
Կիևում լարված իրավիճակը շարունակվում է. Կլիչկոն իրավապահներին կոչ է անում անցնել ցուցարարների կողմը (ուղիղ միացում)

Կիեւում լարված իրավիճակը շարունակվում է: Ուկրաինական ընդդիմադիր «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն ներքին զորքերի սպաներին ու «Բերկուտի» ներկայացուցիչներին կոչ է արել հրաժարվել ժողովրդի դեմ բռնի գործողություններ իրականացնելուց եւ միանալ ցուցարարներին: Նա նրանց նաեւ անվտանգության երաշխիքներ է խոստացել:
Կլիչկոյի խոսքով` ՆԳՆ սպաներն ու աշխատակիցները կարող են օգնել խուսափել արյունահեղությունից, եթե հրաժարվեն լինել իշխանության պաշտպանները, հաղորդում է INTERFAX-ը: