Սպառում ենք ջրի հետ միախառնված գազ
«Ասպարեզ» օրաթերթի խմբագրություն դիմած 85-ամյա Սերգեյ Եդիգարյանն իր մտահոգությունն է հայտնում բնակիչների սպառած գազի որակի հետ կապված: Նրա ներկայացմամբ՝ ժողովուրդն այսօր սպառում է գազ, որի հետ միախառնված է մեծ քանակությամբ ջուր: Ս.Եդիգարյանը նշում է որ եւ վառարաններից, եւ ջրատաքացուցիչներից, եւ ջեռուցման կաթսաների ծխատարներից գոլորշի չպետք է դուրս գա. «Մեր վառած գազի կեսը ջուր է: Եթե ուշադիր լինեք՝ շատ դեպքերի կհանդիպեք, որ ծխատարի տակ կուտակված սառույց կա, որն ունի դեղին գույն: Դա գազի հետ եկած ջուրն է, որ գոլորշանում է, մաքուր ջրի սառույցը սպիտակ է: Էն Բաքսիներից բացարձակ գոլորշի բդի դուրս չգա, բայց որի դռնից անցնեք՝ ծխատարի տակ սառույց կտեսնեք: Եւս մեկ ապացույց որ մենք ջուր ենք վառում. կապույտ վառելիքը մեզ մոտ ունի կարմիր գույն»:
Այս ամենի դեմն առնել է պետք՝ նկատում է մի քանի գյուտերի հեղինակ, մասնագիտութայամբ ինժեներ Ս.Եդիգարյանն ու շարունակում, որ խնդրի մասին պետք է բարձրաձայնվի, պետք է անընդհատ խոսվի այդ մասին: Նա համաձայն է անգամ, որ 1 խմ գազի դիմաց ներկայիս գինը նույնը մնա, միայն թե այս տեսակ ստորություն չարվի: Նրա մեկնաբանմամբ, եթե նման բան չանեն՝ ժողովուրդն այսօրվա սպառած գազի կիսով չափ սպառելու պարագայում էլ նորմալ կտաքանա. «Հիմա ջուր ենք գոլոշիացնում: Ջուրը հետը կգցեն՝ գազի ջերմությունը կփախցնեն: Ես միշտ էդ շմոլ գազի դեմ եմ պայքարել, որ շմոլ գազն առհասարակ վերանա: Հմի կարտոշկեն կկտրես՝ մեջը սեւ է, գազարը լրիվ փայտ է, պոմիդորը ձգացել է, էդ սաղ շմոլ գազի արդյունք է: Շմոլ գազն ի՞նչ է, մի քանի րոպե կողքը նստես՝ տողադարձ կլինես»:
Գազի խնայողության համար Սերյոժա պապը իր իսկ նախագծած վառարանն ու լոկալ ջեռուցման կաթսաներն է առաջարկում: Իր նախագծած վառարանով, որն ընդունված ու հաստատված է, տաքացնում է նաեւ իր բնակարանը եւ խնայում 35-40 տոկոս գազ.«Մեկ-մեկ գալիս, ասում են՝ հլը նայեմ, տեսնեմ ո՞նց է, ի՞նչ է, չեմ թողնում»:
Ընդհանուր ջեռուցման համար նախագծած կաթսաները տեղադրելու համար, որոնք ունեն 98 տոկոս ՕԳԳ (օգտակար գործողության գործակից), Ս.Եդիգարյանը դիմել է պաշտպանության նախարարությանը.«Այս կերպ կարող էին զորամասերը տաքացնել քիչ գնով, իսկ խնայած գումարով էլ գնեին զենք-զինամթերք: Չցանկացան էդ կաթասներից ունենալ ու օգտագործել, իրանք ուզում էին գծագիրն ինձանից գողանալ, բայց ես նման բան չեմ թողնի»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: