«Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Եվրոպա» էներգետիկ կամրջի նախագիծը գտնվում է ավարտական փուլում
                                    Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մոտ ժամանակներս ստորագրվելու է Ադրբեջանից Թուրքիա էլեկտրաէներգիայի տարանցման մասին համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարության բաժնի պետ Ռամիզ Ռզաևը:
Վերջինիս խոսքերով՝ «Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Եվրոպա» էներգետիկ կամուրջը նախատեսում է բարձրավոլտ էլեկտրահաղորդագծերի միացում: Ռզաևի խոսքերով՝ այդ նախագիծը ներկայումս գտնվում է ավարտական փուլում: Ռզաևն ընդգծել է, որ կողմերի միջև արդեն իսկ ձեռք են բերվել տարանցման պայմանների մասին համաձայնագիրը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    