Մայա Փանջիկիձեն Բրյուսելում հանդիպել է Ջոն Քերիի հետ
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Այս մասին նշված է Փանջիկիձեի Facebook-յան էջում, ըստ որի՝ այդ հանդիպումը կայացել է Բրյուսելում:
Փանջիկիձեի ու Քերիի հանդիպմանը ներկա է գտնվել նաև ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդը: Փանջիկիձեն նշել է, որ հանդիպման ժամանակ իրենք քննարկել են հարցերի լայն շրջանակ, այդ թվում նաև ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը, ռազմավարական գործընկերության խարտիան և այլն:
Նշվում է, որ Ջոն Քերին դեկտեմբերի 6-ին ժամանելու է Վրաստան: