Կիևյան փողոցում բախվել են Nissan Pathfinder-ն ու ГАЗель –ները. կա 6 վիրավոր. shamshyan.com
shamshyan.com –ի փոխանցմամբ` հունվարի 20-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ 25-ամյա Հովհաննես Մանասյանը վարելով Nissan Pathfinder մակնիշի 09 ԼՕ 500 համարանիշի ավտոմեքենան Կիևյան փողոցում թիվ 1 շենքի դիմաց բախվել է կանգառում եղած ГАЗель մակնիշի 2079 Տ համարանիշի ավտոմեքենային: ГАЗель-ն էլ, որը սպասարկում է թիվ 52 Ա երթուղին, բախվել է մեկ այլ ГАЗель մակնիշի 3328 Տ համարանիշի ավտոմեքենային: Նշված ГАЗель-ն էլ սպասարկում է թիվ 6 երթուղին:
Վթարի հետևանքով 6 հոգի, որից 2 մանկահասակ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոցներ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: