Նրանք պնդել են, որ 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս սթրեսի են ենթարկվել, ինչն էլ ազդել է նրանց առողջության եւ հոգեկան վիճակի վրա:
Առաջին տիկինը հոսպիտալացվել է ամուսնու` նախագահ Ֆրանսուա Օլանդի սիրավեպի մասին սենսացիոն հրապարակումներից հետո:
Հայաստանը 180 աստիճան շրջադարձ կատարեց, և կարծում եմ բավական դժվար էր նման քայլի գնալը, դա նաև քայլ էր, որը լավ չընդունվեց հայաստանյան հասարակության բազմաթիվ շերտերի կողմից, և այժմ, թերևս, եթե Ձեզ դնեք Հայաստանի իշխանությունների տեղում, պարզ է, որ ավելի լավ է արագացնել և ի վերջո որոշակի օգուտներ քաղել Ռուսաստանից, քան մնալ ձեռնունայն:
Այսօր Երեւանի շախմատային ֆեդերացիայի կոնֆերանսում քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընտրվեց մայրաքաղաքի շախմատային ֆեդերացիայի նախագահ:
Այրվել է վագոնի ջերմամեկուսիչ շերտը և պլաստմասսե թափոններ մոտ (30 քմ):
Վենեսուելայի քննչական մարմինը հայտարարել է, որ մեղադրյալներ դեռ չկան, սակայն հետաքննությանն օգնել է Սփիրի տեսաձայնագրիչը, որը հայտնաբերվել է ձերբակալվածներից մեկի տանը:
Ցուցահանդեսում ներկայացված են կարևոր նշանակություն ունեցող սելջուկյան և հայկական շինությունների լուսանկարները, որոնք այժմ 85-ամյա Արա Գյուլերը նկարել էր 1960-ականներին, իսկ տպել՝ 1965 թվականին:
Չինաստանի նոր նախագահ Սի Ծինփինը հրաժարվել է նախկին առաջնորդ Դեն Սյաոպինի զգուշավոր արտաքին քաղականությունից՝ «սպասել մեր ժամին՝ թաքցնելով մեր ունակությունները»:
Այն իրականացվում է «Մի’ թափիր, վերամշակի’ր» կագախոսով եւ ԱՄՆ խոշոր մեգապոլիսներում անցկացվում է արդեն 18-րդ անգամ:
Ոստիկանությունից հաստատել են նաև, որ Դ.Նավասարդյանին պատկանող «Պորշ կայեն» մակնիշի ավտոմեքենայի միջից հայտնաբերվել է թմրանյութ հիշեցնող զանգված:
Կապան մտնելիս «Բարի գալուստ» ցուցանակի փոխարեն ծաղկեպսակներ տեսնելը՝ այդքան էլ ոգևորիչ չէ։ Եվ որ ճանապարհին կպած գերեզմանը կարող է նաև ավտովթարից տուժել, չի բացառվում։
Երևանում հունվարի 13-17-ը ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, մառախուղից՝ թույլ ձյուն:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 2121» մակնիշի 31 ՏԼ 090 պետհամարանիշով ավտոմեքենան:
Տիգրան Սարգսյանի պատասխանը Ռոբերտ Քոչարյանին թերի է, նա չի անդրադարձել 2 կարևորագույն հարցերի՝ արտագաղթի ու մարդկանց տրամադրության մասին, և խուսափել է գնաատակններ տալ: 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Ոստիկանությունից նշել են, որ կատարվում է հետաքննություն:
ՄԻԵԴ կանոնակարգում նոր փոփոխություններ են կատարվել, որոնց համաձայն` այսուհետ անձը ԵԴ-ում դատավոր կարող է նշանակվել միայն 1 անգամ, 9 տարի ժամկետով:
Ամենայն Հայոց Հայրապետը հորդորեց երիտասարդներին օգտագործելու համայն հայության հոգևոր կենտրոն այցելության այս առիթը` աղոթք բարձրացնելու Մայր Տաճարում և վերանորոգելու իրենց ուխտն Աստծո հետ, քայլելու Տիրոջ պատվիրանների համաձայն և իրենց եկեղեցասեր ու ազգանվեր կյանքով նպաստելու Հայրենիքի առաջընթացին ու ժողովրդի բարօր ապագայի կառուցմանը:
Դպրոցի երկարամյա տնօրեն Վանիչկա Պետրոսյանն անցել է կենսաթոշակի, եւ նրա պաշտոնն արդեն մի քանի ամիս է՝ ազատ է: 2013 թվականի նոյեմբեր ամսից դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը նույն դպրոցի փոխտնօրեն Արամ Եղինյանն է:
Դաթո Մելկաձեն երկու տարի առաջ «հրաժարվել» էր «օրենքով գող»-ի տիտղոսից:
Դեռ երեկ՝ հունվարի 11-ին, Վահե Մկրտչյանը եւ Լիպարիտ Պողոսյանը դադարեցրել են հացադուլը:
«Ես շատ լավ ծանոթ եմ իր միավանկ և չփոխկապակցված պատասխաններին և չեմ ակնկալում այս վարչապետից անդրադարձ երկրի առաջնային սուր պրոբլեմներին:
Գեյթսին հաջորդում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Վիճարկվող դրույթը, մասնավորապես, սահմանում է, որ դատարանում փաստաբանը կարող է անվճար ներկայացուցչություն իրականացնել մերձավոր ազգականի համար: Ընդ որում, որպես այդպիսին նշվում է ծնողը, զավակը, որդեգրողը, որդեգրվածը, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայրը կամ քույրը, պապը, տատը, թոռը, ինչպես նաև ամուսինը կամ ամուսնու ծնողը, փեսան կամ հարսը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
«Ինչի՞ եք եկել», կամ՝ «հո դուք չե՞ք գժվել՝ եկել եք Հայաստան», և այլ նմանատիպ արտահայտությունները շատ քանդող են, ավերող, քանի որ մարդ երբ տեղափոխվում է, նրա համար իրականում ամենադժվարն այդ որոշումը կայացնելն է, և, եթե իրենք տեղափոխվում են Հայաստան, ապա դա նրանց համար շատ լուրջ է ու ասես վերջնական որոշում է: Մինչդեռ նման արտահայտությունները քանդում են ամեն ինչ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.05-ին, մարվել՝ 04.40-ին: Մասամբ այրվել են Ս. Գ.-ին պատկանող տաքացուցիչների գործարանի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 2 քմ, առաստաղը՝ 4 քմ և պատերի երեսպատումը՝ 6 քմ:
Ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Թալինի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել:
Ըստ գիտնականների` մանկական ամնեզիան սկսվում է յոթ տարեկանում: Երեք տարեկան երեխան լավ հիշում է մեկ տարվա վաղեմության դեպքերը, այդ հիշողությունները պահպանվում են մինչեւ 5-6 տարեկանը, սակայն արդեն մեկ տարի անց դրանք անհետանում են:
Ի վերջո, փողն ու դիրքը կյանքում ամենակարեւորը չեն, եւ սեփական ուժերով դժվարությունները հաղթահարած հայտնիները գիտեն այդ մասին:
Մինչ այժմ Իտալիայում երեխաներին կարող էր տրվել միայն հայրական ազգանունը: