
Հրապարակվել է նախագահական ավտոմեքենայի առաջին լուսանկարը

Համացանցում հայտնվել են երկրի առաջին դեմքերի համար նախատեսված «Կորտեժ» նախագծի մեքենաների առաջին լուսանկարները։ Դրանց մակետները տեղադրվել են Instagram-ում։
Առաջին լուսանկարում պատկերված է ներկայացուցչական դասի Marussia L2 սեդանը, որը նախագծվել է НАМИ գիտահետազոտական կենտրոնի հետ համատեղ։
Երկրորդ լուսանկարում Marussia F2 ամենագնացն է՝ նախատեսված ուղեկցումների համար։
Նշենք, որ պաշտոնապես չի հաստատվել, որ լուսանկարներում հենց «Կորտեժ» նախագծի մեքենաներն են։