ՀՀ կառավարությունը քննարկել է «Ավելացված արժեքի հարկի մասին» և ևս երկու օրենքում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
Առաջարկվում է մայիսի 16-ը` Երևանի պետական համալսարանի` մայր բուհի հիմնադրման օրը, սահմանել ուսանողության օր:
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ հունվարի 15-ին ոստիկանության ծառայողները 1956 թ. ծնված Թաթուլ Մ.-ի տանը և կից շինություններում կատարված խուզարկության ժամանակ տան ննջասենյակի մահճակալի կողքից հայտնաբերվել և առգրավվել է 1 ինքնաշեն ատրճանակ
Այսօր՝ հունվարի 16-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 405.77 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը էժանացել է 0.18%-ով կամ 0.73 դրամով։
էս մի մեխը գազի վարձի համար, էս մի մեխը պարտադիր կենսաթոշակայինի համար, էս մի մեխը տրանսպորտի թանկացման համար, էս մի մեխն էլ… հենց այնպես, որ խելոք մնաք:
Փորձաքննության արդյունքում պարզվեց, որ մահվան և բժիշկների գործողություններում պատճառահետևանքային կապ առկա չէ: Այսինքն՝ նրանք այնպիսի գործողություն չեն կատարել, որը կարող էր հիմք հանդիսանալ, պատճառ հանդիսանալ, որ զինվորը մահանար:
Անօրինական թմրաշրջանառություն. հերթական բացահայտումը:
Նախկինում ընդունված մեկ այլ որոշման փոփոխությամբ լրամշակվել է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման բանաձևը, որը ներառում է նաև հաստատության պահպանման ծախսի նվազագույն գումարը:
ԱՎԾ ներկայացրած աճը Հ. Բաղդասարյանը համարեց «ոչ իրատեսական, վստահություն չներշնչող». «Իմ մոտ եղած ցուցանիշները բավականին տարբերվում են ԱՎԾ ցուցանիշներից: Եթե աճ են նշում, պետք է ցույց տրվի, թե որտե՞ղ ու ինչի՞ հաշվին է: Դա անոմալիա է»:
Ինքնիշխան և անկախ պետության պրագմատիկ մոտեցումը ենթադրում է ոչ այնքան քննադատություն և բողոք այլ երկրի դեմ, որքան մտորում այն մասին, թե ինչո՞ւ այլ երկիրը հնարավորություն ստացավ այդպես կոշտ «խաղալ» մեզ հետ: Տհասության հիմնական նշանը պատասխանատվությունից խուսափելն է: Որքան ուժեղ են այլընտրանքները, այնքան ավելի շատ մեզ հետ հաշվի կնստեն բանակցային սեղանի շուրջ:
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության կառավարությունների միջև տնտեսական և արդյունաբերական համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Չնայած այն հանգամանքին , որ դասերը սկսվոմ են 9.00-ին, նախկինի 8.30-ի փոխարեն և կրճատված է դասաժամերի տևողությունը Մեղրիի թիվ 2 դպրոցում ջերմաստիճանը կազմել է +1°С –ից +7 °С, իսկ Մեղրիի թիվ 1 միջնակարգ և Ագարակի միջնակարգ դպրոցներում ՝ +7°С-ից +11°С:
Հունվարի 15-ին, ժամը 16.25-ին, ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Չեխովի փողոցի թիվ 26 հասցեի մոտից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Գոռ Ե.-ին, 1986 թ. ծնված Ֆիլիպ Հ.-ին և 1990 թ. ծնված Սերգեյ Հ.-ին:
Հունվարի 16-ին, ժամը 20.21-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում կամրջից քաղաքացին նետվել է ջրանցքը:
Իրանի և Արևմուտքի հարաբերությունների սառեցման ժամանակաշրջանում Հայաստանը լավ չօգտագործեց Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու ստեղծված հնարավորությունները, որովհետև Իրանը շատ հակված էր զարգացնելու իր առևտուրը, ներդրումները և այլն:
Ավտոմեքենան գողացել ու ներկել էին:
Սուրճը և թեյը (հատկապես` սևը) խոչընդոտում են երկաթի յուրացմանը։ Սուրճի երկու վերոգրյալ առանձնահատկությունները հակասական են, և հետազոտությունները ցույց են տալիս, որ գերակշռող է երկրորդը. սուրճը նպաստում է երկաթի սակավությամբ բնորոշվող անեմիայի զարգացմանը։
«Դժգոհությունը հասնում է կրիտիկական մակարդակի, և ես չեմ պատկերացնում՝ ի՞նչ կլինի, եթե տեղի չունենան շատ կոնկրետ, մարդկանց համար տեսանելի փոփոխություններ»,- ասաց Ուրիխանյանը:
Կառավարությունը սահմանել է արտադրանքի համապատասխանության գնահատման համար կիրառվող գնահատման ընթացակարգերը, ՀՀ էկոնոմիկայի նախարարին և ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին պարտավորեցրել սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո ութ ամսվա ընթացքում վերանայել պարենային և ոչ պարենային արտադրանքի անվտանգությունը սահմանող տեխնիկական կանոնակարգերը:
Հունվարի 15-ին, ժամը 11.05-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի գերեզմանատան մուտքի արգելափակոցի մոտ զենք-զինամթերք է թողել:
Հունվարի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ:
Կառավարության այսօրվա որոշումներով հաստատվել են ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթը և ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընհանուր նկարագիրը:
«ԱԱ Աուկցիոն» կենտրոնի տնօրեն, ցուցահանդեսի կազմակերպիչ Աննա Գրիգորյանը վստահեցնում է, որ այցելուների հոսքը ցուցասրահ չի դադարում, ընդ որում, այն կարծրատիպը, թե մարդիկ հետաքրքրված չեն արվեստով, կոտրվել է, քանի որ արվեստի նմուշները տեսնելու գալիս են հասարակական բոլոր շերտերը:
Քիչ առաջ Լոս-Անջելեսում հրապարակեցին այս տարվա Օսկարի հավակնորդների ցուցակը: Անակնկալ գրեթե չեղավ: «Լավագույն ֆիլմ» անվանակարգում պայքարում է 9 ժապավեն՝ «Խարդախություն ամերիկյան ձևով», «12 տարվա ստրկություն», «Ֆիլոմենա», «Նեբրասկա», «Կապիտան Ֆիլիպս», «Գայլը Ուոլ-Ստրիտից», «Նա», «Գրավիտացիա», «Գնորդների դալլասյան ակումբը»:
2013թ. ընթացքում ԼՂՀ տարածքում թվով 9 ավարտված քրեական գործով եւ ոչ արդարացման հիմքով քրեական գործի հարուցումը մերժված 5 վարույթով արձանագրվել է կոռուպցիոն բնույթի 32 հանցագործություն: Այս մասին նշվում է ԼՂՀ գլխավոր դատաազությանը կայքում:
Աղջիկ փախցնողները` անձի առևանգման մեղադրանքով :
Ընդհանուր առմամբ այդ օրերի փողոցաշինությունը Գյումրիում արժեցել է շուրջ 500 միլիոն դրամ, քանի որ ինչպես ավելի վաղ նշում էին շինարարները, իրականացվել է որակյալ շինարարություն՝ փռվել հաստ շերտով ասֆալտ:
Փաստաթղթի օգտին քվեարկել է 235 պատգամավոր:
«Ընդհանրապես չեմ ուզում այդ տեսակին քննարկել: Ուզում են, որ բանավեճի մեջ մտնես, որ իրենք գործոն դառնան, որ գնան Ռոբից փող ստանան: Անիմաստ բան է՝ ես իրենց փող ապահովող չեմ»:
Մրցույթի նպատակն է՝ աջակցել ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործող ընկերություններին՝ մշակել նոր ապրանքներ և ծառայություններ, ինչպես նաև՝ ներդնել ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաները տարբեր գործընթացների ադապտացման, բարելավման և/կամ զարգացման համար: