Մադուրոյի խոսքերով՝ բանակը պետք է էներգոցանցերը պաշտպանի խափանարարների ու ընդդիմադիրների հետագա հարձակումներից:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ «Էկոնոմիստ» ամսագրում հրապարակված «Գենդերցիդը Կովկասում» հոդվածին՝ նշելով, թե Հայաստանին «իռոնիայով ձեռ են առնում»։
Ներկա դրությամբ յուանը զիջում է միայն ԱՄՆ դոլարին:
Ոստիկանության նախաձեռնությամբ անչափահասներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Նշվում է, որ Ջոն Քերին դեկտեմբերի 6-ին ժամանելու է Վրաստան:
Եթե իշխանության մեր գործընկերները մտածում են, թե այս համակարգի կնքահայրերը իրենց պահպանողական գաղափարախոսության կրողներն են, թե նույն արժեքներն են դավանում, կարծում եմ՝ սխալվում են: Հիմա ժամանակն է ամփոփելու և պատմության համար արձանագրելու կատարվածը: Ի՞նչ ունենք և ի՞նչ ենք ունենալու:
Այսօր Նկարիչների միությունում տեղ է ունեցել Հայ Ժամանակակից կերպարվեստագետների ստեղծագործությունների բարեգործական ցուցահանդեսը՝ նվիրված 1988 թվականի երկրաշարժի 25-ամյա տարելիցին: Այն կազմակերպել են Շիրակ» հայրենակցական միությունը, Գյումրիի քաղաքապետարանը և Հայաստանի նկարիչների միությունը:
Արդեն 3 ժամ է` Նորաշեն գյուղից մինչև Ծովազարդ գյուղ ընկած ճանապարհահատվածը, որը կլինի մոտ 6 կիլոմետր, քաոսային իրավիճակ է ստեղծվել:
ՕԵԿ-ը պատրաստել է համապատասխան նյութեր, որոնք ներկայացնելու էն դատարան, որպեսզի դրանք ուսումնասիրվեն ու ձեռնարկվեն օրենքով սահմանված միջոցներ մեղավորներին պատժելու համար:
Ակնկալվում է, որ գազատարի կառուցումը մեկնարկելու է 2015 թվականին:
Այս գործողությունները չեն տեղավորվում ՌԴ նախագահի այցի անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակներում, քանի որ եղել են և ապօրինի, և այցի բնականոն ընթացքի ապահովմանը անհամաչափ:
Քվեարկությունից առաջ Ազարովը պատգամավորներին երաշխավորել է, որ Ուկրաինայի կառավարությունում իրականացվելու են կտրուկ փոփոխություններ:
Երեկ տեղի ունեցավ մեր հանրապետության համար վերջին ժամանակների քաղաքական ամենամեծ իրադարձություններից մեկը, որը ոչ միայն երկրի սոցիալ-տնտեսական զարգացման միակ ուղին էր, այլ տնտեսապես մեզանից հզոր, պատերազմում մեզանից պարտություն կրած նենգ ու չարամիտ թշնամուց մեր երկրի անվտանգութունը ապահովելու ամենաբարձր երաշխիքն էր:
Պաշտոնը պետք է լինի երկրի առջև ծառացած խնդիրները հաղթահարելու, այլ ոչ թե անձնական նպատակների, վայելքների իրագործման միջոց: Ի վերջո, պատահական չէ, որ գրեթե ամեն օր խորհրդարանի և կառավարության շենքի առջև ականատես ենք լինում հասարակական դժգոհությունների և բողոքի ցույցերի:
Նավթի եւ նավթամթերքի համար Ռուսատանը հանում է օրենքով նախատեսված արտահանման 30 տոկոս մաքսատուրքը՝ սոցիալ-տնտեսական զարգացման աննախադեպ հնարավորություններ ստեղծելով:
Մոտ ժամանակներս ստորագրվելու է Ադրբեջանից Թուրքիա էլեկտրաէներգիայի տարանցման մասին համաձայնագիրը:
Իշխանությունը չգիտակցեց, որ իրավապահներին նման հակաիրավական գործողությունների դրդելով, Գյումրին կայազորի վերածելով, Երևանի կենտրոնը պաշարելով, հասարակական տրանսպորտի շարժը խափանելով, ատելություն սերմանեցին հասարակության մեջ այս բոլոր տհաճությունների պատճառ դարձած Վ. Վ. Պուտինի նկատմամբ:
Դեկտեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Ա.Բախինին, ով Հայաստան էր ժամանել ՌԴ նախագահ Վ.Պուտինի պաշտոնական պատվիրակության կազմում:
Ըստ նրա՝ Պուտինյան Ռուսաստանը և նրա ներկայացուցիչ Սերժ Սարգսյանը շարունակում են գործել հին խորհրդային միության տրամաբանության ներքո, որը, նրա համոզմամբ, անպուսափելիորեն գրանցելու է պարտություն:
Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի ՔԴԿ կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Վարդան վարդապետ Նավասարդյանը, ով իր խոսքում կարևորեց կիրակնօրյա դպրոցների առաքելությունը և անհրաժեշտությունը համայնքային կյանքում:
Այսօր Հայաստանում ապրող մոտ 180 հազար հաշմանդամություն ունեցող անձինք դեռևս ունեն ինտեգրման և հասարակության մեջ ներառման լուրջ խնդիրներ, որի պատճառներն են պատկան մարմինների անօրինականությունները, օրենքի խախտման դեպքերի ոչ արդյունավետ վերահսկողությունը և իրավախախտների անպատժելիությունը:
«Մեր հասարակության համար միգուցե աննկատ անցավ, բայց այս տարի ՀՀ-ն ամբողջությամբ մարեց այն պարտքը, որը ճգնաժամի պահին, 2009 թվականին Հայաստանը ստացավ Ռուսաստանի Դաշնությունից:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մասնակցել է դեկտեմբերի 3-ին բացված Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանների ցուցահանդեսին, որն անցկացվեց «Ռուսաստան. Հայաստան. Մաքսային միություն» Երրորդ միջտարածաշրջանային համաժողովի շրջանակներում:
Համաշխարհային Բանկն ավարտել է ՀՀ կառավարության հետ իրականացվող «Դատաիրավական բարեփոխումների» երկրորդ ծրագիրը, և ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպման նպատակն էր «Դատաիրավական բարեփոխումների» երրորդ ծրագրի շրջանակում հստակեցնել այն ոլորտները, որոնք Համաշխարհային Բանկի աջակցությամբ առաջնահերթ բարեփոխման անհրաժեշտություն ունեն:
ՀՀ առողջապահության նախարարությունում այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նախարարի խորհրդական Ղուկաս Ուլիխանյանը, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը խոսեցին դեղերի շրջանառության ոլորտում պետական կառավարման արդյունավետության բարելավման, առկա խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։
Դասադուլ հայտարարած 25 աշակերտներն այսօրվանից որոշել են գնալ դպրոց և համակերպվել այն իրողության հետ, որ Հարություն Ղազարյանի հետ պետք է շարունակեն սովորել նույն դասարանում։
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ վերջին շրջանում ակտիվացել են հայ-նորզելանդական կապերը, ինչի վկայությունն են անցած տարի իր կատարած այցը Նոր Զելանդիա և Հայաստանում Նոր Զելանդիայի առաջին դեսպանի նշանակումը:
Մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության գործով դատական նիստն այսօր հետաձգվեց: Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան չէր ներկայացել գործով մեղադրվող Դավիթ Թամրազյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:
ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները թմրանյութի ապօրինի տեղափոխման աննախադեպ դեպք են հայտնաբերել:
Երեկոյան ժամերից կդիտվի տեղումների դադար, դեկտեմբերի 4-ի գիշերվա առաջին կեսին ձյունը կպահպանվի միայն Վայոց Ձորում և Սյունիքում, իսկ գիշերվա երկրորդ կեսից ամենուրեք սպասվում է առանց տեղումների եղանակ: