Հայ հայտնիները՝ Արամ MP3-ի մրցույթին մասնակցելու և հաղթելու մասին
style.news.am-ը գրում է. Երգիչ եւ շոումեն Արամ MP3-ին մայիսին Կոպենհագենում կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2014» մրցույթում:
«Այդ իսկական անակնկալ էր ինձ համար, Ամանորյա անակնկալ: Մեծ պատասխանատվություն է, բայց ես պատրաստ եմ փորձել հաղթել եւ մրցույթը մեր երկիր բերել»,- Oikotimes.com կայքի հետ զրույցում ասել է Արամը:
Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կայանալու են մայիսի 6-ին եւ 8-ին, իսկ եզրափակիչ շոուն՝ մայիսի 10-ին: «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի նշանաբանն է՝ Join us (Միացեք մեզ):
Իսկ թե ի՞նչ կարծիք ունեն հայ հայտնիները՝ Արամի մրցույթին մասնակցելու եւ հաղթելու մասին, կայք-ը հարցում է անցկացրել:
««Եվրատեսիլը» ոչ ոք չի կարող բերել Հայաստան, մի պարզ պատճառով, որ դա քաղաքականություն է, իսկ թե ինչպես կներկայացնի Արամը, կարծում եմ շատ լավ». Արսեն Գրիգորյան:
«Ըստ իս Արամ MP3-ին շատ տաղանդավոր երիտասարդ է: Եվրատեսիլը որպես երգի մրցույթ, նույնիսկ, մակարդակով ցածր է Արամ MP3-ի համար: Ես չեմ կարող ասել, թե Արամը կբերի «Եվրատեսիլը» Հայաստան, թե՝ ոչ, քանի որ մենք բոլորս ենք համոզվել, որ այս մրցույթը ինչ-որ առումով քաղաքական բնույթ է կրում, սակայն համոզված եմ, որ Արամի ելույթը շատ որոկով կլինի: Եվ անչափ ուրախ եմ իր համար». Հասմիկ Կարապետյան:
Իսկ Սոս Ջանիբեկյանը միայն դրական է գնահատել Արամի մասնակցությունը՝ չմանրամասնելով հարցերը:
Մանրամասները այստեղ`