Տղային մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ. օգոստոսի 31-ին Նորքի շենքի մուտքերից մեկում անառակաբարո գործողություններ է կատարել դեռահաս աղջկա նկատմամբ:
Մրցունակ տնտեսության համար հարկավոր են համապատասխան հավասար պայմաններ մրցակցային պայքարի ժամանակ: Եթե միտքը զարգացնենք այս ուղղությամբ, ապա այդ դեպքում «ասեղը» կլինի օրենքի առջև բոլորի և յուրաքանչյուրի հավասարության ու հասարակության մեջ արդարության զգացումի հաստատումը:
Գորիսի 1992-1994 թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը տարածել է հայտարարություն.
Կիևյան կամրջի վրա բախվել են 71 համարի երթուղին սպասարկող Газель մակնիշի 0742 S համարանիշի, Mercedes մակնիշի 32 UL 399 համարանիշի և Opel Vectra մակինիշի 48 UT 444 համարանիշի ավտոմեքենաները:
Հայտնիների թվում են կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, ռեժիսոր, պրոդյուսեր Սուրեն Թադևոսյանը, ռադիո և հեռուստահաղորդավար Եգոր Գլումովը, դերասան, օպերային երգիչ Արման Նշանյանը, հաղորդավար Արմեն Գալյանը, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը, դերասան Սոս Ջանիբեկյանը, ռադիո և հեռուստահաղորդավար Լուսինե Բադալյանը և Ժակը և այլոք։
Ամենահետաքրքրականը, սակայն, այս պատմության մեջ հետեւյալ դրվագն է՝ Արման Սահակյանի գիտական ղեկավարն էլ նրա տեղակալն է՝ Աշոտ Մարկոսյանը
Որևէ մեկը չգիտի՝ իրականում ի՞նչ ռազմավարական ու մարտավարական պայմանավորվածություններ են ունեցել գործող նախագահ Սերժ Սարգսյանն ու նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ վերջինիս կողմից իշխանության փոխանցման ժամանակ:
Հունվարի 14-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 83-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
12-ամյա Էրիկը երազում է ամուրի ոստիկան դառնալ: Արդեն քանի օր դպրոց չհաճախող տղան բոլոր հանգամանքները վերլուծում է՝ իրականությանը բաց աչքերով նայելով:
Շանթ Հարությունյանը հյուծված էր երկարատեւ հացադուլից հետո եւ գտնվում է կազդուրման փուլում:
Ավտոմեքենայում հայտնաբերվել է Երևանի բնակիչ 35-ամյա Վլադիմիր Ծատուրյանի անվամբ վարորդական իրավունքի վկայական, սակայն ոստիկանությունը պարզում է` արդյոք մահացածն ինքն է, թե` ոչ:
2013 թվականի դեկտեմբերի 12-ին կայացած մրցույթի արդյունքում Գյումրու ծննդատանը փոփոխություն է կատարվել: Մասնակցության հայտ ներկայացրած երեք թեկնածուն էլ առանց խնդիրների հաղթահարել են քննական դժվարությունները:
Ըստ Գ. Եգանյանի` փախստականների հիմնահարցերից իր կարեւորությամբ առանձնանում է 1988-1992 թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց բնակարանային խնդրի լուծման հարցը:
«Նախ, վարչապետի եզրահանգումների մեջ մի քանի անհասկանալի հաստատումներ կային, որոնք առաջին անգամ եմ ես լսում պաշտոնատար անձի կողմից: Մասնավորապես, տնտեսության անկումը` 18.5 տոկոս. այն, որ Հայաստանի շինարարության ոլորտը եղել է փուչիկ»
Ֆինանսների նախարարությունը արձագանքել է «Հետքի» հրապարակմանը, ըստ որի, Կառավարությունը եվրաբոնդերի թողարկումից ստացված 700 մլն դոլարը բյուջեում ներառել է օրենքի խախտմամբ:
Սյունիքի մարզի Հալիձոր համայնքի նախկին ղեկավար Սամվել Ասրյանը դատապարտվել է տուգանքի` ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի` 1.000.000 ՀՀ դրամի չափով:
Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, դատական նիստը նշանակվել է Իջևանի նստավայրում: Վաղը տեղի կունենա այս գործով երկրորդ նիստը. նախորդը, որը նշանակված էր 2013թ., հետաձգվել էր:
«Մառախուղից պրծնելու» ոգևորությունը կարճ ժամանակ անց խամրեց, քանի որ Երևանի քաղաքացիները ստիպված էին աշխատանքի գնալ մայրաքաղաքի՝ ամբողջությամբ ձյան մեջ թաղված փողոցներով:
Դու նո՞ւյնպես Վիքիպեդիայի ընթերցող ես։ Եթե դուք նույնպես խմբագրում կամ ցանկանում եք խմբագրել, ապա «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակը հունվարի 15-ին հրավիրում է նշելու «Վիքիպեդիայի» ծննդյան օրը։
«Ամեն ինչ լավ էր, իր համոզմունքներին է մնացել, արիությունը տեղն էր նույն Շանթն էր: Էլի կարծում է, որ պետք է 3000-5000 հոգի դուրս գա փողոց դուրս գա դեպի բարիկադներ, փրկի Հայաստանը:
Վերջինս հայտարարել, որ զենքը բերել է Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի տներից մեկի նկուղից, որտեղ բնակվում է իր պապը:
Հունվարի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան` 1-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճան աստիճանաբար կբարձրանա` 3-5 աստիճանով:
«Կարծում եմ, որ չափից դուրս շատ է կարևորվում այն ներիշխանական բանավեճը, որն այսօր անվանում են Տիգրան Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան բանավեճ»,- մեզ հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը, երբ նրան խնդրեցինք իր կարծիքը հայտնել Ռ. Քոչարյանի վերջին հրապարակային ակտիվության վերաբերյալ:
Ռուսաստանի առաջնության ետնապահներից մեկը՝ Եկատերինբուրգի «Ուրալը», տրանսֆերի է հանել մի խումբ ֆուտբոլիստների: Այս մասին գրում է Armsport.am-ը
Հայաստանի զորամասերում այս պահի դրությամբ որևէ տարածված համաճարակ չկա: Այս մասին Tert.am-ին ասել է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Կենտրոնական բանկի խորհուրդը հունվարի 14-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է «Լազարյան ճեմարանի հիմնադրման 200-ամյակ», «Փանոս Թերլեմեզյան-150» և «Անդրանիկ Օզանյան-150» հուշադրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները:
Հունվարի 13-ին, ժամը 08.45-ին, թիվ 27 երթուղու միկրոավտոբուսի վարորդը Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում արգելակել է, ինչի հետևանքով 53-ամյա ուղևորուհին վայր է ընկել սրահում և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Շանթ Հարությունյանի կինն ու որդին այսօր այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» և հանդիպել Շ. Հարությունյանին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նրա կինը՝ Ռուզաննա Բադալյանը:
Հունվարի 18-ին, ժամը 14:00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա հավաք՝ ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի:
Հունվարի 14-ին տեղի է ունեցել 2018 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական ուղենշային միջնաժամկետ (AMGN60294182) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2-5 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 10 մլրդ 827 մլն դրամ: