Մեկուսարանում գտնվող կալանավորին քննիչը շուրջ չորս ամիս չի թույլատրել տեսակցել, անգամ զանգահարել ընտանիքի անդամներին: Հատուկ քննչական ծառայության պետի անմիջական հրահանգով միայն մեկ անգամ է կալանավորը կարողացել հանդիպել հարազատներին, որից հետո դարձյալ մեկ ու կես ամիս տեսակցություն չի թույլատրվել:
Գիտեք, ես կարող եմ ցանկացած ժամանակ ետ վերադառնալ Գերմանիա, թող մեծամտություն չլինի, բայց դա այդպես է, և, եթե տեսնեմ, որ այստեղ այդ հնարավորությունները չեն լինելու, և այլն, պարզ է, որ կգնամ: Սակայն ես լավատես եմ և ցանկանում եմ այստեղ ինչ-որ մի լավ բան ստեղծել:
Ալավերդու Ջրավազան թաղամասում հրատապ է դարձել աղբահանության խնդիրը: Այս թաղամասը, սակայն, աղտոտվում է հիմնականում ոչ թե բնակիչների անփութության կամ աղբահանություն չկատարվելու, այլեւ աղբամանների սակավության պատճառով:
Հունվարի 20-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 65 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 55-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ-ում շրջանառության մեջ է դրել ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագիծ:
Այսօր՝ հունվարի 21-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 407.05 406.50 դրամ դրամ։ Երեկվա համեմատ դոլարն թանկացել է 0.13%-ով կամ 0.55 դրամով ։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 300 հազար դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի միջին գինը կազմում է 405 դրամ, վաճառքինը՝ 408 դրամ:
Հունվարի 20-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում բախվել է մայթեզրին կայանված «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի:
Ուկրաինական իշխանությունները շրջադարձ արեցին եվրաինտեգրումից և սկսեցին այլ ուղղությամբ շարժվել: Այդ գործողությունների հետևանքների մասին խոսելը դեռ վաղ է և բարդ, իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, թե եվրաինտեգրումից հետ քայլը չի նշանակում` ուղղություն ընդունել դեպի Մաքսային միություն:
Ազգային ժողովում այսօր աշխատանքային հանդիպում են ունեցել օրենսդիր մարմում ներկայացված ոչ իշխանական չորս ուժերի ներկայացուցիչները:
«Ա1+»-ն այսօր առավոտյան մի քանի հարց է ուղղել Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանին։
Ընկուզեղենը հարուստ է ոչ միայն կալցիումով, ֆոսֆորով, կալիումով և մագնիումով, այլև պարունակում է պղինձ, երկաթ և այլ միկրո և մակրոտարրեր։ Հարուստ է E վիտամինով, ինչի շնորհիվ զգալիորեն խթանում է կանանց ինտիմ զգացումը և տղամարդկանց առնականությունը։
Ս.թ. հունվարի 22-26-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը տեղական զբոսաշրջային 5 ընկերությունների հետ համատեղ կներկայացնի Հայաստանը Մադրիդում կայանալիք Fitur միջազգային զբոսաշրջային տարեկան ցուցահանդեսին:
Հունվարի 20-ին, ժամը 15.55-ին, Արգել-Նոր Գեղի ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
2013 թ. դեկտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովում կայացավ արտահերթ նիստ, որի օրակարգում դրված էր 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի քվեարկությունը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր սկսվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։
Գնդապետը պատմել է, որ հակառակորդի հարձակվելու ընթացքում Արմեն Հովհաննիսյանը մարտական դիրքի դիտորդ է եղել մեկ այլ զինծառայողի հետ. «Դասակի հրամանատարին զեկուցել են, որ ինչ-որ ձայներ են լսվում դիրքի ձախ թևում: Դասակի հրամանատարը դուրս է եկել, և մեկ կրակոցի ձայն է լսվել: Կրակոցի ձայնը դիրքի անձնակազմը չի լսել, քանի որ հակառակորդի դիվերսանտը կիրառել է ПБС (զենքի խլացուցիչ): Գնդակը բաժին է հասել շանը, քանի որ շունը վազելով գնացել է դեպի դիվերսանտները»:
Գյումրի-Վահրամաբերդ-Կապս և հետադարձ ուղղությամբ շահագործվող երթուղին աշխատում է նոր գնացուցակով:
Արտարժույթով առևտրի ծավալը (դրամային արտահայտությամբ) կազմել է 292.5 մլրդ ՀՀ դրամ (714.5 մլն ԱՄՆ դոլար)` 3.6%-ով պակաս լինելով նախորդ տարվա ցուցանիշից: 2013թ.-ին այս հարթակում գործարքները կնքվել են միայն ԱՄՆ դոլարով:
Այսօր` հունվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում, Հասրաթյան փողոցում «ԼյուԱր» հանդիսությունների սրահի դիմաց բախվել են Mercedes մակնիշի 34 ՏQ 937 համարանիշի և Daewoo nexia մակնիշի 603 ԼՕ 43 համարանիշի ավտոմեքենաները:
Հունվարի 21-ին, ժամը 18.24-ին ահազանգ է ստացվել, որ Մ-12 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Ստեփանակերտ հատվածի 8-րդ կմ-ում «Վազ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել դեպի ձորը, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունվարի 20-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Պյոտր Դ.-ն
Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով զոհված Արմեն Հովհաննիսյանի դին այսօր բերվել է տուն՝ զինվորական շարասյան ուղեկցությամբ։ Արմեն Հովհաննիսյանի դին հողին կհանձնվի վաղը Եռաբլուրում։
Եթե Տ. Սարգսյանը քաջություն ունենա և ասի, որ Քոչարյանի նախագահության ժամանակ իրեն կարգադրվել է վարել այսպիսի դրամավարկային քաղաքականություն, ապա ամեն ինչ այլ կերպ կլինի: Բայց եթե դա չի ասում… հիմա ասում է, թե շինարարական փուչիկ էր: Բա ինքը դրա մեջ մեղք ունի, չէ՞:
Խարդախության մեղադրանքով արդեն 4 ամիս կալանքի տակ պահվող ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանը վերաքննիչ ատյանում բողոքարկել է իր պաշտպանյալի կալանքը երկարացնելու մասին վերջին որոշումը:
2013 թվականի հունվար-դեկտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է 3275,2 հազ. տոննա բեռ և 415,4 հազ. ուղևոր: Բեռնափոխադրումների ծավալը հաշվետու ժամանակաշրջանում 2012 թվականի հետ համեմատ կրճատվել է 5,3%-ով, իսկ ուղևորաշրջանառությունը՝ աճել 4%-ով (52992,0 հազ. ուղևոր/կմ-ից մինչև 55123,8 հազ. ուղևոր/կմ):
«Այդ օրը առավոտյան Արմենի հետ խոսում էինք, ասաց պատկերացնում ես` ես մեռնեմ, ծնողներս ինչ վիճակի մեջ կլինեն, ես էլ ասեցի` Աստված չանի, տենց բաներ մի խոսա»,- պատմել է Նորայր Մկրտչյանը:
Հունվարի 22-ին, 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 23-ի ցերեկը առավելապես արևմտյան շրջաններում հնարավոր է թույլ ձյուն:
Oգոստոսին, ոստիկանությունը ուժ է կիրառել` ցրելու Երևանի կենտրոնում հավաքված մի խումբ քաղաքացիների և քաղաքացիական ակտիվիստների, ովքեր պահանջում էին դադարեցնել բարձրահարկ շենքի կառուցումը քաղաքի կենտրոնում: Ոստիկանությունը կարճ ժամկետներում բերման է երթարկել շուրջ 26 ցուցարարների` նրանցից առնվազն մեկին ծեծի ենթարկելով ոստիկանության բաժանմունք տանելու ճանապարհին: Վերջինս անհապաղ հոսպիտալացման կարիք է ունեցել:
Գազի բարձր սակագնի պատճառով Ալավերդում այս ձմռանն ավելի մեծ թվով ընտաիքներ են մի քայլ հետ գնացել՝ դիմելով ջեռուցման այլընտրաքային միջոցների: Տունը տաքացնելու համար բազմաթիվ ընտանիքներ կրկին փայտի վառարաններ դրել:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի ճեմասրահում հյուրընկալել է «Top Ten Award» միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխության կազմակերպիչներին և հյուրերին: