Բաժիններ՝

Գնդապետ Նելլի Դուրյանը պարբերաբար լինելու է թիվ 71 դպրոցում

Newsbook.am-ի տեղեկություններով` Երևանի թիվ 71 դպրոցի 6-րդ դասարանի աշակերտների միջև առաջացած աղմկահարույց խնդիրը լուծվել է։ Դասադուլ հայտարարած 25 աշակերտներն այսօրվանից որոշել են գնալ դպրոց և համակերպվել այն իրողության հետ, որ Հարություն Ղազարյանի հետ պետք է շարունակեն սովորել նույն դասարանում։ Խնդրի լուծումը իր վրա է վերցրել ՀՀ ոստիկանությունը։ Կայքի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գծով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն պարբերաբար լինելու է դպրոցում՝ մինչև կհարթվի լարված իրավիճակը։ Աշխատանքներ իրականացնող խումբը հորդորել է ծնողներին չմիջամտել երեխաների միջև առաջացած խնդրին և թողնել, որպեսզի ջրերը խաղավեն։

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս