Բաժիններ՝

Փրկվել է Մալիշկա գյուղում հայտնաբերված Միջազգային կարմիր ցուցակում և ՀՀ Կարմիր գրքում գրանցված սապսանը. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի Մալիշկա բնակավայրում քաղաքացու կողմից տան բակում անօգնական վիճակում հայտնաբերված գիշատիչ թռչնի վերաբերյալ։

Դեպքի վայրում ԲԸՏՄ տեսուչների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հյուծված թռչունը աապսան՝ թափառաբազե (լատիներեն՝ Falco peregrinus), բազեների կարգի գիշատիչ թռչնի տեսակի է, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և Կենդանիների միջազգային կարմիր ցուցակում՝ որպես հազվագյուտ և խոցելի տեսակ։

Նույն օրը՝ ժամը 16։15-ի սահմաններում, սապսանը տեղափոխել է «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի վերականգնողական կենտրոն՝ անհրաժեշտ խնամքի և վերականգնումն ապահովելու նպատակով։ Թռչունը եղել է օղակավորված, որի տվյալները կնույնականացվեն։

Ներկայումս սապսանի առողջական վիճակը գնահատվում է բավարար, գիշատիչ թռչունը գտնվում է մասնագետների ուշադրության ներքո։

Փրկվել է Մալիշկա գյուղում հայտնաբերված Միջազգային կարմիր ցուցակում և ՀՀ Կարմիր գրքում գրանցված սապսանը. ԲԸՏՄ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930