
Եղանակը հանրապետությունում. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով

Հանրապետության տարածքում`
Հունվարի 21-22-ը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 23-ի ցերեկը առավելապես արևմտյան շրջաններում հնարավոր է թույլ ձյուն: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ:
Քամին հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն 21-22-ին կբարձրանա 1-3 աստիճանով:
Երևանում՝
Հունվարի 21-22-ը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 23-ի ցերեկը հնարավոր է թույլ ձյուն:
Երևանի հունվարի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 10.90C (1948 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -23.20C (1894 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -3.60C
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն