Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը քրեական վերաքննիչ դատարան է բողոքարկել Վ. Պետրոսյանի կալանքը երկարացնելու մասին որոշումը: Երեկ Նիկոլայ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քրեական վերաքննիչ դատարանը դեռ չի քննել իր բողոքը:
Սույն թվականի հունվարի 16-ին՝ առավոտյան 8.30-ին մեկնարկեց և շուրջ մեկուկես ժամ տևեց «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության կազմակերպած իրազեկման ավտոերթը Հանրապետության հրապարակում:
Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը հաստատել է այդ փաստը:
«Մենք հակված ենք, որպեսզի ղարաբաղյան հակամարտության հետ կապված հարցերը լուծվեն բացառապես քաղաքական միջոցներով։ Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Հակամարտությունն ուժային միջոցով լուծելն անհնար է, կարելի է ընդամենը պայթեցնել տարածաշրջանը»,- ասել է Բորդյուժան։
Հունվարի 21-ին, ժամը 12.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օհանովի փողոցի թիվ 2 շենքի 90-րդ բնակարանից ծուխ է նկատվում:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հունվարի 20-ին, ժամը 09.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բերման են ենթարկել 1988 թ. ծնված Երջանիկ Խ.-ին, որը 2013 թ. սեպտեմբերի 3-ից ՌԴ Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: ՀՀ Ոստիկանություն
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հունվարի 22-ին ժամը 10.00-16.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Նալբանդյան 1-21, 2-98, Պուշկինի 1-10, Վարդանանց 1-107, Վարդանանց փակուղի, Խանջյան 31/1, Թումանյան 5, 5/1, 9/1, 11/1, 11/2, Արամի 2, Աբովյան 14 համարների, Ադամյան, Բելյակով փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Պայթյունը գրանցվել է «Հզբոլլահ» շարժման վերահսկողության տակ գտնվող շիական թաղամասում:
Կենսաբանական գիտությունների թեկնածու Վիտյա Վարդանյանը մոտ 10 տարի բնակվել, սովորել և աշխատել է Գերմանիայում` տարբեր քաղաքներում գործող առաջնակարգ գիտական լաբորատորիաներում: Սակայն 1.5 տարի առաջ վերադարձել է Հայաստան` ցանկանալով ի նպաստ հայրենիքի ծառայեցնել իր ստացած գիտելիքներն ու այդ տարիներին ձեռք բերած կապերը:
Իրանական «SandbadTir INTL Transport Co.LTD»-ի ընկերությունն անցած տարի նոյեմբերի 19-ին դիմել է դատարան՝ «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով: Գործը քննում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արա Կուբանյանը:
Հայտնի ֆինանսական բուրգի գործով միակ մեղադրյալ Արթուր Անդրեասյանի պաշտպան Համազասպուհի Գրիգորյանը գոհ չէ գործով կատարված նախաքննությունից:
Ցանկացած նարկոբարոն, երբ 200 միլիոն և ավելի դոլար արժեցող ապրանք է տեղափոխում, նախօրոք երաշխիքներ է ստանում, որ համապատասխան վճարի դիմաց՝ այդ ապրանքը կհասնի հասցեատիրոջը:
2014 թվականին Վրաստանում կգրանցվի 6.3 տոկոսանոց աճ:
ունվարի 20-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Տավուշի և Նաիրիի բաժինների ծառայողները Կոտայքի մարզի Պռոշյան գյուղից բերման են ենթարկել 1967 թ. ծնված Արամ Ա.-ին
Բանակցությունների մեկնարկը հնարավոր դարձավ Բելգրադի արձանագրած զգալի հաջողությունների շնորհիվ՝ կապված նրանից անջատված Կոսովոյի հետ հարաբերությունների կարգավորման հետ:
Ես չեմ կարծում, որ տեղին է աշխատանքային քննարկումները մամուլում պարբերաբար հրապարակելը: Երբ մենք այս կամ այն հարցի շուրջ կգանք վերջնական որոշման` անելիքների, քայլերի վերաբերյալ, մամուլին, ինչպես միշտ, կտեղեկացնենք:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին խոսակցությունները, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի գնահատմամբ` լուրջ չեն:
Նշվում է, որ սահմանին հատուկ ռեժիմն ու սահմանային գոտու ընդլայնումը գործելու են մինչև մարտի 21-ը:
Թուրքական պատվիրակության ադրբեջանական այցը կրում է ճանաչողական բնույթ:
Յոհանան 23 տարեկան է, հասակը 1.74 մետր է: Նախկինում նա ներկայացրել է Ուրուգվայը Միսս Ատլանիտկո Ինտերնասիոնալ-2010 մրցույթին, որտեղ արժանացել է Միսս Ֆոտոգենիկ տիտղոսին: Ավելի վաղ՝ 2008 թվականին, նա թագադրվել էր որպես Միսս Զբոսաշրջություն Ուրուգվայ:
Սերգեյ Լավրովն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Վիեննայում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը հուսադրող է:
«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը քանդվելու է, որոշումն արդեն ընդունված է, սակայն որպես այլընտրանք առաջարկվել է այգի ստեղծել և շենքի մակետը հավաքել այդտեղ: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԱ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը՝ նշելով, որ բյուջեում շենքի պահպանման ծախսեր նախատեսված չեն:
«Դիրքում կանգնած, ինը հոգուց բաղկացած հասարակ ստորաբաժանումը հետ է մղել Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանման երկու խմբերի` շուրջ 30 հոգու: Մի՞թե սա հերոսություն չէ»,- որոշ մանրամասներ ներկայացնելով դիվերսիոն խմբերին ետ շպրտելու գործողության մասին` ընդգծել է Սեյրան Օհանյանը:
Ինչպես տեղեկացրել էինք հայ-ադրբեջանական տարածքում կիբեռ պատերազմ է ընթանում: Այս սկսել էին արդրբեջանցի հաքերները` կոտրելով 30-ից ավելի հայկական կայքեր:
Խորհրդային Միության ժամանակ, Հայաստանը խորհրդային հանրապետությունների թվում զբաղեցրել է առաջին տեղը մեկ շնչին բաժին ընկնող գիտնականների ու մասնագետների ցուցանիշով:
Ֆեյսբուք սոցիալական ցանցի մի շարք օգտատերեր գրառում են տարածել, որով տեղեկացնում են, որ այսօր ժամը 18:00-ին մոմավառություն են անցկացնելու՝ ի հիշատակ զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի:
Մեկ վագոնի միջին օրեկան արտադրողականությունը 2013 թվականի ընթացքում կազմել է 4995 տկմ նետտո/վագոն, ինչը 10,6%-ով գերազանցում է 2012 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը:
Մեր փաստաբանների մեծ մասը գտնում է, որ մեղադրյալի ցուցմունքի դեպոնացումը հաջող կարգավորում չէ, որովհետև ինքնին ցուցմունքի դեպոնացումն ապացույցի ապահովման միջոց է:
ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանն աշխատանքից ազատել է հայտնի Դոգին` Վարդան Ղուկասյանին, ով զբաղեցնում էր Երեւան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի տեղակալի պաշտոնը: Հիշեցնենք, որ Դոգը հանրությանը հայտնի է տարբեր աղմկոտ պատմություններով: