Տեսանյութում համազգեստով անձինք ստորացնում են տղամարդուն, բջջայինով լուսանկարվում նրա հետ: Տղամարդու մարմնի վրա նկատելի են նաեւ կապտուկներ ու վերքեր:
Պաշտոնական տվյալներով՝ ամենացածր աշխատավարձերից մեկը Թուրքմենստանի նախագահի աշխատավարձն է. այս երկրի նախագահը յուրաքանչյուր ամիս ստանում է 900 դոլար:
Ոստիկանության ծառայողները Երևանի Անդրանիկի փողոցում գտնվող տոնավաճառի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1974 թ. ծնված, նախկինում դատված Տիգրան Գ.-ին:
ՀՀ կառավարությունը այսօր հավանություն է տվել «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծին, որի ընդունման դեպքում կձևավորվեն օրենսդրական հիմքեր` օտարերկրյա բուհերում ուսում ստանալը պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու միջոցի վերածելու դեպքերը բացառելու նպատակով,
«Որեւէ ադրադարձ չի եղել երկխոսությանը, որովհետեւ մեր կուսակցության գնահատականները արդեն գիտեք, ես որպես կուսակցության խոսնակ արդեն ներկայացրել եմ տեսակետ, վարչապետը որպես ՀՀԿ փոխնախագահ արդեն խոսել է, իսկ մամլո քարտուղարը ներկայացրել է պարոն նախագահի տեսակետը»:
Արտագաղթն, իհարկե, Հայաստանում այժմ ամենաքննարկվող թեման է. բարձր որակավորում ունեցող մասնագետների և արդյունավետ աշխատողների և ունակ գործարարների պակասը Հայաստանում գնալով ավելի է սրվում: Ցավոք, երբեմն չեմ տեսնում մարդկանց, ովքեր պատրաստ են փոխարինել 1990-ականների սերունդին, իսկ եթե կան էլ, ապա նրանց թիվը շատ մեծ չէ, քանի որ բոլորն են գնում: Հաճախ կարելի է լսել այն մասին, որ Հայաստանը վերածվում է գլոբալ մրցակցային ՏՏ կենտրոնի, բայց որտե՞ղ է Ձեր գլոբալ մրցակցային աշխատուժը:
Հարվածի հետևանքով «Lexus» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի երկաթյա արգելապատնեշներին, ու եթե դրանք չլինեին, մեքենան կգլորվեր ձորը:
Ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման և զինված հանցախմբերի վնասազերծման աշխատանքները` ոստիկանության ամենօրյա ուշադրության կենտրոնում:
Ողջ աշխարհում սիրված ու մեծ հեղինակություն վայելող Ժանսեմի նկարչությունն այսօր համարվում է գծանկարչությամբ մարդկային ողջ էմոցիոնալ դաշտը շարժող այն սպեցիֆիկ ներուժը, որտեղ գիծը դառնում է հույզ, իսկ պատկերը՝ հիշողություն:
«Անցած երկու տարիների ընթացքում գազի գինը, որ մատակարարվում էր այդ ընտանիքներին, կազմում էր 132 դրամ 1 խորանարդ մետրի համար, և 32 դրամը մենք հատուցում էինք…
Մեր հասասարակությունը սովորել է գեղեցիկ խոսքերին և ստեղծված (կամ ստեղծվելիք) աշխատատեղերի մասին ունի իր ուրույն պատկերացումը։ Սակայն, ի դժբախտություն ՀՀ իշխանությունների, հրապարակվում են նաև հետազոտություններ` միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից, որոնք արտացոլում են ՀՀ աշխատաշուկայի խայտառակ պատկերը։
ՀՀ կառավարությունը թույլատրել է «Գոլդեն ֆիլդ» ՍՊԸ կողմից Հայաստան ներմուծված և չվերարտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2014թ. հուլիս ամիսը: Ընկերությունը 2007 թվականից սկսած զբաղվում է ավտոմեքենաների բարձր ճնշման գազի բալոնների արտադրությամբ:
Հունվարի 23-ին, ժամը 19.41-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Ոփյան փողոցում՝ երկհարկանի բնակելի շինությունում:
Հունվարի 20-ի երեկոյան ոստիկանության Շենգավիթի բաժին էր դիմել 1979 թ. ծնված Լուսինե Ի.-ն և հայտնել, որ անհայտ անձը Արագածի փողոցում հափշտակել է իր պայուսակը և դիմել փախուստի (պայուսակում եղել է 150.000 դրամ, անձնագիր, սոցիալական քարտ, շպարման պարագաներ և հագուստ):
Այսօր՝ հունվարի 23-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 408.5 դրամ։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ռոմիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից:
Մեր կառավարությունը չարաշահումներին ու վատնումներին վերջ տալու ազնիվ նպատակով քաջաբար վերացրեց գործազրկության նպաստը: Հիմա կարծես հերթն արդեն հասել է հղիության նպաստներին: Նույն՝ կոռուպցիայի ու վատնումների դեմ պայքարի շրջանակում: Սա ինչո՞վ թամաշա չէ: Թերևս, միայն իր ողբերգականությամբ:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, տարածքային կառավարման հանձնաժողովի փոխնախագահ Ստեփան Մարգարյանը «Ազատության» հետ զրույցում բնական համարեց, որ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան բանավեճում պաշտպանում է վարչապետին, հակառակ դեպքում նրան պետք է պաշտոնանկ աներ:
Հունվարի 23-ին, ժամը 18.33-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի մոտակայքում (30-րդ կմ-ում) տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության միջև աղետի և արտակարգ իրավիճակի ժամանակ մարդասիրական օգնության բեռի ու մարդասիրական օգնություն իրականացնող անձնակազմի գույքի ներմուծումը, արտահանումը և տարանցումը պարզեցված կարգով կազմակերպելու համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Ես տեսնում եմ մի շարք դատապարտյալների, որոնք բոլոր ցուցանիշներով համապատասխանում են վաղաժամկետ պայմանական ազատմանը, նրանք իրենց վարքով, կարգապահությամբ և աշխատանքով բազմիցս ապացուցել են, որ ենթակա են վաղաժամկետ պայմանական ազատման, սակայն նրանց պատժի նվազագույն ժամկետը վաղուց է լրացել, նրանք բազմիցս ներկայացվել են վաղաժամկետ պայմանական ազատման և մերժվել, ինչո՞ւմն է կայանում պատճառը։
ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Էդիկ Շահնազարյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված անձիք չկան: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Իր սննդարարությամբ և բուժիչ հատկություններով լավագույնն է համարվում սև բողկը, որն աչքի է ընկնում կալիումի առատությամբ (1200 մգ` 100 գ հումքի մեջ, սպիտակի մեջ` 357 մգ է)։ ՀՀ-ում մշակվում է «Սև կլոր» տեսակը։
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Ռուսաստանի Դաշնության Հանրային հավատարմագրման ազգային կենտրոնի (Национальный центр общественно-профессиональной аккредитации) տնօրեն Վլադիմիր Նավոդնովը Հայաստանում ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:
«Չափազանց կարևոր է, որ այս պահին բոլոր թարգմանությունները լինեն կոռեկտ, որովհետև ապագայում արդեն բոլոր այդ փաստաթղթերի տերմիններն օգտագործվելու են ըստ այն փաստաթղթի, որը մենք այսօր հաստատելու ենք:
Հունվարի 22-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները «ՏՕԶ-34 EP» տիպի, 12 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացանի առկայության և պահպանման պայմանները ստուգելու ժամանակ` 1972 թ. ծնված Արշակ Հ.-ի տանը գտնվող չհրկիզվող պահարանից հայտնաբերվել են «ՏՕԶ» տիպի հրացանի 5,6 մմ տրամաչափի 2 փամփուշտ, որն ըստ Արշակ Հ.-ի` գտել է ԼՂՀ Քաշաթաղի տարածքից և պատկանում է իրեն:
«Ում տղեն ուզում է լինի, ձեզ չե՞մ ասել, եթե նստացնելու է` պիտի նստացնեք, եթե կարգի հրավիրվելու է, կարգի հրավիրեք, էս ի՞նչ եք անում, դուխ չունե՞ք»,- գյումրեցիների մոտ իրեն խայտառակ անելու համար զայրացել է ոստիկանապետ Գասպարյանը:
Մենք չենք կարող քաղաքական հավակնություններ և նկրտումներ ունենալ այն պարզ պատճառով, որ մենք որևէ կերպ չենք ձգտում քաղաքական իշխանության: Մենք ունենք խնդիր՝ լուծելու նշված սոցիալ-քաղաքական հարցը ի շահ մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս, ստիպելով ցանկացած՝ թե ներկա, թե ապագա, իշխանությանը պատասխանատու զգալ իրեն քաղաքացիների առաջ և իր գործողություններում առաջնորդվել բացառապես քաղաքացիների շահերով:
ԼՂՀ ԱԳՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը: ԵԱՀԿ դիտարկում անցել է առանց միջադեպերի՝ բացառությամբ այն բանի, որ ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը իր առաջնագիծ դուրս չի բերել:
ՄՄ մտնելու կանոնակարգը դեռ վերջնական չի մշակվել, և պարզ չէ, թե որ անկյունից ինչ անակնկալ կմատուցվի մեզ: Ներկայումս ՄՄ-ի հետ կապված ամեն օր շատ բուռն, ակտիվ քննարկումներ են ընթանում` թե՛ դրույքաչափերի, թե՛ կանոնակարգերի, թե՛ աշխատանքի պայմանների վերաբերյալ: Ամբողջ աշխատանքային համակարգը վերանայելու կարիք կա: