Հունվարի 21-ին, ժամը 10.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տերյան փողոցի թիվ 74 հասցեում գտնվող շենքի 5-րդ հարկից կախված են սառցե լեզվակներ, որոնք հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ կառավարության 2014 թ. հունվարի 9-ի թիվ 10-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրների ցանկը, որի համաձայն` ՀՀ ոստիկանության կողմից 2014 թ. ընթացքում պետք է իրականացվի մեկ միջոցառում և երկու գերակա խնդիր: Մասնավորապես, որպես միջոցառում ՀՀ ոստիկանության կողմից 2014 թ. ընթացքում նախապատրաստվելու և ՀՀ կառավարության քննարկմանն է […]
Վերամիավորման ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել է ժամանակավոր կացարան, զրուցել կացարանի շահառուների հետ: Նա, ի դեպ, դատարկաձեռն չէր այցելել: Երևանի քաղաքապետարանը շահառուներին քաղցրավենիք էր տրամադրել:
«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը ֆեյսբուքյան իր էջում թվարկել է 15 «հատկանիշներ», որոնցով պետք է օժտված լինի «իսկական տղամարդը»:
«Իմ երեխան նոյեմբերին է քթի վիրահատություն տարել, դա չէր կարող պատճառ լինել, նա շատ հեշտ է տարել վիրահատությունը, որեւէ խնդիր չի առաջացել: Երեխես նարկոզից էլ շուտ է դուրս եկել: Մինինգիտ չի ունեցել, ոչ մի անգամ չի հիվանդացել… պունկտում չափել են իրա ջերմությունը՝ 36.7 է եղել»:
«Սիրելի՛ ժողովուրդ, դիմում եմ քեզ և ցանկանում կիսվել 2013թ. դեկտեմբերի 29-ին իմ հանդեպ տեղի ունեցած մահափորձի մասին (եթե անհրաժեշտություն լինի մանրամասները տեղյակ կպահեմ առաջիկայում)։ Վստահ եմ, որ ժողովրդի գնահատականը կլինի ճիշտ, իսկ ինձ համար՝ անվիճելի։
Նշված կենտրոն են տեղափոխվել նաև Գազելի ուղևորներ՝ 28-ամյա Մարիամ Սահակյանը, 24-ամյա Հրանտ Ալիխանյանը, իսկ մյուս ուղևորներ՝ Կոտայքի մարզի Քասաղ գյուղի բնակիչներ՝ 7-ամյա Անժելա Դավթյանն ու 2-ամյա Ստեփան Դավթյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Ականատեսները պատմել են, որ տեսել են, թե ինչպես են հինգ երիտասարդները վիճել 30 և 40 տարեկան երկու ձկնորսի հետ, ապա հարձակվել նրանց վրա:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին, ով Հայաստան է ժամանել հրաժեշտի այցով:
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի ներկայացուցիչները վերջին 9 ամսվա ընթացքում երկու անգամ հանդիպել են ընդդիմադիր «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյի հետ:
Ավան համայնքում, որտեղ բնակվում է նա, սուգ է: Արմենի դին հայրենի օջախում կլինի այսօր, իսկ վաղը նրան կհուղարկավորեն: Արմենի մարմինը Արցախից Երևան է բերել նրա հրամկազմը: Վերջիններս Արմենի հարազատների հետ զրույցում իրենց հիացմունքն են հայտնել Արմենի մարտական պատրաստվածության, ինչպես նաև արիության առթիվ:
Հայաստանի օդային տարածքի ազատականացումից հետո բացի «Էյր Արմենիա» ավիաընկերությունից ոչ մի այլ ընկերություն առաջարկ չի ներկայացրել ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն և այդ իսկ պատճառով մրցութային փուլը չի կայացել:
էդ ինչո՞ւ մանդատները վայր չդրեցին, 3000 դոլարից չհրաժարվեցին, էդ ինչո՞ւ, ինչպե՞ս… ամբողջ օլիգարխիկ կապիտալը զավթել է պառլամենտական ինստիտուտը, իսկ 65-րդ հոդվածն ուղղակի կոխկրտված է: Էդ ինչո՞ւ այդ չորս խմբակցությունները չեն ասում դրա մասին, որովհետև իրենք էլ այդ օլիգարխիկ կապիտալի արդյունք են այնտեղ նստած: Բոլոր օլիգարխիկ կապիտալի ներկայացուցիչները կամ նրանց լակեյներն են այնտեղ նստած: Իրենք իրենց համար օրենք են գրում, իրենք իրենց համար…
Քարանձավը հարուստ է ՀՀ Կարմիր գրքում գրանցված ձեռնաթևավորների (չղջիկների) տեսակներով: «Ահազանգը բարձրացրել են գիտնականները և բնապահպանները, որոնք վերջին տարիների ընթացքում փորձում են պահպանել քարանձավը պետական մարմինների և գործիչների անգրագետ գործողություններից եւ զբոսաշրջությունից»,- ասված է «ԷկոԼուր»-ի հաղորդագրության մեջ:
Ազգային անվտանգության ծառայության ձեռնարկած օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում 2014թ. հունվարի 18-ին Երևանում ձերբակալվել է Հայաստանի և Վրաստանի տարածքով տարանցիկ դեպի Թուրքիա 927 կգ հերոինի տեղափոխմանկազմակերպիչներից` Թուրքիայի քաղաքացի Օսման Ուգուրլուն (ծնված 1973թ.):
Սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի ընտանիքին Փաստաբանների պալատը հանրային պաշտպան է տրամադրել: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Փաստբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Նրա խոսքով՝ տուժող ճանաչված Լյուքս Ստեփանյանի իրավահաջորդի շահերը դատարանում կներկայացնի մարզային հանրային պաշտպաններից մեկը:
Արցախյան ազատամարտում տարած մեր փառավոր հաղթանակից հետո, նենգադավ ոսոխը գրեթե ամեն օր, խախտելով հայոց սահմանների պաշտպանվածության խաղաղությունը՝ գնդակոծության է եթարկել սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակիչներին, չխնայելով անգամ դպրոցներն ու մանկապարտեզները: Նա դաժանորեն դիպուկահարի գնդակը մշտապես ուղղել է մեր սահմանները պահպանող հայ զինվորի սրտին:
Կեղծ են, ֆիկտիվ են այն խոսակցությունները, թե խորհրդարանական այդ չորս՝ իրենց ընդդիմադիր հայտարարած կուսակցությունները կմիավորվեն: Նրանք ժամանակավոր խաղում են իրար հետ, որովհետև դաշնակների ու ԲՀԿ-ի քաղաքականությունը բացարձակապես տարբեր է ՀԱԿ-ի ու «ժառանգության» քաղաքականությունից: ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» երբեք չեն սատարի Ռոբին Հուդի վերադարձին…
Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի լիազոր ներկայացուցիչ Իսահակ վարդապետ Պողոսյանը մաքսային կետում խախտում իրականացնելու հետևանքով հայտնվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ուշադրության կենտրոնում։
Միասնական քննչական կոմիտեի ստեղծման ամենակարևոր գործոնը պետք է լիներ այն, որ ՊԵԿ-ից առանձնացվեր նախաքննության մարմինը: Ինչո՞ւ: Պետական եկամուտների կոմիտեի գերատեսչական նպատակը, կարծում եմ՝ բոլորդ էլ կհամաձայնեք, մեկն է՝ փող լցնել պետական բյուջե: Եթե գերատեսչության նպատակը դա է, ապա նրա կազմում գտնվող նախաքննության մարմնի նպատակը չի կարող այլ բան լինել, և ուզի, թե չուզի ՊԵԿ-ի նախաքննության մարմինը կրկին ծառայելու է բյուջեում փող լցնելու նպատակին:
Ռոբին Հուդի վերադարձը համարում եմ աբսուրդ, համարում եմ ժողովրդի կողմից չընդունված: Եթե խոսենք կազինոյի լեզվով` пробитая карта: Да, он хороший вариант, хороший боевик, կենտրոնացված իշխանության վլաստելին, այն էլ՝ արևելյան տիպի՝ բռնապետական. хорошо, это тоже точно:
Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Դեռևս 2013թ. հոկտեմբերին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հայտարարություն էր տարածել այն մասին, թե ՀԱՕԿ-ը չի ճանաչում ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի՝ վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվելու փաստը։
«Կենսաթոշակային բարփոխումները 10 տարի քննարկվել են, և հայտարարությունները, որ նման որոշումները չի կարելի այսպես հապշտապ իրականացնել, իրականությանը չեն համապատասխանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«Հրապարակ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ` մինչև ապրիլ տեղի կունենան ոչ միայն մի շարք նախարարների, «ժամկետանց» մարզպետերի փոփոխություններ, այլև որոշ հետաքրքիր «ռակիրովկաներ»:
Փաստորեն, Հարությունյանը դեռևս չգործող ինստիտուտում պարզապես նշանակված ռեկտոր է՝ ոչ ավելի։ Սա նշանակում է, որ նա ոչ թե ինքնակամ հրաժարվեց պատգամավորական մանդատից, այլ որպեսզի խորհրդարան գա Արթուր Բաղդասարյանի մտերիմ, Հեղինե Բիշարյանի բարեկամ Լևոն Դոխոլյանը
Թուրքիան հանդիսանում է Վրաստանի թիվ մեկ առևտրային գործընկերը:
ՀՀ արդարադատության նախարարության կողմից փաստաբաններին առնչվող օրենքի վիճահարույց նախագծերը հանվել են շրջանառությունից: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իր կարծիքով՝ այդ լուծումը վերջնական է և իր կարծիքով՝ դա այլևս չի կրկնվի:
Տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Սամվել Մարտիրոսյանի տվյալներով՝ այս գիշեր հարձակում է իրականացվել ադրբեջանական շուրջ 3 տասնյակից ավելի կայքերի վրա:
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօր Հայաստանի քաղաքագետնիերի միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին դատապարտեց տուգանքի 100 000 դրամի չափով` նրան մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասով (անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը):