Երևանի փողոցներում այսօր մի շարք բախումներ են տեղի ունեցել՝ ընդդեմ Մաքսային միությանն անդամակցելու ակցիայի ժամանակ: Ակցիայի շրջանակերում ցուցարարները շարժվեցին Երևանի տարբեր փողոցներում, որի ընթացքում, ըստ ոստիկանության՝ ոստիկանության տարբեր բաժանմունքներ են բերման ենթարկվել 110 անձիք:
Chronicon հավելվածը հայ ծրագրավորողների կողմից ստեղծվել է դեռևս անցյալ տարի, սակայն դրա մասին հանրության շրջանում շատերը չգիտեն, քանի որ հավելվածի վերաբերյալ մարքետինգային որևէ քայլ կատարված չէ:
Ինչպես են Ոստիկանության բաժանմունքներ տարվում նաև մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ովքեր լուսաբանում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի դեմ բողոքի երթը:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2013թ. հունվար-սեպտեմբերին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը (առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածի) կազմել է 395.6 մլն դոլար, որը 2012թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 31.7%-ով
Իհարկե, դա շատ լավ է, բայց ես դեռ պետք է աշխատեմ և աշխատեմ….
Տնակն ամբողջ գույքի և անգամ փաստաթղթերի հետ միասին այրվել էր: Այս անօթևան ընտանիքը հաշվառված չէր պետության կողմից բնակարանանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում:
Վստահ եմ, որ Հայաստանի ղեկավարության որոշումը՝ միանալ Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական տարածքին, հենց այն բոլոր ավանդույթների հիմքում է, որոնք մեր նախնիների կողմից դրվել են անցած տասնամյակների և դարերի ընթացքում:
Նոյեմբերի 11-ին, ժամը 22.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարաշի բաժանմունք հաղորդում էր ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1989 թ. ծնված Պողոս Մ.-ն:
ՈՍԿԻ` գնման գին` 14878.76 (-224.18), բացթողնման գին` 16172.56 (-243.68), ԱՐԾԱԹ` գնման գին` 237.82 (-4.53), բացթողնման գին` 258.50 (-4.92), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 16432.03 (-431.74), բացթողնման գին` 17860.90 (-469.29), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 8606.20 (-4.37), բացթողնման գին` 9354.56 (-4.76):
«Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն եւ Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը համաձայնագիր են ստորագրել երկու երկրների միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության մասին:
Սահմանվելու է նոր գին, եւ Հայաստան մատակարարվող գազի այդ գինը փոխկապակցած է լինելու Ռուսաստանում գործող ներքին գների հետ: Անկասկած, սա չափազանց հզոր ազդակ է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման համար:
Մարտական և ֆիզիկական պատրաստականության վիճակը ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում:
Նոյեմբերի 30-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ հարձակվել են Կարենիս գյուղից մի բնակչի տան վրա:
Նա նաեւ տեղեկացրել է, որ Ռուսաստանը չեղյալ կհայտարարի 35 տոկոսանոց տուրքը Հայաստան մատակարարվող նավթամթերքի համար: Ինչ վերաբերվում է գազին, ապա դրա գինը Հայաստանի համար կկազմի 189 դոլար 1000 խմ դիմաց:
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում արտարժույթի առքուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել։
Նա դեսպաններին խնդրել է ուկրաինական ընդդիմությանը կոչ անել «անցկացնել բացառապես խաղաղ ցույցեր` առանց ուժի կիրառաման»: «Նրանք ձեզ կլսեն, եւ դա արդեն շատ մեծ ավանդ կլինի»,-եզրափակել է Ազարովը:
Վկան հայտնել է, որ ոչ ինքը, ոչ էլ Ռ.Տոնոյանն այդ քայլին գնացողներից չեն, ուստի կանխելու համար որոշել են պարզել, թե ով է պատվիրատուն՝ Սամվել Հովհաննիսյանից բացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը. վթարի հետևանքով Ն. Քառյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալ:
Մինչ ՏՏ ոլորտի աշխատակիցներն ու ԱԺ ոչ իշխանական պատգամավորները բողոքում են և քննարկում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, ՀՀ Կենտրոնական բանկը գրանցում է կենսաթոշակային ներդրումների կառավարմամբ զբաղվող ընկերությունների գրանցմամբ։
Հրամանով սիգ և իշխան ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում 2013թ. դեկտեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 25-ը դադարեցվել է Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը:
«Կվեկալեմ հեռախոսդ, էղա՞վ, ինձ ուրիշի տեղ չդնես, կվեկալեմ, կտամ, կխփեմ, կջարդեմ, էղա՞վ»
Դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT5201C149 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Գյումրիում գտնվելու ժամանակ Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարակից բնակելի շենքերի տանիքներին եւ հենց եկեղեցու գմբեթին դիկուպահարներ էին կանգնել, իսկ շենքերի բնակիչներին հրահանգել էին մինչեւ Պուտինի հեռանալը պատշգամբ դուրս չգալ, պատուհանից չնայել։
ՀՀ նախագահի նստավայրում քիչ առաջ ավարտվել են հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունները: Երկու երկրների նախագահները երկար ժամանակ գտնվել են ՀՀ նախագահի նստավայրում` ունեցել առանձնազրույց, ապա կայացել են պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց արդյունքներով ստորագրվել են մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր:
Դեկտեմբերի 3-ին օրվա առաջին կեսից պայմանավորված հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ մթնոլորտային ճակատի անցմամբ, հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:
Ես տեղեկացրել եմ Ռուսաստանի Նախագահին նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած` Ադրբեջանի Նախագահի հետ հանդիպման արդյունքների մասին և շնորհակալություն հայտնել ռուսաստանյան կողմին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով Մինսկի խմբում համանախագահության ձևաչափում գործադրած ջանքերի համար:
Պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը մինչ ՀՀ Նախագահի նստավայրում պաշտոնական հանդիպումներ ու բանակցություններ սկսելը, Նախագահ Սերժ Սարգսյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:
«Պուտինը մի քանի ժամ, փաստորեն, վայելում է շրջափակված Հայաստանի ոստիկաններով շրջափակված Գյումրիի ռուսական ռազմաբազայի վստահելի երանելի պաշտպանությունը»
Այսօր տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակից համասեռականներին ծեծի են ենթարկել: Ի դեպ, նրանցից մի քանիսին բերման էին ենթարկել նաև ոստիկանության բաժանմունք, և երեկոյան ազատ էին արձակել:
Ի գիտություն հայտնում ենք, որ դեկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարումը սկսվելու է դեկտեմբերի 4-ին, ժամը 10 :00-ից սկսած»: