդիկ կամ միամիտ են, կամ ուզում են ինչ-որ կերպ ազդել, որ այս միասնությունը չկայանա: Այո, այս հավաքն ուղղորդվում է, բայց ուղղորդվում է ժողովրդի բացարձակ մեծամասության կողմից: Եվ սա է այս հավաքի առավելությունը:
Դիմելով իշխանություններին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ինչքա՞ն պիտի արհամարհել, ինչքա՞ն պիտի չսիրել սեփական ժողովրդին, որ հասցնել այս վիճակին: Ստեղծված վիճակը ցինիզմ, դաժանություն որակելն այլևս շատ մեղմ գնահատական է: Մենք բոլորս գիտենք, որ սա մեր պայքարի առաջին քայլերից է»:
Նախաձեռնող ակտիվիստները չողջունեցին «Պայքար, պայքար» մինչև վերջ կարգախոսը և համառորեն բղավում էին՝ «Մենք ենք տերը մեր երկրի», ինչի առնչությամբ Լ. Զուրաբյանը նկատեց. «Ժողովուրդ ջան, պայքարել մինչև վերջ կարելի է ցանկացած հարցով: Այս կարգախոսից պետք չէ խրտնել»:
Ի լրումն նախկինում հայտարարված առանձնապես խոշոր չափերով`927 կգ հերոնի մաքսանենգության դեպքի հայտնում ենք, որ 2014 թվականի հունվարի 18-ին ՀՀ ԱԱԾ կողմից ձեռնարկված օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում Երևան քաղաքում ձերբակալվել է Հայաստանի և Վրաստանի տարածքով տարանցիկ դեպի Թուրքիա նշված քանակության թմրամիջոցի տեղափոխման կազմակերպիչներից, 1973 թվականին ծնված, Թուրքիայի քաղաքացի հանդիսացող Օսման Ուգուրլուն:
Մեր խնդիրն է՝ քոչարյանասերժական վարչախմբին, այդ թվում՝ Հովիկ Աբրահամյանին, Տիգրան Սարգսյանին, ձեզ հայտնի բոլոր պաշտոնյաներին, հեռացնելը, ժողովրդի կողմից ընտրված, լիազորված իշխանություն հաստատելը:
Կամ քաղաքացիների ճնշումը պետք է այնքան հզորանա, որպեսզի իշխանությունները ստիպված չեղյալ հայտարարեն այն, կամ պայքարը պետք է խորանա քաղաքական հունով, մինչև այն հանգեցնի իշխանափոխության, և նոր իշխանությունները չեղյալ հայտարարեն այդ համակարգը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18–ին` ժամը 17.30–ի դրությամբ, հանրապետությունում տարածքում առանց տեղումների եղանակ է:
Այսօր տեղի ունեցած հանրահավաքից հետո մեկնարկած երթի ժամանակ լեզվալռիվ է տեղի ունեցել ակտիվիստ Վարդգես Գասպարիի և Վալերի Օսիպյանի միջև: Վարդգես Գասպարին Վալերի Օսիպյանին ասում է, թե վերջինիս համար մեծ պատիվ կլիներ իր հետ խոսելը, ինչին ի պատասխան՝ Վալերի Օսիպյանն ասում է. «Գիշերը քունս չի տանում, ո՞նց կլիներ»:
Ավտոտնակում կայանված «Օպել-Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենան էլեկտրական կարճ միացումից այրվել է Պատճառվ է մոտ 1.000.000 դրամի նյութական վնաս: