Հերթական ստուգայցը. իրավապահները ճշտել են մարմնավաճառների ինքնությունն ու հասցեները:
Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Հանրային լրագրութան ակումբը, Զվարթնոց միջազգային օդանավակայանը՝ Մայքրոսոֆթ ընկերության, Քաունթերփարթ ինթերնեշնլի հետ համատեղ հայտարարում են Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013 նորարար գաղափարների և ծրագրավորման ամենամյա մրցույթը:
Բարձր գնահատելով Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև բարեկամության զարգացման և ամրապնդման գործում Վլադիմիր Սոլովյովի ներդրած անձնական մեծ ավանդը՝ Նախագահ Սերժ Սարգսյանը նրան պարգևատրել է Պատվո շքանշանով:
Հայ ժողովուրդը համերաշխորեն միանում է աշխարհի առաջադեմ մարդկության աղոթքներին:
Գառնիի տաճարի տարածքում սրճարան կբացվի. այս լուրը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ճանաչված բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 60-ամյակի առթիվ:
Խոսելով Կովկասի մասին` նա նշել է, որ իրավիճակն այնտեղ «շատ բարդ» է, եւ Շվեյցարիան կաջակցի կողմերի միջեւ երկխոսության զարգացմանը:
Մայրը վայր է ընկել՝ ընկած վիճակում էլ շարունակելով նախատել որդուն, իսկ նա էլ ծնկներով հենվելով մոր կրծքավանդակի շրջանին՝ սպանելու դիտավորությամբ, շարունակել է բռունցքներով բազմաթիվ հարվածներ հասցնել մոր գլխի շրջանին և պատճառած գանգուղեղային փակ, բութ վնասվածքի հետևանքով առաջացած գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարման արդյունքում «ապօրինաբար կյանքից զրկել է» մորը:
Ռուսաստանն անում է ամեն ինչ, բայց Հայաստանի պարագայում գազի վերջնական գները որոշվում են ՀՀ կառավարության մասնակցությամբ, և ես համոզված եմ, որ գազի գինը սպառողի համար չի էժանանա:
Իրան-Հայաստան գազատարի կառուցումից 15 տարի անց Իրանին սահմանակից Մեղրիի բնակիչներին ամենաշատը մտահոգող խնդիրը գազաֆիկացման վերաբերյալ չիրականացած պաշտոնական խոստումներն են:
Երևանի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանների ամենաշատ դրամական միջոցներ ունեցող դատավորը ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի որդին է՝ Արտակ Զախարյանը:
Մանդելայի մահվան հետ կապված ցավակցությունների գիրքը ՀԱՀ դեսպանատներում բաց կլինի մինչեւ դեկտեմբերի 15-ը:
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում ներկայացրել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի 2013թ․ հրատարակությունները:
Գյումրու տնակային ավաններում մի կերպ պատսպարված միայնակ տարեցները անօգնական վիճակում են հայտնվում հատկապես ձմռան ամիսներին և իրենց վաղուց շարքից դուրս եկած տնակները ջեռուցում են ձեռքերն ընկածով:
Դեկտեմբերի 5-ին, ժամը 19.55-ին, 1956 թ. ծնված Սամվել Ս.-ից ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ֆիզիկայի ինստիտուտի վարչական շենքում մի անձ դանակով սպառնացել և հարձակվել է իր վրա:
Նախագահը կարևորել և բարձր է գնահատել պարոն Ռուքեի և նրա ղեկավարած պատգամավորական խմբի անձնվեր և հետևողական աշխատանքը՝ ուղղված թե´ Ֆրանսիայի խորհրդարանում և թե´ քաղաքային, մարզային խորհուրդներում հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդմանը, միջազգային հարթակներում համագործակցության խորացմանը:
Դեկտեմբերի 7-ին, 9-ի ցերեկը, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ին և 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է տեղումներ:
Թեև շատերը սպասում էին, որ դեկտեմբերի 7-ից մեկ օր առաջ հայտարարված արտահերթ նիստի օրակարգում առանձնակի կարևորության հարցեր ներառված կլինեն, սակայն այսօր Գյումրու ավագանին ընդամենը ամանորյա տոնակատարություններին վերաբերող հարցեր քննարկեց և փոփոխություններ կատարեց ավագանու նախկինում ընդունած մի քանի որոշումներում:
Ուրեմն` բոլորս դուրս ենք գալիս փողոցներ և հրապարակներ, մեր պահանջները կարող են լինել տարբեր, սակայն ունեն մեկ թիրախ` Սերժ Սարգսյան և նրան սպասարկող բռնազավթիչներ: 2013-ը ճանապարհում ենք և 2014-ը դիմավորում ենք համընդհանուր ընդվզումներով:
Դեկտեմբերի 6-ին Կիևում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 20-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար, 2014թ. ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուխգալտերի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների և մինչև 30 տեղանոց միկրոավտոբուսների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Չի բացառվում, որ Դավութօղլուի հայկական այցի շրջանակներում տեղի ունենա Նալբանդյան-Դավութօղլու հանդիպում:
Անդրադարձ է կատարվել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին: Կ-Ժ.Տոկաեւը դրական է գնահատել ՄՄ-ին միանալու Հայաստանի որոշումը՝ խոստանալով Ղազախստանի օրենսդիր մարմնի աջակցությունն անդամակցման համար հարկավոր ընթացակարգերն ավարտելու գործում:
Դեկտեմբերի 6-ին, ժամը 17.50-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի թիվ 22 շենքի բնակարաններից մեկում:
Մեկ ամիս շարունակ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունն Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզերի տարբեր գյուղերում (Ոսկեվազ, Աղավնատուն, Սասունիկ և այլն) իրականացրել է «Գյուղատնտեսական նշանակության հողերի դեգրադացիայի կանխարգելումը՝ որպես գյուղացու սոցիալական վիճակի բարելավման գործոն» ծրագիրը։
«Միակ տարբերությունը պրակտիկորեն օպերացիոն համակարգն է: Եթե, օրինակ, Apple-ն օգտագործում է iOS, ապա մենք օգտագործում ենք Android: Մեր բոլոր սարքերն աշխատում են Andrօid օպերացիոն համակարգով»,- ասաց Վ. Շաքարյանը:
Վենետիկի հանձնաժողովը որոշել է հաստատել 5 անձից կազմված միջազգային փորձագետների աշխատանքային խումբ համատեղ աշխատանքի համար:
Նախորդ շաբաթ «Եվրատեսիլ 2004»-ի հաղթողը հացադուլ էր հայտարարել՝ որպես բողոքի նշան ԵՄ-ին ինտեգրվելուց Ուկրաինայի հրաժարվելու դեմ:
Պատասխանելով Մաքսային միության և հայ-ռուսական հարաբերությունների խոստումնալից հեռանկարի վերաբերյալ հարցին՝ Նախագահն ընդգծել է, որ կիսում է հարցադրումն անողի լավատեսությունը:
Այս մասին երեկ Ստամբուլում Կասպյան երրորդ ֆորումի ժամանակ հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության ու կապի նախարար Բինալի Յըլդըրըմը: