Արտակարգ իրավիճակ Գեղարքունիքի մարզում. ավտոմեքենաների խցանումն անցնում է 2 կիլոմետրը. shamshyan.com
Ըստ shamshyan.com-ի՝ այսօր` դեկտեմբերի 3-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում: Ինչպես Գեղարքունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն 3 ժամ է` Նորաշեն գյուղից մինչև Ծովազարդ գյուղ ընկած ճանապարհահատվածը, որը կլինի մոտ 6 կիլոմետր, քաոսային իրավիճակ է ստեղծվել: Պատճառը ճանապարհի մերկասառույցն է, քանի որ Ճանշինի պատասխանատուները ջայլամի քաղաքականություն վարելով ուղտի, ականջում քնած, մատը մատին չեն տվել, որպեսզի ճանապարհին լցնեն աղ ու ավազ: Եթե Գավառից մինչև ծովազարդ, Գավառի ճանշինի աշխատակիցները համապատասխան աշխատանքներ են կատարել ճանապարհի մաքրման համար, ինչ արդյունքում նշված հատվածում երթևեկությունը բարենպաստ է, ապա Ծովազարդից մինչև Նորաշեն 200-ից ավելի ավտոմեքենաներ մնացել են խցանման տակ, իսկ մի քանի վտոմեքենաներ էլ բախվել են իրար: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենաների խցանման պատճառով նշված ճանապարահի 2 կիլոմետրից ավել հատված այս պահին բարձիթողի է մատնված ու միայն տեղում են ճանպարհային ոստիկանության աշխատակիցները, ովքեր շիվարած, կանգնած չգիտեն ինչով օգնենեն վարորդներին:
Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղբյուր կայքում
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի