«Այդ նստաշրջանում մենք որոշում կկայացնենք: Նախագահը հրաման կստորագրի, եւ մենք կվերաֆորմատավորենք կառավարությունը` պրոֆեսիոնալ կազմի օպտիմալ տարբերակ գտնելու համար»:
Նախկինում դատվածները` նոր հանցադրվագներով: Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:
Համանախագահները խորը մտահոգություն են հայտնել տարածաշրջանում բռնությունների շարունակման կապակցությամբ՝ ընդգծելով, որ վերջին միջադեպերը խափանում են բանակցությունները եւ նվազեցնում խաղաղ կարգավորման հեռանկարները:
«Բացարձակ վստահություն ունեմ, որ հանձնաժողովը հանգելու է այն եզրակացության, որ Հայաստանի Ազգային ժողովը կանոնակարգի դրույթների որևէ խախտում կատարել»:
«Իհարկե, խանգարող մեքենաների ոչ բոլոր վարորդներն են տեսնում իրենց ուղարկված հաղորդագրությունները և տեղափոխում իրենց մեքենան, քանի որ դեռ կան մեքենաներ, որոնք գրանցված չեն մեր համակարգում»,- ասաց նա:
Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:
Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը տեղի է ունենում շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտումների ակտիվացման պայմաններում:
Տարբեր աստիճանի այրվածքներով Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն են տեղափոխվել 24-ամյա Գրիշա Քոսակյանը, 24-ամյա Նարեկ Ադիբեկյանը և 25-ամյա Ռազմիկ Սահակյանը, ովքեր ըստ բժիշկների, գտնվում են ծանր վիճակում:
Փաստորեն, շաբաթվա ընթացքում դոլարի վերելքը կանգ չառավ։ Յոթ օրվա կտրվածքով դոլարը թանկացել է 3.2 դրամով. հունվարի 17-ին ամերիկյան արժույթի միջին փոխարժեքը 406.3 դրամ էր։
«ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և «Ժառանգությունն» այսքան տարի Քոչարյանի խաղն են խաղացել»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասել է «Սասուն» ջոկատի հրամանատար, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Սասուն Միքայելյանը: Նրա խոսքով՝ վերոնշյալ քաղաքական չորս ուժերը կօգնեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` վերադառնալ քաղաքականություն:
«Հայփոստի» բաժանմունքները` թիրախ. հանցադրվագները բացահայտվեցին: Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:
Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հունվարի 24-ին ընդունեց «Ֆիթչ» (Fitch Ratings) վարկանիշային միջազգային կազմակերպության փորձագիտական խմբի անդամներին: Խումբը Հայաստանում հանդիպումներ ու քննարկումներ է անցկացնում մեր երկրի սուվերեն վարկանիշը գնահատելու նպատակով:
Գյումրիում վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ: Տեսանյութը՝ ՀՀ ոստիկանության:
Արթիկի գերեզմանատան հողհատկացման խնդիրը արդեն լուծված է: 2013 թվականի հուլիսին ավագանու կողմից ներկայացված ծրագրի համաձայն նախկին գերեզմանատան տարածքն ընդլայնվել է:
«Գնալով վատանում է Հայաստանի վիճակը, որևէ զարգացում այս երկրում հնարավոր չէ ունենալ: Ինչքա՞ն կարող է այսպես շարունակվել: Սա աղետ է: Մեզ նվազագույնը 7.1% աճ է պետք, որ այս արտագաղթը կանգնի»
«Վիրահատությունից հետո Լիաննան իրեն լավ է զգում, տրամադրությունն էլ տեղն է: Հետագայում քայլելու հետ կապված որևէ բարդություն չի լինի: Փառք Աստծո, ամեն բան լավ վերջացավ»,- ասել է Անդրանիկ Այդինյանը:
Նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի հետ ձերբակալված, ապա կալանավորված Անուշավան Գրիգորյանի նկատմամբ նշանակված դատահոգեբուժական փորձաքննությունն ավարտվել է: Փորձաքննության եզրակացությամբ՝ Ա. Գրիգորյանն անմեղսունակ է ճանաչվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ա. Գրիգորյանի պաշտպանությունն իրականացնող հանրային պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը:
Հունվարի 23-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է ներկայացել 1962 թ. ծնված Արա Մ.-ն և կամավոր հանձնել «ՏՕԶ-34EP» տիպի 12 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան և հայտնել, որ այն գտել է իրենց շենքի դիմաց գտնվող ավտոտնակից` իրերը դասավորելու ժամանակ, և այն պատկանել է հանգուցյալ պապին:
Հայ Ազգային Կոնգրեսը Սահմանադրական դատարանի կողմից կուտակային կենսաթոշակի մասին օրենքի պարտադիր բաղադրիչի կասեցումը գնահատում է որպես այդ խնդրով պայքարի մասնակիցների առաջին մի ձեռքբերում։ Այն հնարավոր դարձավ տվյալ խնդրով շահագրգիռ քաղաքացիների, քաղաքացիական նախաձեռնությունների եւ ԱԺ չորս ընդդիմադիր խմբակցությունների ջանքերի համատեղման եւ ներդաշնակեցման շնորհիվ։
Եթե հարգարժան քաղաքապետը հայտարարություն չի տալիս ոստիկանությանը, որ նմանատիպ դեպքեր են տեղի ունեցել, բնականաբար ոստիկանության մոտեցումները պետք է լինեն նույնպես փիլիսոփայորեն, որովհետև մեր մասնագիտությունը կոնկրետ մասնագիտություն է, հայտարարության տակ մենք պետք է քննություն կատարենք, ուսումնասիրենք, տեսնենք հանցակազմ և այլն, և այլն…
Հունվարի 23-ին Freedom House ոչ կառավարական կազմակերպությունը, որը զբաղվում է աշխարհում քաղաքական և քաղաքացիական ազատությունների ուսումնասիրությամբ, հրապարակել է տարեկան զեկույցը, ըստ որի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ինչպես և նախորդ տարի, երկու ցուցանիշներով էլ արժանացել է «5» միավորի և կրկին անվանվել է որպես «մասամբ ազատ» երկիր:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարում է, որ օրենքի ամբողջ ուժով և իր ներուժով սատարել և սատարելու է իր կուսակից ընկերոջը` Սամվել Բալասանյանին։ Վստահեցնում ենք, որ թույլ չենք տա, որպեսզի որևէ անհատ, ընտանիք, կամ կիսաքրեական խումբ խոչընդոտեն Գյումրու ընտրված քաղաքապետի բնականոն աշխատանքին
Այս ձեռնարկի շրջանակներում, վառելափայտի հերթական խմբաքանակը հնարավոր դարձավ ձեռք բերել Baf (Կրթենք այլընտրանքային ապագան ՀԿ նախագահ Արտուշ Եղիազարյան) կազմակերպության նախաձեռնությամբ, Շվեյցարիայի Ժենեվա քաղաքի մի խումբ հայերի նվիրատվության շնորհիվ:
Դարբնիկ գյուղում 41-ամյա կինը կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է ամուսնու հետ, որի ընթացքում գործի է դրել խոհանոցային դանակն ու հարվածել նրան։
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ի ժամը 19.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հունվարի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-27-ին առավելապես արևմտյան շրջաններում, 28-29-ին` շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ:
Չորս պետական կառավարման մարմնի՝ 2013 թ. գործունեության արդյունքների ամփոփմամբ կառավարությունում այսօր եզրափակվել է 2013 թ. երկրորդ կիսամյակի գնահատված կատարողականի և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման հաշվետվությունների քննարկումը:
Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:
Որքա՞ն ժամանակ է, որ Ալիևն այդպես խոսում է: Եթե կարող է, ինչո՞ւ չի անում: Եվ եթե պիտի անի, ինչո՞ւ է դրա մասին խոսում: Գիտեք, ես չեմ կարող նույնիսկ այսպիսի միջավայրում բացառել և ասել, որ ռազմական գործողություններ չեն լինելու, որովհետև մեր երկրում առնվազն երկու մարդ՝ Նախագահը և պաշտպանության նախարարը երևի պետք է համարեն, որ հենց վաղը կարող են ռազմական գործողություններ սկսվել:
2013 թվականին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2012-ի համեմատ աճել է ընդամենը 3.5%-ով: Տարվա տնտեսական ակտիվության ցուցանիշն այսօր ամփոփել է Ազգային վիճակագրական ծառայությունը: