Չինաստանը գաղտնի խնդրանքով դիմել է Թեհրանին
Չինաստանը գաղտնի դիմել է Թեհրանին՝ խնդրելով օգնել զսպել Եմենի հութիներին այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան դիմել էր Պեկինին անցյալ շաբաթ սաուդցիների դեմ հութիների ձեռնարկած ռազմական հարձակման հետ կապված: Այս մասին Reuters լրատվական գործակալությանը հայտնել են իրանական երեք աղբյուրներ:
Աղբյուրների փոխանցմամբ՝ Էր Ռիյադը դիմել է Չինաստանին օգնության համար այն բանից հետո, երբ հութիներն արագ առաջխաղացում են գրանցել Կարմիր ծովի ափամերձ շրջաններում և Բաբ էլ-Մանդեբի նեղուցի գոտում՝ քայլեր, որոնք սաուդյան նավթի արտահանումն ու ծովային նավագնացությունը դարձրել են ավելի խոցելի ռիսկերի նկատմամբ:
Չինաստանը հրապարակայնորեն զսպվածության կոչ է արել, սակայն այն ուղերձը, որը նա փոխանցել է գաղտնի, եղել է ավելի վճռական, քան հրապարակային հայտարարությունները, նշել են աղբյուրները:

