
Հրանտ Բագրատյանը ՀՀԿ-ին մեղադրում է «մասսայաբար աղջիկներին աբորտ» անելու մեջ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ «Էկոնոմիստ» ամսագրում հրապարակված «Գենդերցիդը Կովկասում» հոդվածին՝ նշելով, թե Հայաստանին «իռոնիայով ձեռ են առնում»։
«Կովկասում ամենաայլանդակ պետությունը այդ առումով դարձել է Հայաստանը։ Մեր երկրում 100 աղջկա հաբերակցությամբ ծնվում է 130 տղա։ Մասսայաբար աղջիկներին աբորտ են անում։ Սա ամոթ է, և սա աշխարհի վատագույն ցուցանիշն է»: Ըստ նրա՝ ամեն օր հայտարարվում է, որ, օրինակ, հանրապետությունում ծնվել է 50 երեխա, որից 30-ը՝ տղա. «Ես ձեզ մեղադրում եմ, որպես քաղաքական մեծամասնություն, այս վիճակի համար, դուք սրա համար պատասխանատվություն եք կրում»:
Բագրատյանի հայտարարությունը շարժեց ՀՀԿ-ականնեի ժպիտը, մասնավորեպես Է. Շարմազանովը չկարողացավ զսպել իր ծիծաղը: Բագրատյանը շարունակեց իր խոսքը. «Էն մատչելիականության պրոպագանդան, որ անում եք… այսպիսի վիճակ ծնվել է էն հույսով, որ քսան տարի հետո տղան կգնա դուրս, կբերի իրենց կպահի»:
Նա հավելեց, որ երբ կարդում ես հոդվածը հասկանում ես, որ «մեզ իռոնիայով ձեռ են առնում»: