
Քոչարյանը բացառում է Քոչարյանի վերադարձը

«Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար, Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խմբում ՀԱԿ նախկին ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը համոզված է, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի կարող դառնալ ընդդիմության առաջնորդ, քանի որ երբեք չի ունեցել հանրային աջակցություն: Նա, իհարկե, չի բացառում, որ Քոչարյանը կարող է իշխանական բուրգ վերադառնալ ներիշխանական ինտրիգների միջոցով:
Բայց իշխանություն վերադառնալու համար, ըստ Անդրանիկ Քոչարյանի, նրան պետք է Սերժ Սարգսյանի ստորագրությունը, պետք է, որ Սերժ Սարգսյանը նրան նշանակի որևէ պաշտոնում, ասենք՝ վարչապետ: Բայց Անդրանիկ Քոչարյանը բացառում է դեպքերի զարգացման նման հնարավորությունը, քանի որ այդ դեպքում Սերժ Սարգսյանը, ըստ նրա, պետք է հավաքի իր իրերը և հեռանա նախագահական նստավայրից, քանի որ իշխանությունն այդ դեպքում կպատկանի վարչապետ Ռոբերտ Քոչարյանին:
Անդրանիկ Քոչարյանը քիչ հավանական է համարում նաև, որ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին իշխանության բուրգ կարող է վերադարձնել հայտնի ուժերի պահանջով, քանի որ կարծում է, որ հայտնի ուժերը` ուժային կառույցների ղեկավարները, նույնպես շահագրգռված չեն Քոչարյանի վերադարձով:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: