Ապրիլ ամսին տեղի կունենա ամենամյա համաշխարհային երաժշտական մրցանակաբաշխությունը՝ World Music Awards, որին մասնակցում են աշխարհի լավագույն արտիստները բոլոր աշխարհամասերից՝ Ամերիկա, Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Օվկիանիա:
Ես չեմ համարում, որ ղարաբաղյան հակամարտության խնդրի «վերջնական» լուծում կա: Ի՞նչ է նշանակում` «վերջնական» լուծում: Նույնիսկ, եթե պատկերացնենք, որ այսօր Ադրբեջանը ճանաչի Արցախը, արդյոք դա կլինե՞ր վերջնական լուծում: Ո՛չ, չէր լինի, որովհետև վերջնական լուծում չկա:
Այսօր՝ հունվարի 15-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 406.5 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը էժանացել է 0.12%-ով կամ 0.5 դրամով։
Հունվարի 14-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները Նոր Հաճն քաղաքի Պարգևաշեն 1-ին թաղամասի տներից մեկից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Հայկ Պ-ին:
Չեմ ուզում, որ մի կաթիլ մեղրի պատմությունը դառնա, որովհետև քաղաքական դաշտը հարմարացման պրոցեսի մեջ է, չի կարելի այդ ամայության մեջ ենթադրյալ օազիսներ փնտրել: Այսօր մենք ավելի լավ իրավիճակում ենք գտնվում միջազգային արենայում:
2013 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական պարտքն ավելացել է 216.4 միլիոն դոլարով (4.9%-ով) և 2013 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել 4 միլիարդ 588.5 միլիոն դոլար։ Այս մասին նշվում է Ֆինանսների նախարարության «Պետական պարտքի տեղեկագրում»։
Այս տարվա ձմեռը անակընկալներով լի է. հանրապետության ամենահարավային տարածաշրջանում` Մեղրիում, ձյուն, որը օրերով չի հալվում, սառնամանիք, որին պատրաստ չեն բնակիչները և կազմակերպությունները. ջրամատակարարման համակարգի և կոյուղիների խափանումներ, ժամերով հոսանքազրկում, վիճակ, որն արտակարգ է մի տարածաշրջանի համար, որտեղ իսպառ բացակայում է գազաֆիկացումը:
2013թ. դեկտեմբերին ՕՍԸՄ հիմնադրամի ամենամսյա մրցույթի հաղթող է ճանաչվել «Արհեստանոց» նախագիծը, որը և հիմնադրամի միջոցներից տրամադրված գումարը կօգտագործի երեխաների խեցեգործական արհեստանոցի համար թրծման վառարան գնելու նպատակով: Այդ ամենը կարող է ապահովվել սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների զբաղվածությունը հատկապես գարնանը և աշնանը:
Երևանի պետական համալսարանում Կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոն է ստեղծվում: Նոր կենտրոնը կսկսի գործել ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետում 2014 թվականի նոյեմբերից:
Հունվարի 14-ին, ժամը 19.20-ին, Իջևանի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները մի տան հարակից տարածքում հայտնաբերել են 34-64 սմ տրամագծով և 1,20 սմ երկարության 38 գերան:
Ռուսներն իրենց գուցե մի քիչ ավելի կոռեկտ պահեին, եթե Հայաստանում լինեին քաղաքական ուժեր, որոնք կընդդիմանային ՀՀ ինքնիշխանության առուծախի գործարքին, որոնք կպաշտպանեին Հայաստանի անկախությունը:
Եթե հանրապետության վարչապետը չորս ու կես ժամ է գտնում՝ ասուլիս անցկացնելու և Աստված գիտի, թե էլի ինչքան ժամանակ՝ գունազարդ հոդված գրելու, ապա պաշտոնաթող նախագահը միշտ էլ մի կես ժամ կգտնի 3-4 հարցի պատասխանելու համար:
Որոշ մանկապարտեզների տնօրեններ մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներին զգուշացրել են, որ բոլոր նրանք, ովքեր չեն պատրաստվում վճարել արդեն նոր վարձավճարը, պետք է հանեն երեխային մանկապարտեզից:
Այս օրերին բնակչությանը հուզող սոցիալական թիվ 1 խնդիրը կոմունալ ծառայությունների դիմաց կատարվող վճարումներն են, որոնք նախնական հաշվարկներով էականորեն տարբերվում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի վճարումների չափերից:
Հունվարի 15-ին, ժամը 16.39-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 94 կիսակառույց շենքում առկա է քաղաքացու դի, ճանապարհի դժվարանցանելիության պատճառով անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Հունվարի 15-ը «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանի ծննդյան օրն է: Այն համացանցի ամենաօգտագործվող հանրագիտարանային կայքն է: Ընդամենը վերջերս հոդվածների թվով հայերեն «Վիքիպեդիան» առաջ անցավ ադրբեջաներեն և վրացերեն «Վիքիպեդիա»-ներից:
Խմելու ջրի մասով գանձվել է շուրջ 16.7 մլրդ դրամ` 2012 թ. 16,3 մլրդ դրամի դիմաց, իսկ ոռոգման ոլորտում`4.44 մլրդ դրամ` 2012 թ. 4.03 մլրդ դրամի դիմաց: Խմելու ջրի ոլորտում գանձումը 2013 թ-ին կազմել է 98.07 %, իսկ ոռոգման ոլորտում`85.7 %։
Հունվարի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ: Քամին արևմտյան 1-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Հունվարի 14-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Քաջազնունու փողոցի թիվ 6 շենքի մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Մխիթար Զ.-ին
Վլադիմիր Գասպարյանը հավաստեց, որ ոստիկանության ղեկավարությունը սկզբունքային և անզիջում է լինելու առաջադրված խնդիրների իրականացման հարցում, մասնավորապես՝ մասնագիտական պարապմունքների ստուգարքն ընդունելու է ոստիկանության կոլեգիան, իսկ թերացողները ենթարկվելու են խիստ տույժերի:
Թատրոնում էլի կրճատումներ են սպասվում՝ ասում է տնօրենը, հորինովի հաստիքներն են շատ: Թատրոնի նկարիչ-բեմադրողը աշխատանքից ազատվելը սեռական կողմնորոշման հետ է կապում:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ի ժամը 18.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Կրծկալի ու կիսավարտիքի արժեքը, որոնց ընդհանուր քաշը կազմում է մոտ 3 կիլոգրամ, գնահատվում է 5 միլիոն յուան (մոտ 827.000 դոլար):
Ասադի խոսքերով՝ վահաբականությունը սպառնում է ոչ միայն Սիրիային ու տարածաշրջանում նրա հարևաններին, այլև՝ համայն աշխարհին:
ԼՂՀ Քարվաճառի տարածքում գտնվող զորամասերից մեկից զինվորական հոսպիտալ տեղափոխված Մհեր Խլղաթյանի գործով կա երկու ձերբակալված: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Վերջինիս խոսքով՝ ձերբակալվել են նույն զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Օհանյանը, ինչպես նաև բուժծառայության պետ, բուժծառայության կապիտան Արման Թադևոսյանը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է WEF-ի հիմնադիր Կլաուս Շվաբը:
Քիչ առաջ քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժին, որ Գորկի փողոցի 50 տանը տղամարդու դի կա:
Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում այսօր գրել է Ռուսաստանի Պետդումայի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը:
Հունվարի 27-31-ը Ստրասբուրգում տեղի է ունենալու ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, ու դրան, Զարուհի Փոստանջյանը, այնուամենայնիվ կմասնակցի: Նա այլեւս պատվիրակության անդամ չէ, բայց Ստրասբուրգ մեկնելու հրավեր է ստացել Եվրախորհրդի ԵԺԿ խմբակցությունից, որին անդամակցել է:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այսօր Բրյուսելում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: