
Ռուս իրավապահները կասեցրել են 50 հոգու մասնակցությամբ գողական հավաքը

Ինչպես հայտնի է դարձել «Прайм Крайм» գործակալությանը, հունվարի 18-ի լույս 19-ի գիշերը ՌԴ իրավապահները «Строгинская пойма» ռեստորանում կանխել են գողական հավաքը։ Գործողությունն իրականացվել է արագ արձագանքման ջոկատի աջակցությամբ։ Ձերբակալվել է մոտ 50 մարդ։ Օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող բոլոր անձինք, այդ թվում՝ 42-ամյա «օրենքով գող» Կոնստանտին Վասիլևը (Կոստյա Սպի), տեղափոխվել են ոստիկանության բաժանմունք։
Պարզվել է, որ Սպին ընդունում էր Վլադիմիրյան «նայողների» բավականին ներկայացուցչական պատվիրակությանը։ Գործակալության տեղեկություններով՝ ռեստորանում է գտնվել նաև Բանգկոկից «օրենքով գող» Վլադիմիր Օզյորսկին, ում կրկին հաջողվել է խույս տալ ոստիկաններից և հեռանալ մինչև նրանց գալը։ Նույն կերպ, ըստ լուրերի, անախորժություններից խուսափել են նաև «օրենքով գողեր» Մուխան և Կաստիլը։ Ոստիկանները չեն բացառում, որ իրենց աշխատակիցների կողմից տեղեկատվության արտահոսք է եղել, ինչը քրեական հեղինակություններին թույլ է տվել նախապես իմանալ ծրագրված գործողության մասին։