Այս օրերին մայրաքաղաքի փողոցների, մասնավորապես մայթերի և բակային տարածքների մերկասառույցները մեր համաքաղաքացիների համար խիստ վտանգավոր իրավիճակ են ստեղծել:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության գործով դատաքննությունը:
Նիժնի Նովգորոդում սպանված Սաշա Սլակաևի սպանության մեջ մեղադրվող 4-րդ ազգությամբ հայ մեղադրյալին հեռակա կարգով ձերբակալել և միջազգային հետախուզում են հայտարարել:
Մեկը կասի՝ 300 մլն ես եմ պարտք, մյուսը կասի՝ ոչ, ինձ են պարտք: Վերջին հայտարարությունները, մեղմ ասած, անլուրջ են:
«Ես անտեր եմ, իմ միակ տերն ու հարազատները իմ հարեւաններն են, այն մեծահասակ կանայք, ովքեր ինձ հերթով ամեն օր մեկը մի թաս տաք ճաշ են տալիս, որ չմեռնեմ… Ինձ ջերմություն է պետք, բայց տնակում իմ ստացած 20 հազար թոշակը չի հերիքում, եթե հանկարծ որոշեմ, որ սաղ փողը ուղղելու եմ էներգիային… ես ապրում եմ կրուպեղենով: Ես արդեն 10 տարի տառապում եմ այս հիվանդությամբ: Սուր տուբերկուլոզ եմ»:
Ընդդիմադիրները հայտարարել են Մայդանում եւս չորս օր ակցիաները շարունակելու մտադրության մասին` մինչեւ երեքշաբթի, երբ տեղի կունենա Յանուկովիչի այցը Ռուսաստան:
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է ուղիղ 405 դրամ։
Դեկտեմբերի 11-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի Համայնքային ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Խաչիկ Գ.-ն:
Ժամը 21.12-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գուգարք գյուղում տեղի է ունեցել գազի պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման:
«Կոշ» քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովը մերժել է դատապարտյալ Ռուբեն Ամատունուն պայմանական վաղաժամկետ ազատել: Այս մասին «168 Ժամին» ուղղված նամակում հայտնել է դատապարտյալը:
Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է բոլոր վարորդներին՝ երթուղի դուրս գալ միայն ձմեռային անվադողերով եւ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 12.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 11.40-ին թունավորումով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի հանրակացարանների 5-րդ մասնաշենքի բնակիչ՝ 1994 թ. ծնված Գ. Ս
Դեկտեմբերի 14-ին Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր` դեկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում, Range Rover մակնիշի H 555 TA համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան դիմաց, ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին:
Տ. Սարգսյանի ասածն այս էր` մենք վատ բան ենք անում այս «ռեֆորմներով», բայց մեր վատ քայլի նպատակը բարի է, որ դուք ընդվզեք և պայքարեք ձեր իրավունքների համար:
Դեկտեմբերի 11-ին, ժամը 15.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 14.00-ին, «ձախ ուսային շրջանի կտրած վերք, մկանների վնասվածք, արտաքին սուր արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1987 թ. ծնված Արթուր Ա.-ն և հայտարարել, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, Փամբակ գյուղում, մորաքրոջ տան բակում վայր ընկնելու հետևանքով:
Հայրիկյանի հանրահավաքը հերթական անգամ սակավամարդ էր՝ մոտ 40 մասնակից, ինչի առիթով Հայրիկյանը հայտարարեց, որ, եթե ինքը մենակ էլ լիներ, միևնույն է, գալու էր և ելույթ էր ունենալու:
«Չկա այն փաստաթուղթը, որի համաձայն գազի դիմաց 300 մլն դոլարի պարտքը վերջին 1.5-2 տարում կուտակվել է: Եվ «ՀայՌուսգազարդի» 20%-ի բաշխումը «Գազպրոմին» մեր բնակչության հաշվին չպետք է լինի»,- այսօր ասուլիսում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլին:
Փոխանցված գումարի շնորհիվ փոքրիկն արդեն ստացել է քիմիաթերապիայի 5-րդ կուրսը, իսկ մասնագետները նրա վիճակի դրական փոփոխություն են արձանագրում՝ վստահեցնելով, որ գլխուղեղի քաղցկեղը բավականին նահանջել է:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը 2013թ. դեկտեմբերի 13-ին հրամանագիր է ստորագրել՝ Լևոն Յոլյանին Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ նշանակելու մասին:
Պարզվել է, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 23.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 7-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել Ի. Դեիասին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 00.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Ագոնալ վիճակ, գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ ժամը 00.30-ին իրենց մոտ է տեղափոխվել 1991 թ. ծնված Հարություն Հայրապետյանը, որը ժամը 01.10-ին հիվանդանոցում գիտակցության չգալով` մահացել է։
Այսօր ժամը 11-ին Մասիս-Նորագավիթ կայարանների միջակայքում հրդեհ է բռնկվել Գյումրի-Երևան էլեկտրագնացքում: Էլեկտրագնացքը մի քանի րոպե կանգնել է Նորագավիթ-Երևան կայարանների միջակայքում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի13-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Ապարանում, Ջերմուկում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում:
«Փաստորեն, որևէ փաստարկի, ընդդիմության որևէ քննադատության նա պատասխան չտվեց: Կոնկրետ բաներ ենք ասել, կոնկրետ մեղադրանքներ ենք ներկայացրել, կոնկրետ ասել ենք, որ գազի ավանտյուրայի հետևանքով ծախսեր եք արել, որի համար Ազգային ժողովը ձեզ չի ների»,- մեզ հետ զրույցում ասաց Լևոն Զուրաբյանը:
Ներկայումս Մանդելայի ամենամեծ հուշարձանը գտնվում է ՀԱՀ-ի Բլումֆոնտեյն քաղաքում:
«Երեկ «Շողակաթ»-ով նայեցի «Թագուհին» ֆիլմը, որտեղ ընդգծված էր Անգլիայի թագուհու պետականամետ մտածելակերպն ու հասարակական կարծիքի հետ մեծ դժվարությամբ, սակայն, այնուամենայնիվ, հաշվի նստելու փաստն ու այն քայլերը»
Ես կարծում եմ, որ 21-րդ դարում չի կարելի թույլ տալ նման վարվելակերպ:
«Վերջիվերջո, ի՞նչ ենք մենք ուզում. մենք ուզում ենք, որպեսզի այսպիսի վատ վիճակ չլինի, ինչպիսին այսօր է՝ տարեց մարդկանց սոցիալական ապահովության հետ կապված»: