
Փաստաբան Կարինե Ավանեսյանի գործունեությունը կասեցվել է. նա դատապարտվել է 6.6 տարի ազատազրկման

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի որոշմամբ դադարեցվել է փաստաբան Կարինե Ավանեսյանի փաստաբանական գործունեության արտոնագրի գործունեությունը: Խնդիրն այն է, որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով փաստաբանների պալատի փաստաբան Կարինե Ավանեսյանը մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերով խարդախության մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ): Դատարանի վճռով՝ վերջինս դատապարտվել է 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի համաձայն՝ անձը չի կարող փաստաբան լինել, եթե դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ:
Որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով մեկամսյա ժամկետում: