Վիգեն Սարգսյան. «Հայաստանի տարածքում գազի իրացման սակագները չեն վերանայվի»

«Մեր հասարակության համար միգուցե աննկատ անցավ, բայց այս տարի ՀՀ-ն ամբողջությամբ մարեց այն պարտքը, որը ճգնաժամի պահին, 2009 թվականին Հայաստանը ստացավ Ռուսաստանի Դաշնությունից»,- ըստ panorama.am-ի՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Նաև հավելել է. «Ընդհանրապես ուզում եմ ասել, որ երեկվա հանդիպումները և այցը տնտեսական ոլորտում կարևոր այլ թիրախների հասցրեցին մեզ: Այդ վարկը թույլ տվեց լուծել բազմաթիվ խնդիրներ այն տարիներին: Ինչպես հիշում եք, բացարձակ չիջեցրեցինք սոցիալական վճարները, աշխատավարձերը, թոշակները՝ թեև շատ երկրներում այդ գործընթացը տեղի ունեցավ: Դրան զուգահեռ աղետի գոտում բացի այլ ծրագրերից մեծ շինարարության ծրագիր սկսվեց, բնակարանի շինության, որի արդյունքում հազարավոր ընտանիքներ ստացան բնակարաններ, տներ, իսկ մեր հարյուրավոր հայ շինարարներ անգործ չմնացին ճգնաժամի տարիներին, երբ շինարարության շուկան ընդհանուր առմամբ շատ վատ վիճակում էր գտնվում…»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս