ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի որոշմամբ՝ դադարեցվել է փաստաբան Հրայր Քիշմիրյանի փաստաբանական գործունեության արտոնագրի գործունեությունը. այն ուժը կորցրած է ճանաչվել:
Բժիշկների հավաստմամբ՝ այժմ Վաչիկի վիճակը կայուն է, հնարավոր է եղել պահպանել ձեռքի մատները, բայց թե հետագայում դրանք ամբողջությամբ կիրականացնեն իրենց գործառույթները, թե ոչ՝ բժիշկները ոչինչ ասել չեն կարող: Տոնական օրերին եւս մեկ երեխա է տեղափոխվել Վանաձորի բժշկական կենտրոն՝ 10-ամյա Մարտուն Մադաթյանը. ախտորոշումը՝ դարձյալ ձախ դաստակի երկրորդ եւ երրորդ մատների սալջարդ-վերք:
Հունվարի 19-ին, ժամը 17.15-ի սահմաններում, Ենոքավան գյուղի «Քոռ աղբյուր» կոչվող հանդամասում 1975 թ. ծնված Սեյրան Ա.-ի վարած «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենայից, ընթացքի ժամանակ, ուղևորը թափքից վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր սկսեց մարզային խորհրդակցությունների շարքը, որոնց ընթացքում կամփոփվեն մարզերում 2013թ. կատարված աշխատանքները եւ կներկայացվեն 2014թ. ծրագրերն ու անելիքները:
Հունվարի 20-ի առավոտյան Վաղարշապատի հիվանդանոցում մահացել է ժամկետային զինծառայող, 18-ամյա Էդիկ Լյովայի Շահնազարյանը: Նա մի շաբաթ առաջ էր Տավուշի մարզի Կոթի գյուղից զորակոչվել ժամկետային զինծառայության: Էդիկը կրում էր հորեղբոր՝ ազատամարտիկ Էդիկ Շահնազարյանի անունը:
Երեք օր առաջ Գյումրիի մեր տունը, որտեղ ես գրանցված եմ, թալանել են ամբողջությամբ, ինչ հնարավոր է՝ տարել են։ Տարիների ընթացքում տատիկիս ու պապիկիս աշխատած ամբողջ ունեցվածքը տարել են՝ նկարներ, գորգեր, անգամ՝ սպասքը, ընդ որում՝ ոչ միայն տոնական, այլ նաև՝ առօրյա:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Սարգիս Կասյանի կողմից խաբեությամբ խոշոր գումարներ հափշտակելու գործով հաջորդ դատական նիստին կհրապարակվի դատավճիռը:
Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի հերթական կոպիտ խախտումը, որը հանգեցրել է արյունահեղության, պետք է միջազգային հանրության կողմից արժանանա համապատասխան գնահատականի և վճռական դատապարտման։
Հունվարի 15-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության թիվ ՏԴ0097/01/13 քրեական գործով դատական նիստը հետաձգվելուց հետո տուժողի հայրը դատարանի 2-րդ հարկի բազրիքից (ճաղավանդակ) իրեն ցած գցելու եղանակով փորձել է ինքնասպանություն գործել: Ինքնասպանության փորձը կանխել են դատական կարգադրիչներ արդարադատության սերժանտներ Վահե Սահակյանը և Հայկ Մանթաշյանը, արդարադատության կրտսեր սերժանտ Արսեն Շառյանը, արդարադատության ավագ Էդգար Էլարյանը` ստորաբաժանման պետ արդարադատության մայոր Մանվել Մնացականյանի ղեկավարությամբ: Դատական ծառայողները ստացել են խրախուսանք:
ՀՀ վարչապետի մամլո քարտուղար Հարություն Բերբերյանը 168.am-ին հայտնեց, որ ՀՀ կառավարությունը գերադասում է մասնակցել ոչ թե բուն դավոսյան, այլ ամռանը տեղի ունեցող համաշխարհային տնտեսական համաժողովներին, օրինակ՝ անցած տարի ՀՀ-ն մասնակցել է Չինաստանի Դալյան քաղաքում կայացած «Ամառային Դավոս 2013»-ին, նախորդ տարին մեկնել էին Վիլնյուս:
«Դա այն դաշտն է, որը կարծում եմ… դա այնքան լուրջ թեմա չէ: Ո՞վ կարող է ենթադրել՝ նա ուզո՞ւմ է վերադառնալ, թե՞ ոչ: Յուրաքանչյուր քաղաքական գործիչ, յուրաքանչյուր քաղաքացի, առավել ևս ՀՀ նախագահները, իրավունք ունեն արտահայտել իրենց դիրքորոշումները: Եվ ասել, թե հարցազրույցների ակտիվությամբ Ռ. Քոչարյանն ուզում է վերադառնալ քաղաքականություն՝ բավարար պայման չէ»,- նշեց նա:
Նրա գնահատմամբ, իր դեմ քրեական գործի հարուցումը քաղաքական հալածանք է՝ կոպիտ, բիրտ անողոք: «Նախօրոք նախապատրաստված սադրանք» գործը սարքված է և միջադեպն ինքնին, նպատակ ուներ արգելափակել իր մուտքը Ազգային Ժողով:
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այսօր Մոսկվայում հանդիպել է ՇՀԿ-ի հակաահաբեկչական տարածաշրջանային կառույցի գործկոմի տնօրեն Չժան Սինֆենի (Չինաստան) հետ:
Քոչարյանն իրեն դրսևորել է՝ որպես ոչ կայուն գործընկեր Արևմուտքի համար: Նա իր նախագահության տարիների ընթացքում քայլեր է արել, բացի դրանից, նա ասոցիացվում է կոռուպցիայի հետ, նա ունի վատ կենսագրություն, որի պատճառով Արևմուտքը նրան աջակցել չի կարող:
«Տեղի է ունեցել մարտ դիրքապահների և դիվերսանտների միջև, որի արդյունքում մենք ունենք մեկ զոհ, իսկ նրանք էլ ունեն մի քանի զոհ: Հակառակորդին պատժելու համար ինչպես միշտ պատասխան քայլեր անպայման ձեռնարկվելու են, սակայն կոնկրետ ինչ պատժամիջոցներ են կիրառվելու, մանրամասները հրապարակման ենթակա չեն»
Այս մասին նշված է շարժման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի աուդիոուղերձում, որը հայտնվել է համացանցում:
«Դ!եմ եմ» նախաձեռնությունը ՀՀ ՍԴ-ին կոչ է անում բարձրագույն դատարանում օրենքի որոշ հոդվածների սահմանադրականության քննարկումից առաջ՝ պարտադիր բաղադրիչի վերաբերյալ օրենքի վիճարկվող դրույթների գործադրումը կասեցնելու միջնորդությունը քննելիս հաշվի առնել որոշ հանգամանքներ։
Հունվարի 19-ին, ժամը 04.20-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Արցախի փողոցի թիվ 8/2 շենքի 10-րդ հարկում տուն է այրվում, իսկ 04.50-ին Այրվածքաբանության կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «դեմքի, վերջույթների թերմիկ այրվածք 2-րդ և 3-րդ աստիճանի» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1971 թ. ծնված Կարեն Չ.-ն` հայտնելով, որ գիշերը արթնանալով նկատել, որ տանը հրդեհ է բռնկվել:
Նմանատիպ հանցագործությունների կազմակերպիչները պակաս վտանգավոր չեն, քան անմիջական մարդասպանները:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ի ժամը 17.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Հունվարի 18-ի հանրահավաքից առաջ խորհրդարանական ընդդիմադիր բոլոր ուժերը միաբերան հայտարարում էին, թե իրենք ոչ մի առնչություն չունեն հանրահավաքի կազմակերպման հետ։ Բայց երբ հետևում ես նրանց սպասարկող լրատվամիջոցներին, ակնհայտ է, որ յուրաքանչյուր ուժ փորձում է հանրահավաքային վերմակն իր վրա քաշել ու դափնիներն ինքը վայելել»
«Արևելյան գործընկերություն» ծրագիրը ԵՄ-ի քաղաքական դրդապատճառներով նախագիծն է, որի նպատակը Ռուսաստանի հետ տնտեսական ինտեգրման հարցում հետխորհրդային երկրների հնարավոր մասնակցությունն արգելափակելն է:
ՄԱԿ ԳԱ-ի որոշմամբ՝ 2006 թվականից Հոլոքոսթի զոհերի հիշատակի միջազգային օրը նշվում է հունվարի 27-ին:
Այսօր՝ հունվարի 20-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 406.50 դրամ դրամ։ Ուրբաթ օրվա համեմատ դոլարն աննշան չափով՝ 0.07%-ով կամ 0.28 դրամով թանկացել է։
168.am-ի հարցազրույցը Հանրապետական կուսակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանի հետ – Հունվարի 18-ին Ազատության հրապարակում բազմահազարանոց հանրահավաք տեղի ունեցավ. քաղաքացիներն ու ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը դեմ են արտահայտվում կուտակային պարտադիր բաղադրիչի ներդրման համակարգին: Նման բողոքի ալիքից հետո իշխանությունը կգնա՞ որոշակի զիջումների: – Չգիտեմ: Օրենքն ընդունվել է, գործում է, իսկ մնացածը կախված է Սահմանադրական դատարանից. ՍԴ-ն ինչպես […]
Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ՆԳՆ-ը:
Տեղի է ունեցել «Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության հզորացումը» ԵՄ Թվինինգ ծրագրի փակման համաժողովը:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ՆԳՆ-ը:
Պայթյուններից մեկը տեղի է ունեցել Բաղդադի սուննիաբնակ էդ-Դուր շրջանում, իսկ մնացյալ պայթյունները որոտացել են մայրաքաղաքի շիաբնակ թաղամասերում:
Սիրիական հակամարտության հետևանքով զոհվել է 130.000 մարդ: