Հրապարակվել են աշխարհի 25 ամենավատ գաղտնաբառերը
SplashData կազմակերպությունը թարմացրել է իր «25 վատագույն գաղտնաբառերը» ամենամյա վարկանիշային աղյուսակը։ 2013 թվականին ամենից տարածված վատ գաղտնաբառը եղել է 123456 թվային կոմբինացիան։
123456-ը այս վարկանիշի պատմության ընթացքում (2011-ից սկսած) առաջին անգամ է զբաղեցնում առաջին հորիզոնականը։ Նախկինում վատագույն գաղնաբառը «password»-ն էր, որն այս անգամ նահանջել է երկրորդ հորիզոնականը։
Ընդհանրապես, նշված 25 գաղտնաբառերից 10-ը թվային կոմբինացիաներ են. օրինակ՝ 123456789-ը կամ 111111-ը։ Եվս չորսը թվերի և տառերի ոչ բարդ համադրություններ են (օրինակ՝ abc123):
Մնացած 11-ը սովորական բառեր են (admin, monkey և այլն), արտահայտություններ (iloveyou, letmein) և տառեր՝ այն հաջորդականությամբ, որով դասավորված են ստեղնաշարի վրա (qwerty, azerty):
Նշենք, որ վարկանիշը կազվում է գողացված և համացանցում հրապարակված գաղնաբառերի հիման վրա։