Մենք ստիպված չէինք լինի ուժով նվաճել «մեր տարածքները», այդքան զոհեր չէին լինի. Ալիև

Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների անվտանգության ղեկավարներին ընդունելու ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է միջազգային իրավունքի խախտման խնդիրներից:

Սեպտեմբերի 17-ին ԹՊԿ անդամ պետությունների անվտանգության հարցերով պատասխանատուներին ընդունելիս Նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը երեք տասնամյակ առերեսվել է միջազգային իրավունքի խախտումներին: Ադրբեջանի ղեկավարը շեշտել է, որ իրենք ստիպված են եղել սեփական իրավունքները վերականգնել ռազմի դաշտում:

«Ադրբեջանը սրան բախվել է 30 տարվա ընթացքում։ Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում։ Բայց եթե միջազգային մեխանիզմները գործեին, և եթե ՄԱԿ-ի համակարգը նորմալ գործեր, և, ի դեպ, այս մասին նույնպես ես խոսել եմ ՇՀԿ-ի շրջանակներում իմ կարճ ելույթում, քանի որ թեման կապված էր ՄԱԿ-ի և միջազգային կազմակերպությունների հետ, մենք ստիպված չէինք լինի ուժով նվաճել «մեր տարածքները»։ Այդքան զոհեր չէին լինի», — նշել է նա:

Հիշեցնենք՝ 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Այդ հայտարարությամբ Արցախի մի մասը (առանց Շուշիի և Հադրութի) մնում էր ՀՀ ենթակայության տակ։ Արցախը Բերձորի միջանցքով կապ ուներ Հայաստանի հետ։ Միջանցքում տեղակայվել էր ՌԴ զորախումբ։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց ՌԴ խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

2023թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։ Արցախն ամբողջովին հայաթափվեց։

Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930