Բաժիններ՝

Մադուրոն հրամայել է զորքերը բերել առավելագույն մարտական պատրաստության՝ կապված հոսանքազրկման հետ

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրամայել է զորքերը բերել առավելագույն մարտական պատրաստության: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ Կարակասը հոսանքազրկվել է կարճ ժամանակով:

Մադուրոյի խոսքերով՝ բանակը պետք է էներգոցանցերը պաշտպանի խափանարարների ու ընդդիմադիրների հետագա հարձակումներից: Նախագահի կարծիքով՝ հենց կառավարության հակառակորդների գործողություններն են հանգեցրել էլեկտրականության անջատմանը:

Մադուրոն էներգոցանցերի վրա «կատարված հարձակումը» շաղկապել է նաև Վենեսուելայի քաղաքապետերի ընտրությունների հետ, որոնք ողջ երկրի մասշտաբով կայանալու են դեկտեմբերի 8-ին: Մադուրոն տարօրինակ է համարել այն, որ հոսանքազրկումը տեղի է ունեցել հենց այն վայրում, ուր սեպտեմբերին տեղի էր ունեցել «խափանարար վերջին ակտը», որը կաթվածահար էր արել տեղաշարժը մայրաքաղաքում:

Նշվում է, որ դեկտեմբերի 2-ին Կարակասում ու նրա մերձակայքում գրանցվել է զանգվածային հոսանքազրկում: Դա տեղի է ունցել այն պահին, երբ Մադուրոն տեղական հեռուստատեսության ուղիղ եթերում խոսել է ինֆլյացիայի դեմ պայքարի մասին: Մոտ 10 րոպե անց էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է մայրաքաղաքի շրջաններից մեծ մասում:

Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Վենեսուելայի խորհրդարանը Մադուրոյին օժտել էր հատուկ լիազորություններով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս