Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է՝ եթե ոստիկանությունը այս անգամ էլ «նորմալ» չզբաղվի Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի գործով, ապա ինքը կզբաղվի ու կսկսի պատժելը:
Մահապարտներն այսօր այցելել են սպարապետ Վազգեն Սարգսյանի մորը՝ տիկին Գրետային: Այս անգամ տիկին գրետան իր հյուրերին ստիպված էր ընդունել ոչ թե տանը, այլ հիվանդանոցում՝ առողջական վիճակի պատճառով:
Հունվարի 28-ին, Ազատության հրապարակից բերման ենթարկված ակտիվիստներ Վարդգես Գասպարը, Արա Նեդոլյանը եւ Արտաշես Սերգոյանն ազատ են արձակվել:
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ոչ անցած տարի, ոչ էլ այս տարի գործարանն ազոտական պարարտանյութ չի արտադրի, քանի որ «գործարանի ճակատագիրը լավ չէ»:
Բանաձևում նաև կոչ է արվում միջազգային հանրությանը ըստ արժանավույն ճանաչել «Արցախի Հանրապետությունը որպես ազատ, անկախ և ինքնիշխան պետություն»:
Այս անուշադրությունը կառավարական օղակներում պետք է վերանա, ոչ թե ցուցամոլությունը սովորություն դարձնեն: Ոնց որ թազա պսակված հարս լինեն իշխանավորները՝ հագնվում ու պճնվում են: Նախագահից սկսած բոլորը պճնված են, էն դեպքում, երբ ազատամարտիկները սոված են
Սխալ է, առհասարակ, Շեքսպիրի ողբերգություններում պարզ տրամաբանություն որոնելը և, այդպիսին չգտնելով` նրան քննադատելը: Չէ՞ որ կյանքում էլ ողբերգությունները տեղի են ունենում` հակառակ առողջ տրամաբանության:
Վարորդը փախուստի չի դիմել և քաղաքացիների օգնությամբ, կարճ ժամանակում դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը վրաերթի ենթարկվածներին տեղափոխել է հիվանդանոց:
Հունվարի 27-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աբովյան քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի դիմաց հափշտակել են մի կնոջ պայուսակը:
«Ես չեմ կարող ասել, թե ինչ կանի Յանուկովիչը, բայց ես տեսնում եմ, որ, համենայն դեպս, նրան գրեթե ոչինչ չի մնում, քան իր հեռանալու հետ կապված բանակցելը: Իսկ հեռանալու դեպքում նա պիտի լուծի այդ խնդիրները, ստանա անվտանգության երաշխիքներ, և քննարկումների մեջ, բնականաբար, կլինի Տիմոշենկոյին ազատ արձակելու հարցը»:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջիկա նիստում կսահմանի հանրային շարժական կապի հեռախոսասարքերի և պլանշետների ապակոդավորման ապահովման կանոնները: Դրանք կգործեն 2014 թվականի մարտի 1-ից:
Իմ կարծիքով` Ռուսաստանի ամենամեծ խնդիրը` ոչ միայն Հայաստանում, այլև ողջ հետխորհրդային տարածքում, այն է, որ նա սերտորեն աշխատում է իշխանությունների, խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ, բայց գրեթե չի շփվում ընդդիմության, քաղաքացիական հանրության հետ:
Հունվարի 28-ին, ժամը 20.41-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աշոցք գյուղում՝ երեք հարկանի շենքի մուտքում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ:
Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը, հանրապետության մարզերից արդեն հավաքվել է պարարտանյութի պահանջարկի մասին տեղեկությունը. ազոտական պարարտանյութի պահանջարկը շուրջ 33 հազար տոննա է, ֆոսֆորականը՝ 2600 տոննա, իսկ կալիումականը՝ 1800 տոննայի սահմաններում:
Նարնջի հյութը կարգավորում է ճարպերի փոխանակությունը, նվազեցնում է ցածր խտություն ունեցող ճարպասպիտակուցների (վատ խոլեստերինի) մակարդակն արյան մեջ, կարգավորում է մարսողությունը, ունի նիհարեցնող հատկություն։ Ըստ իտալացի գիտնականների` կարմիր պտղամիս ունցող նարինջը կանխարգելում է գիրությունը և ուռուցքների առաջացման հավանականությունը։ Հյութը քամելուց առաջ նարինջը 10-15 րոպե պահեք գոլ ջրի մեջ։
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան վրա իրականացված հարձակման փաստով արդեն իսկ քրեական գործ է հարուցվել: Իսկ քաղաքապետը նախազգուշացրել է, որ եթե այս անգամ էլ իրավապահները ըստ պատշաճի չզբաղվեն այս գործով և կրկնվեն Սպարտակ Ղուկասյանի այցերը, ապա ինքն արդեն կպատժի նրան:
Մի օր Հայաստանում էլ, ինչպես որ Ուկրաինայում ասացին` «достало», կասեն` «լավ, վերջ, հերիք է», դանակը կհասնի ոսկորին, ու մարդիկ դուրս կգան փողոց: Եվ մենք չգիտենք, թե ի՞նչը կարող է ստիպել մարդուն ասել` «հերիք է»: Ուկրաինայում Եվրամայդանն ուղղակի կապված է ապրելակերպի հետ. ժողովուրդը չի ուզում ապրել այնպես` ինչպես ապրում է:
23-ն այսօր բոլորած Հակոբ Ինջիղուլյանը շուրջ կես տարի ադրբեջանական գերության մեջ է։ «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ նրանց տանն այսօր տրամադրությունը տոնական չէ, բայց սեղան բացել են։ Հարազատները հույս ունեն, որ մեկ տարի անց անպայման ամբողջ ընտանիքով՝ նրա հետ, սեղան կնստեն։
«Միայն փորձաքննությունը կպարզի՝ այդ զենքից էր արձակված կրակոցը, որից սպանվել է, թե ոչ: Հայտնաբերված զենքը նման է այն կրակող զենքին, որից նա սպանվել է, բայց ամեն ինչ կպարզի փորձաքննությունը»,- ասաց ոստիկանապետը:
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Բանակի օրվան՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 22-ամյակին նվիրված տոնական հանդիսությանը:
Հունվարի 29-31-ը, փետրվարի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ: Փետրվարի 2-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
90-ականների սկզբին օրենք էր գործում, որ եթե ընտանիքի երկու արու զավակները ծառայել են բանակում, երրորդը ազատվում է զինվորական ծառայությունից. երկու ավագ եղբայրներս ծառայել էին բանակում (միջնեկ եղբայրս, ի դեպ, պատերազմի ժամանակ նաեւ հրետանավոր է եղել հայ-ադրբեջանական սահմանի Իջեւանի հատվածում) եւ ուրեմն օրենքը կիրառվել էր իմ նկատմամբ:
Այսօր Հայաստանում նշում են Հայկական բանակի ստեղծման օրը: Իսկ ինչո՞ւ հենց հունվարի 28-ը, ինչպե՞ս է որոշվել հունվարի 28-ը նշել՝ որպես բանակի ծննդյան օր:
ՀՀ կառավարության ՓՄՁ ծրագիրն ու իրականում վարած քաղաքականությունն իրար չեն համապատասխանում: Մեր կառավարությունը 2014-ի ՓՄՁ աջակցման ծրագիրն է հաստատել, որտեղ նշվում է, որ ՓՄՁ ԶԱԿ-ը գումարներ է ծախսելու և ծրագրեր իրականացնելու, որի արդյունքում` 250-300 նոր փոքր ձեռնարկություններ կստեղծվեն, որոնց շնորհիվ 500 աշխատատեղ կստեղծվի: Սա ծիծաղելի է` 10 հազարը փակեցին, 500-ը ստեղծում են:
Հունվարի 27-ին, ժամը 11.10-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 27/4 հասցեում գտնվող սրճարանի հետնամասում զենք-զինամթերք է թողնում:
Ադրբեջանական APA լրատվական գորածակալությունը այսօր տեղեկատվություն էր տարածել, որ Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղում ձերբակալվել է Հայաստանի մի քաղաքացի: Քիչ անց գործակալությունը հայտնեց, որ շփման գիծը հատել է Մամիկ Տիգրանի Խոջայանը: Ըստ elections.am կայքի՝ Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղում բնակվում է Մամիկոն Տիգրանի Խոջոյանը: Նա ծնվել է 1937թ., նոյեմբերի 27-ին:
Մենք շատերս Հայաստանում ասում ենք՝ ինչո՞ւ սա չի փոխվում, ինչո՞ւ նա չի փոխվում, ինչո՞ւ խորհրդային տարիների ավանդույթները չեն փոխվում, և այլն… գիտե՞ք՝ ինչու, որովհետև չկան նոր երիտասարդներ, չկան երիտասարդներ, որոնք կրում են այդ արժեքները, որոնք կրում են ավելի զարգացած գիտության արժեքները:
Առաջին խումբը կարելի է անվանել` թանկարժեք մեքենա ունեցողների խումբ։ Դրա մեջ մտնում են հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները, ՀՀ Նախագահի, ՀՀ ԱԺ-ի և ՀՀ կառավարության կողմից նշանակվող գործադիր իշխանության մարմինների ղեկավարները, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալները, ՀՀ գլխավոր դատախազը…
Անսթափ վարորդներ հայտնաբերելու նպատակով իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում հունվարի 24-ին ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 16 տրանսպորտային միջոց:
Քիչ առաջ Ազատության հրապարակից ոստիկանական բաժանմունքներ բերման են ենթարկվել մի քանի ակտիվիստներ: Ինչպես հայտնի է՝ «Բանակն իրականում» նախաձեռնությունւ այսօր՝ Բանակի օրը, բողոքի ակցիա է կազմակերպել: